Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Սոցիում
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
153
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի մոտ տեղի ունեցավ իտալացի նկարիչ Անտոնիո Պեռռոտտայի մեծանկար ստեղծագործության` որմնանկարի հանդիսավոր բացումը։ Նախագիծն իրականացվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ, «Erevan Street Art Fest» նախագծի շրջանակներում։ Ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Այվազյանի խոսքով՝ «Street Art» նախագիծը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, եւ հույս հայտնեց, որ իտալացի մեծ արվեստագետի աշխատանքը խթան կդառնա ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում արվեստի այս ճյուղի զարգացման համար: 

Գաղափարի հեղինակ եւ կազմակերպիչ Դավիթ Խաչատրյանը խոսեց մեծանկար ստեղծագործության իրականացման ընթացքում ծագած բարդությունների, Հայաստանում արվեստի այս տեսակի մուտքի, նախագիծը մարզերում իրականացնելու եւ նկարչի պրոֆեսիոնալիզմի մասին: Նրա խոսքով՝ դեռ տարիներ առաջ է միտքը ծագել` իրականացնել «Մուրալիզմի» ուղղությամբ արվեստի զարգացումը, եւ այսօր այս նախագծի շրջանակներում այն կայացած է։

«Արվեստի ոլորտի ներկայացուցիչների կողմից որքան ուզում է՝ փայլուն մտքեր լինեն, միեւնույն է, այն մնում է թերի կամ կիսատ, երբ չկան օգնության պատրաստ ձեռքեր: Բարեբախտաբար, այս անգամ մենք չբախվեցինք այդ խնդրին եւ իսկապես մեծ ու շոշափելի արդյունք ունեցանք»,-նշեց Դավիթ Խաչատրյանը:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն ներկա հյուրերի համար բացահայտեց, որ մի քանի ամիս առաջ է նամակի միջոցով ծանոթացել նախագծին  եւ առանց վարանելու իր համաձայնությունն է տվել՝ վստահություն հայտնելով, որ այն մեծ դիտելիություն է ապահովելու: Դեսպանը կարծում է, որ այն չի կարող կարծրացած մնալ միայն Երեւանի ներսում, պետք է նման միջոցառումներ իրականացվեն նաեւ մարզերում` առաջին հերթին արվեստի զարգացումն ապահովելու համար: 

Անտոնիո Պեռռոտտայի նկարում ներկայացված են չորս կերպարներ, որոնցից առաջինը հենց արվեստագետն է` ձեռքի մեջ վրձին. նկարի կենտրոնական հատվածում Պեռռոտտան պատկերել է հունական աստվածուհի Դեմետրային, աջ կողմում Միքելանջելոյի Դավիթի դեմքն է, իսկ ձախ կողմում` Նապոլեոն Բոնապարտի քրոջ` Կարոլինա Բոնապարտի պատկերը:

«Երբ հայտնվում ես օտար երկրում որպես արվեստագետ, քեզ համար առաջին հերթին բացահայտում ես այդ երկրի մշակույթն ու մարդկանց եւ նրանց տածած սերն արվեստի նկատմամբ: Այս օրերի ընթացքում ինձ շատ էին հանդիպում տարբեր մարդիկ եւ իրենց հիացմունքն արտահայտում նկարի հաջողված լինելու վերաբերյալ: Ցանկությունս մեծ է, որ ակադեմիայի ուսանողները եւս իրենց ուսումնառության տարիներին իրականացնեն այսպիսի նախագծեր: Հեշտ ոչինչ չի տրվում. այսպիսի աշխատանքներ ես նույնպես իրականացրել եմ ակադեմիայում սովորելու տարիներին: Ճիշտ է՝ ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»,- նշեց Անտոնիո Պեռռոտտան:

Իտալացի նկարիչը նաեւ հույս հայտնեց, որ ապագայում եւս մեկ անգամ կլինի Հայաստանում ոչ որպես արվեստագետ, այլ հասարակ զբոսաշրջիկ` սեփական աչքերով Հայաստանը բացահայտելու համար:

Սյուզի ԴԱՎԹՅԱՆ, Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՊՄՀ 2-րդ կուրսի ուսանողուհիներ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist