Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Մարտի 7, 2023
Սոցիում
Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
179
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 5-ի վաղ առավոտվանից Երկրապահ կամավորականների միության Գորիսի կենտրոնավայրը մարդաշատ էր: Այդտեղ էին Արցախյան բոլոր ազատամարտերի մասնակից երկրապահ կամավորականները, ովքեր մեկ ամսից ավելի է, ինչ կլիմայական բարդ պայմաններում իրենց սրբազան պարտքը կատարեցին հայրենիքի հանդեպ՝ անառիկ պահելով սյունյաց սահմանները:

ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ԵԿՄ Գորիսի մասնաճյուղի նախագահի պաշտոնակատար Կառլեն Արշակյանը, Սյունիքի պատանի երկրապահների միության նախագահ Արթուր Հովսեփյանը՝ բազմաթիվ կամավորականների եւ պատանի երկրապահների հետ, Հայոց եռագույնով եւ ԵԿՄ դրոշով քայլերն ուղղեցին դեպի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատություն, որի շքամուտքում փակցված է Սպարապետի հարթաքանդակ-հուշաքարը: Նրանք ծաղիկներ դրեցին Սպարապետի հուշաքարի առջեւ:

ԵԿՄ Սյունիքի կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրեց երկու ուշագրավ միջադեպ: Չորս տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, մի խումբ երկրապահների հետ Գորիսից ուղեւորվեցին Երեւան՝ Եռաբլուր եւ Արարատ՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի հիշատակին:

Սյունիքի երկրապահ կամավորականները Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում տեսան իրենց ծանոթ՝ թուրքական արտադրության այն ինքնաձիգը, որը 1992 թ. մայիսին Տեղ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի մի խումբ մարտիկների կողմից (Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ) ադրբեջանական «Թուրուսի խութ» բարձունք-կրակակետի լռեցման փայլուն գործողության շնորհիվ առգրավել էին թշնամուց: Այդ հերոսական դրվագից կարճ ժամանակ անց Մելիքսեթ Պողոսյանն ադրբեջանցիների ձեռքից առգրավված թուրքական ինքնաձիգն անձամբ նվիրեց Վազգեն Սարգսյանին, եւ ահա այդ զենքը Սպարապետի թանգարանում է:

Մելիքսեթ Պողոսյանն այնուհետեւ ասաց. «Իմ ղեկավարած զորամասի հաջողություններով անչափ շատ էր ուրախանում Սպարապետը: Երբ Սիսիանի Նորավանում նշանակվեցի նորաստեղծ տանկային գումարտակի հրամանատար, ինձ խիստ հրահանգեց՝ շուտափույթ սովորել տանկ վարել եւ կարողանալ մարտական անվրեպ կրակով խոցել թիրախները: Կարճ ժամանակում Սպարապետի ներկայությամբ ոչ միայն անկաշկանդ տանկային մանեւրներ էի կատարում եւ խոցում տանկային թիրախները, այլեւ ստուգումների ու զորավարժությունների արդյունքում՝ իմ հրամանատարությամբ գործող առանձին տանկային զորամասը մարտական պատրաստության բարձր գնահատականի արժանացավ:

Մի անգամ Սպարապետը զանգահարեց եւ ասաց՝ «Այսինչ օրը, այսինչ ժամին «Տագնապ» ազդանշանով տանկերը պետք է դուրս գան ռազմերթի: Որոշված օրը, որոշված ժամին զորամաս այցելեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Կարճատեւ անկաշկանդ զրույցից հետո Սպարապետն ինձ հետ առանձնացավ եւ սիրտը բացեց. «Ես ու պարոն Դեմիրճյանը հզորագույն Հայաստան ենք կառուցելու, ու այդ գործում դու եւ քեզ նմաններն օգնելու են մեր հայրենիքի հզորացմանը: Գիտե՞ս, երեկ պարոն Դեմիրճյանը, որին հարգում եմ ծնողիս պես, զարմացրեց իր հոռետեսությամբ՝ ինչու՞ է երկիրս այս վիճակում… Հավատա, ցնցվեցի, չէ՞ որ ես ու իմ համախոհները, ողջ հայ ժողովրդով միասին, ստեղծեցինք ամուր բանակ: Կարեն Սերոբիչը կրկին չէր հանդարտվում՝ ինչու՞ է երկիրն ամայանում, ինչու՞ է մեր ունեցվածքը փոշիանում… Մելո, գիտե՞ս՝ ինչ ասացի. «Պարոն Դեմիրճյան, վաղը մենք կտեսնենք մի բան, որից հետո Դուք կփոխեք ձեր պատկերացումները…»:

Այն, ինչ տեսան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը մեր զորամասում, սպասվածից վեր էր՝ բոլոր տանկերի անխաթար գործարկում, տանկային շարասյան փայլուն ռազմերթ, մարտական խնդրի գերազանց կատարում, իրենց գործին գիտակ՝ տանկային փայլուն անձնակազմեր… Վազգենի աչքերն ուրախությունից փայլում էին: Դեմիրճյանը չդիմացավ, արտասվեց… Գրկեց Սպարապետին, գրկեց ինձ ու ասաց. «Իսկապե՜ս…»:

Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ

«Սյունյաց երկիր»

Թեգեր: ՍյունիքՎազգեն Սարգսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է

Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist