Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Միայն գործիքակազմն է փոխվել

Մարտի 21, 2023
Սոցիում
Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
273
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո հայկական իրականությունում նկատված հոգեբանական ցնցումն օրինաչափ էր եւ բնորոշ բոլոր նմանատիպ ճակատամարտերում անհաջող հանգուցալուծում տեսած ցանկացած հասարակությանը: Այդ օրն իր հետ բերեց բազմաթիվ հարցեր, որոնք իրենց պատասխանները կստանան ժամանակի ընթացքին զուգահեռ, սակայն այսօր գերնպատակն առաջ նայելն է, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է տեսլական՝ հիմնված արժեհամակարգի վրա:

Նորանկախ Հայաստանի երեք տասնամյակների ընթացքն ապահովող արժեքային համակարգը կառուցվել է Արցախյան շարժման եւ դրա համատեքստում առաջին ազատամարտի հաղթանակի հենքի վրա: Այն զուտ Արցախի եւ արցախցու ազատության, անվտանգության համար պայքար չէր լոկ, այլ հայ ժողովրդի՝ սեփական բնօրրանում ապրելու հազարամյակների պայքարի շղթայի մի օղակը: Հետեւաբար, նոյեմբերի 9-ը մեր ժողովրդի ապագայի տեսլականի բովանդակային հատվածում որեւէ բան չփոխեց, սակայն միանշանակ փոխեց դրան հասնելու քայլերը՝ ձեւի առումով: Վերջինս էլ իր հերթին պահանջում է արժեհամակարգի թարմացում՝ արդեն գոյություն ունեցողի, փորձություն բռնածի եւ ցանկալի արդյունքներ տվածի հիման վրա: Արցախի եւ Հայաստանի շուրջ ձեւավորված նոր իրողությունները մեր անփոփոխ նպատակին ուղղված գործողությունները նոր գործիքակազմով հագեցնելու իմպերատիվ պահանջ են առաջացրել՝ արդի աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ:

Հայ փորձագիտական միտքը մերօրյա իրողություններում հաճախ է հղում կատարում հետպատերազմյան Գերմանիային եւ Ճապոնիային, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերջիններիս արագ ոտքի կանգնելու սինդրոմին: Չնայած մշտապես մատնանշվում են այս երկրներում արձանագրված տնտեսական աննախադեպ թռիչքային զարգացումները, որոնք հիմնականում ժամանակի իշխանությունների հմուտ կառավարման արդյունք էին, սակայն դրանց արդյունավետությունն ապահովող գործոններից մեկն է եղել գերմանացու եւ ճապոնացու հոգեկերտվածքը: Այդ ժողովուրդների հոգեբանության մեջ պարտությունը մնայուն հոգեվիճակ չէ, պատմական նման ծանր հարվածները նրանց դարձնում են ավելի ուժեղ: Այս ժողովուրդներն ընդամենն ընդունեցին իրենց սխալները, գերմանացիները նաեւ ճանաչեցին Հոլոքոստը եւ, դրանցից հետեւություն անելով, առաջ շարժվեցին: Հետպատերազմյան տնտեսական հրաշքներն ընդամենն այդ ժամանակի քաղաքական ղեկավարության հմուտ գործողությունների արդյունք էին, իսկ գաղտնիքը ժամանակի նորագույն ազատ տնտեսական հարաբերությունները զարկ տալու մեջ էր՝ պետական աջակցող կառավարման գործողություններով:

Գերմանիայում, օրինակ, պատերազմից անմիջապես հետո բոլոր գերմանացիների համար ստեղծվեցին մեկնարկային հավասար՝ զրոյական պայմաններ տնտեսության եւ գների բացարձակ ազատականացման ֆոնին, ինչն արվեց հին ռայխմարկերը նոր փողով՝ գերմանական մարկով փոխարինման միջոցով: Մասնավորապես, երբ ընդամենը 20 օր ժամանակ տալով եւ սահմանափակելով հին դրամը նորով փոխարինելու յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն հասանելիք չափաբաժինը՝ բոլորի համար ստեղծվեցին զրոյական մեկնարկային պայմաններ: Հարստություններ կուտակածներն իրենց գրեթե ողջ դրամական միջոցները կորցրեցին՝ դրանք այրելով, ինչն ապահովեց մրցակցության համար անհրաժեշտ մեկնարկային հավասար պայմաններ:

Բոլոր դեպքերում, գերմանական տնտեսական հրաշքի կենտրոնում եղել է գերմանացու հավաքական հոգեկերտվածքը՝ ուժեղ կամքը: Այդ թռիչքի հեղինակ համարվող Գերմանիայի այն տարիների տնտեսության նախարար Լյուդվիգ Էրհարդը հետագայում պետք է ասեր, որ իրենց հաջողությունն ապահովվել է երեք գործոնով՝ ձեռնարկատերերի հնարամտությամբ, աշխատողների աշխատասիրությամբ եւ կառավարության հմուտ քաղաքականությամբ:

Այս պատմական իրողություններն ավելորդ անգամ փաստում են, որ ստացած որոշ հարվածներից այդ պետությունների քաղաքացիները ոչ թե թուլացել, այլ ուժեղացել են՝ բացառապես հոգեկերտվածքի, ճիշտ նպատակների նախանշմամբ եւ դրան հասնելու համար ամենաարդյունավետ գործիքների կիրառմամբ:

Հայաստանի  եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը տարբերվում է գերմանա-ճապոնական հետպատերզմական վիճակից նրանով, որ պատերազմն ուղղակի եւ հիբրիդային տեսքով դեռ շարունակվում է: Այս իրավիճակը չի կարող չանդրադառնալ հանրապետության կարեւորագույն ոլորտի՝ տնտեսական վիճակի վրա: Այն առաջադրում է նաեւ պետության անվտանգության համակարգի նոր սպառնալիքներ, ինչը ենթադրում է աշխարհաքաղաքական նոր իրողությունների թելադրանքով դրա վերանայում: Դա էլ իր հետ բերում է հայկական միասնական տեսլականի ճանապարհին գործիքակազմի թարմացում՝ հիմքում անխուսափելիորեն ունենալով  գաղափարական եւ արժեքային համակարգի վերաիմաստավորումը:

Հայաստանն այսօր ջանում է հասնել տնտեսության արդյունքների՝ անվտանգային չլուծված սպառնալիքների պայմաններում, ինչը հնարավոր է բոլոր ուղղություններով միասնական քայլեր կատարելով միայն: Վերջինս էլ միանշանակ պահանջում է հազարամյակների ընդհանուր տեսլականին հասնելու շարունակական ճանապարհի այս փուլում հիմնավորել, հաստատել գործիքակազմի նոր բովանդակությունը եւ դրա շուրջ կոնսենսուսի ձեւավորում:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist