Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեկ օր հերոսների դպրոցում

«Պատանի երկրապահ» ակումբի սաների առօրյան՝ հետաքրքիր ու բովանդակալից

Մարտի 24, 2023
Սոցիում
Մեկ օր հերոսների դպրոցում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
390
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի թիվ 160 հիմնական դպրոցը մայրաքաղաքում աշակերտների թվով մեծ կրթօջախներից է Էրեբունի վարչական շրջանում: Վերջերս ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքում հաղորդակցվեցի «Պատանի երկրապահ» ակումբի սաների առօրյային: Պարզվեց՝ նրանց հիմնական մասը թիվ 160 դպրոցի աշակերտներ են:

Էրեբունու «Պատանի երկրապահի» հրամանատար, ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ թիվ 160 դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները սիրով են համագործակցում իրենց հետ: Միասին այցելեցինք դպրոց, ծանոթացա արդեն 50-ամյա կրթօջախի պատմությանը։ Հասմիկ Մարտիրոսյանը 1994-ից ֆրանսերեն է դասավանդել այստեղ, եղել փոխտնօրեն, 2 տարի է՝ տնօրինում է կրթօջախը եւ գոհ է ուսուցչական անձնակազմից: Տեղեկացրեց՝ դպրոցում կա 110 աշխատակից, որից 88-ը մանկավարժներ են, այդ թվում՝ գրադարանավար, լոգոպետ, հոգեբան, ուսուցչի օգնական: Մասնագետներով համալրված է դպրոցը, բայց կա մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների պահանջ: 1-9-րդ ընդհանուր 50 դասարանում սովորում են 1342 աշակերտ, որից առաջին դասարանցիներ՝ 144, իններորդցիներ՝ 127 (5 դասարանում): Հավելեց նաեւ, որ իրենց շրջանավարտները մշտապես կապը պահում են դպրոցի հետ, հատկապես տղաները՝ բանակ մեկնելիս, վերադառնալիս անպայման հանդիպում են:  Դպրոցն ունի ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ, սակայն գույքը խորհրդային տարիներից է մնացել: Գրադարանից աշակերտներն ակտիվորեն են օգտվում: Ունեն ընթերցասրահ: Համագործակցում են նաեւ Էրեբունի վարչական շրջանում գործող թիվ 10 հանրային գրադարանի հետ: Համակարգչային 2 դասարաններից փոքրը՝ էլեկտրագրատախտակով, մանկավարժների համար է: ՆԶՊ դասասենյակն ապահովված է ուսումնական ու օդամղիչ զենքով, այստեղ գործում է նաեւ հրաձգարան: Դպրոցի զինղեկ, ռազմագիտության ուսուցիչ, պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը ծնունդով Արցախի Թալիշ գյուղից է, եղել է ջոկատի հրամանատար, մասնակցել արցախյան գոյամարտին: Մինչ 44-օրյա պատերազմը՝ դպրոցը կապի մեջ է եղել Թալիշի գյուղական համայնքի հետ: Եղել են փոխադարձ այցելություններ: Ցավով են հիշում տնօրենն ու ուսուցիչները, թե ինչպիսի սիրով են այցելել Արցախ, մի քանի օր մնացել Թալիշում, աջակցել դպրոցին: 44-օրյայի ժամանակ էլ դպրոցի անձնակազմը ֆինանսապես ու նյութապես է աջակցել բանակին, Արցախի բնակչությանը: Նույն պատերազմի ընթացքում դպրոցի 5 շրջանավարտներ մարտիրոսվել են մարտադաշտում: Երկրորդ հարկի միջանցքում անմահ հերոսներին նվիրված Փառքի անկյուն կա՝ տղաների լուսանկարներով, կենսագրական տվյալներով, խորհրդանշական Անմար կրակով:

Դպրոցի փոխտնօրեն, ֆիզիկայի մասնագետ Մարգարիտ Զարգարյանն այս դպրոցի շրջանավարտ է, համալսարանն ավարտելուց հետո՝ 1996-ից աշխատում է հարազատ կրթօջախում: Նրա ուղեկցությամբ Էրեբունու «Պատանի երկրապահի» հրամանատար Ս. Խաչատրյանի եւ փոխհրամանատար Աննա Ճաղարյանի հետ այցելեցինք այն դասարանները, որտեղ սովորում են պատանի երկրապահները: 7-րդ Զ դասարանում են սովորում պատանի երկրապահներ Անահիտն ու Յանան: Նրանց դասղեկ, այս դպրոցի շրջանավարտ Աննա Դավթյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Օհանյանը նշեցին՝ երկուսի վարքն էլ միշտ գնահատվել է գերազանց: Իսկ մաթեմատիկա առարկան, ընդհանրապես, դժվար է սովորել, սակայն աշակերտուհիներն աշխատում են, որ հնարավորինս լավ սովորեն: Փոխտնօրենը նույնպես կարեւորեց աղջիկների վարքը, որ բարձր է, սովորելիս էլ ծուլություն չեն ցուցաբերում, հայրենասեր են: Դասարանի մնացած աշակերտների հետ էլ զրուցեցինք: Փոխտնօրենը կարեւորեց, որ հատկապես տղաներն անդամագրվեն   «Պատանի երկրապահ» ակումբին: Բոլոր դասարաններում, որ այցելեցինք, իրենց առօրյայի մասին պատմեց  «Պատանի երկրապահի» ներկայացուցիչ Աննա Ճաղարյանը: Անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում յուրաքանչյուր տարի կազմակերպվող ամառային ճամբարի առօրյային: Տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի ավելի քան 3000 երեխա է հանգստանում այստեղ՝ յուրաքանչյուր հերթափոխը 15 օր: Նշեց նաեւ, որ նույն ճամբարում կարող են հանգստանալ այլ երեխաներ եւս, բայց պետք է ենթարկվեն պայմաններին, կարգ ու կանոնին, որը բարձր մակարդակի վրա է:

7-րդ Ե դասարանում են սովորում Լյուսի Սայադյանը եւ Հրաչյան, ովքեր նույնպես երկրապահից են: Նրանց դասարանում մաթեմատիկայի ժամ էր: Ուսուցչուհին՝ Մարինե Մխիթարյանը, գովեստով խոսեց Լյուսիի մասին: Դասղեկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գոհար Մինիչյանն այս դպրոցի շրջանավարտ է։ Ճիշտ է համարում, որ նաեւ աղջիկները պետք է մարզվեն։   Ընթացքում այլ աշակերտներ եւս ցանկություն հայտնեցին ընդգրկվել  «Պատանի երկրապահի» կազմում, իհարկե՝ պետք է նաեւ ծնողների համաձայնությունը: Ս. Խաչատրյանը դասարաններում հարցեր էր ուղղում աշակերտներին, ներկայացնում պատանի երկրապահների խնդիրը, նրանց հետ աշխատելու նպատակները: Դպրոցում ամենակրտսեր երկրապահը 5-րդ դասարանցի Անին է, որը լավ է սովորում: Նրանց դասարան մտանք անգլերենի ժամին: Ուսուցչուհին՝ Գայանե Ներսիսյանը, որը ծնունդով Ստեփանակերտից է, ինչպես նաեւ դասղեկը գովեստով խոսեցին Անիի մասին: Ընթացքում եղավ նաեւ հանդիսավոր պահ. Պատանի երկրապահները՝ համապատասխան համազգեստով, իրենց հրամանատարի տեղակալի հրամանով շարքով մոտեցան դպրոցի Փառքի անկյունին, որտեղ էին նաեւ տնօրենը, ուսուցիչներ, զինղեկն ու «Պատանի երկրապահի» հրամանատարը: Միասին ծաղիկներ խոնարհեցին նահատակ տղաների հուշատախտակին՝ հարգելով նրանց հիշատակը:

Կամավորական Էդգար Վոլոդյայի Մկրտչյանը ծնվել է 26. 11. 1986 թ. Երեւանում: 44-օրյայի ժամանակ եղել է Ջրականի ու Հադրութի տարածքում: 2020 թ. հոկտեմբերի կեսերից համարվել է անհետ կորած: Մասունքները գտնվել են 2021-ի մայիսի 15-ին: Ամուսնացած էր, ունի 1 որդի: Ժամկետային սերժանտ, ջոկի հրամանատար Սերժ Սերգեյի Հակոբեխվյանը ծնվել է Երեւանում՝ 29. 08. 2000 թ.: 2019 թ. հունվարի 8-ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Հադրութում: Նահատակվել է ծննդյան օրվանից 3 օր անց՝ հավեժ 20 տարեկան ու հայրենիքի զինվոր մնալով: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ս. Հակոբեխվյանի անունով է կոչվում դասարաններից մեկը: Արմենակ Գարեգինի Մանուկյանը նույնպես կամավոր է մեկնել ռազմաճակատ: Ծնվել է 1996 թ. փետրվարի 1-ին Երեւանում: 160 հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի թիվ 114 ավագ դպրոցում։ Գերազանց գիտեր մաթեմատիկա, կատակով ասում էին, թե դասարանի հաշվիչն է: Նրա անունով նույնպես դասարան կա անվանակոչված: 2014-16 թթ. ծառայել է բանակում՝ Տավուշի մարզում: Եղել է սերժանտ: Մասնակցել է քառօրյա պատերազմին: Վերջին պատերազմի առաջին օրից մարտադաշտում էր եւ հոկտեմբերի 2-ին հերոսաբար նահատակվել է Ջրականի տարածքում: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Կրտսեր սերժանտ Հայկ Հայկի Խաչատրյանը ծնվել է 2001 թ. նոյեմբերի 17-ին Երեւանում, 2020 թ. հունվարի 9-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Գյումրիում, Խնձորեսկում, իսկ պատերազմի առաջին օրը տեղափոխվել են Ջրական: Ծանր վիրավորվել է հոկտեմբերի 16-ին, մոտ մեկ ամիս մաքառել մահվան դեմ, բայց…  Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ռուբեն Արտավազդի Մարգարյանը 2020 թ. հոկտեմբերի 4-ին կամավոր մեկնել է մարտադաշտ, մարտնչել է Ջրականում: Իր ջոկատով մեծ կորուստներ են հասցրել թշնամուն: Հոկտեմբերի 14-ին վիրավոր ընկերոջն իջեցրել են ճակատային գծից եւ 15 հոգով գրավել երկրորդ դիրքերը, սակայն ընկել են շրջափակման մեջ եւ նահատակվել: Ծնվել է 14. 04. 1998 թ.: Հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով: Պահեստազորային Գեւորգ Վահանի Մխիթարյանը 2013-15 թթ. ծառայել է Հայոց բանակում՝ Արցախում: 44-օրյա պատերազմի առաջին օրից Մատաղիսում էր: Հոկտեմբերի 16-ին մարտնչել է հերոսաբար, ծանր վիրավորվել եւ նահատակվել՝ կրակելով վերջին փամփուշտը: Ծնվել է 04. 10. 1995 թ. Երեւանում: Դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը կոչվում է Մկրտիչ Հովակիմյանի անունով, իսկ ՆԶՊ դասասենյակը՝ 1990-ին նահատակված հերոս Հայկ Խաչատրյանի անունով:

Դպրոցի տնօրենը տեղեկացրեց նաեւ՝ իրենց շրջանավարտներից մինչ օրս բանակում ծառայող դիպուկահար ունեն, ով վերջերս այցելել է իրենց: Անդրադարձավ նաեւ դպրոցի խնդիրներին, պետք է հիմնանորոգվի ֆիզկուլտուրայի դահլիճը, բարեկարգվի շենքի տանիքը, ստեղծվի համապատասխան հրաձգարան: Նշեց նաեւ, որ մոտ օրերս Էրեբունու վարչական շրջանի կողմից դպրոցի բակում կտեղադրվեն նստարաններ, եւ կկարգավորվի դիտահորերի հարցը: Խոսելով ձեռքբերումների մասին՝ ամենակարեւորը համարեց իրենց աշխատանքային անձնակազմը։ Ասաց, որ իր սաները ՆԶՊ առարկայի օլիմպիադայում տարբեր ժամանակ ճանաչվել են հաղթող: 2021-22 ուստարում հանրապետական փուլում ճանաչվել են երրորդը՝ մրցելով ավագ դպրոցների հետ: Պատմություն առարկայի դպրոցական օլիմպիադայում նույնպես ունեցել են հաջողություն՝ երրորդ տեղ: Դպրոցի շատ աշակերտներ հաճախում են նաեւ հարեւանությամբ գործող արվեստի դպրոց՝ սովորելով տարբեր մասնագիտություններ: Առաջին դասարանցիների համար, որոնց ծնողներն աշխատում են, կազմակերպում են երկարօրյա դասընթացներ՝ սնունդը հոգալով դպրոցի բյուջեի հաշվին: Կարեւորեց նաեւ այն, որ յուրաքանչյուր տարի մարտի 15-ից կազմակերպում են անվճար դասընթացներ նախադպրոցական երեխաների համար:

«Պատանի երկրապահի» հրամանատար Ս. Խաչատրյանը գոհունակություն հայտնեց դպրոցի անձնակազմին, դասղեկներին, որ սիրով են համագործակցում իրենց հետ: Օրինակ բերեց 6-րդ Ա դասարանի դասղեկ Հեղինե Մնացականյանին, 6-րդ Դ դասարանի դասղեկ Կարինե Մանուկյանին եւ այլոց, ովքեր պատրաստակամ են միշտ աջակցել: Ի դեպ՝ Կ. Մանուկյանը երկար ժամանակ ընտանիքով բնակվում էր Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում եւ մաթեմաթիկա դասավանդում տեղի Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում: Ս. Խաչատրյանը նշեց նաեւ, որ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանը մշտապես աջակցում է իրենց, կարեւորում պատանիների դերը Երկրապահում եւ ապագայում: Ընթացքում պատանի երկրապահները, զինղեկ Մ. Ապրեսյանի հսկողությամբ, ՆԶՊ դասասենյակում մասնակից եղան ինքնաձիգի քանդման-հավաքման վարժանքին, կրակեցին օդամղիչով։

Թեգեր: դպրոցկրթություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist