Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Մարտի 29, 2023
Սոցիում
Նվիրյալ գործչի ծննդյան օրը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
322
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Ծովափից կգա հարմար մի հողմ-քամի, մեզ կքշի այս ափից այն ափը, կգա մեկ ուրիշ քամի, կքշի ուրիշ ափ… բայց հանուն ինչի՞, հանուն ո՞ր նպատակների ենք ապրում, գո­յա­տեւում, չենք գիտակցի…»։

Ա. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Աշոտ Նավասարդյան քաղաքական ու ազգային գործիչը միշտ է հիշվելու մեր պատմության մեջ։ Անհատ, ով դեռ երիտասարդ տարիքից ազգի ցավով էր տարված ու ողջ կյանքը նվիրեց Հայոց երկրի անկախացմանը, հզորացմանը, պաշտպանված ու ազատ լինելուն։ Երեկ՝ մարտի 28-ին լրացավ Աշոտ Նավասարդյանի 73-ամյակը։ 1997 թ. նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում վախճանվեց ազգային գործիչը՝ 3 օր առաջ գրած դի­մումով բողոքելով Արցախի հար­ցի հետ կապ­ված քննարկումների վերա­բերյալ (այս դիմումը գտել են նրա մահից հետո իր աշ­խա­տա­սենյակում)։

2005-ից Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 196 հիմնական դպրոցը կրում է Ա. Նավասարդյանի անունը։ 2002-ից նրա անունով էր կոչվում նաեւ Քաշաթաղի շրջանի Ծաղ­կաբերդ գյուղի դպրոցը, որը բացվել էր 1994-ին եւ շրջանում հիմնադրված առաջին կրթ­օ­ջախ­նե­րից էր… «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է ննջում Ա. Նավասարդյանը՝ Մոնթեի ու Սոսե Մայրիկի շիրիմների հարեւանությամբ։ Հայ քաղաքական, պետական գործիչ, 1990-ից Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950 թ. Երեւանում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1966 թ. Ազատ Արշակյանի միջոցով ծանոթացել է Պ. Հայրիկյանի հետ եւ շուտով դարձել Հայ­կազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի ու Ստեփան Զատիկյանի հիմնած Ազգային միացյալ կու­սակ­ցության անդամ։ Եղել է այդ ժամանակ գաղտնի տպագրված թերթերի («Փարոս», «Հայ­րենիք») նմուշների, թռուցիկներ տարածողներից եւ առա­ջին անգամ ձերբակալվել է 1969 թ. ամռանը։

1970 թ. համախոհների՝ Պ. Հայրիկյանի, Ա. Աշիկյանի, Ռ. Բարսեղովի եւ Ա. Խաչատրյանի հետ դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազ­մա­վոր­ման մեղադրանքով: Ընդհանուր դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, 5 տարի աքսորի։ Բան­տից ազատվել է ժամկետից շուտ՝ 1987 թ., ինչը կապված էր Գորբաչովի «Վերակառուցում» կոչված քա­ղա­քա­­կանության հետ։ 1990 թ. օ­գո­ս­տո­սին Հայաստանի գերագույն դա­տա­րա­նի ո­րո­շմամբ արդարացվել է հան­ցա­կազմի բացակա­յության պատճառով։ Վերադարձավ հայրենիք, երբ արդեն սկսվում էր  Արցախյան շարժման հզոր պայքարը։ Աշոտն էլ քաղաքական դաշ­տում էր՝ 1989-1990 թթ. «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) խորհրդի ան­դամ։ Այդ օրերին էլ հիմ­նադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։  «Այսօր մեզ հարկավոր է ազգային բանակ: Եղեռնի հուշարձանի մոտ արտասվելով՝ մենք ոչ մի հարց չենք լուծի։ Մենք ուզում ենք, որ սկսվի պետության ու զինվորի երթ, ոչ թե վրիժառության ու ֆիդայական։ Մենք ուզում ենք՝ զինվորը լինի գիտակից, պե­տու­թյանը ու ժողովրդին նվիրված զավակ, քաղաքացի զինվոր»,-սա էր նրա միտքը։ Այս բանակը մասնակից եղավ Հայաստանի պաշտպա­նու­­թյան եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Շուշի եւ այլն։

1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1995 թթ. եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հար­­ցե­րի ու սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997-ին՝ ԱԺ պաշտպանության, ազ­գային ան­վ­տան­գության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996 թ. ավարտել է Գերմանիայի Ջորջ Մար­շա­լի ան­վան անվտանգության խնդիրների ու­­ս­ու­մ­­­նա­սիր­ման եվրոպական կենտրոնի պա­շ­տ­պ­ա­­նական տնտեսության դասըն­թա­ցը՝ ստ­ա­նա­լով ռազմագետի որակավորում։ Պարգեւատրվել է «Մար­տա­կան խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Այժմ Ա. Նավասարդյանի անվան դպրոցը տնօրինում է նրա դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։ Դպրոցում գործում է նաեւ թանգարան՝ նվիրված Ա. Նավասարդյանին։ Այստեղ ցուցադրված են բազում փաստեր, լուսանկարներ, նամակներ, որոնք պատմում են ազգային գործչի անցած ուղու մասին։

Յուրաքանչյուր տարի դպրոցի աշխատանքային անձնակազմը, աշակերտներ Ա. Նավասարդյանի ծննդյան եւ հիշատակի օրերին այցելում են նրա շիրիմին, ծաղիկներ խոնարհում, խնկարկում։ Այս անգամ էլ նվիրյալ հայորդու շիրմաքարը ծածկված էր ծաղիկներով, դպրոցի անձնակազմի կողմից նաեւ ծաղկեպսակ զետեղվեց։ Ա. Նավասարդյանի շիրիմին այցելեցին նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության ավագ եւ երիտասարդ թեւի ներկայացուցիչներ, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։ Խոսելով հոր մասին՝ Անուշ Նավասարդյանն ասաց. «Հայրս քաղաքական մեծ ճանապարհ է անցել զինակից ընկերների հետ եւ միայն «Անկախության բանակ»-ի հիմնադիրը չէ։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս երիտասարդությանը, ով այս վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել, կցանկանայի, որ նրանց իրականացրած եւ իրականացնելիք ձեռնարկները լինեն նպատակային, որ հետագայում չփոշմանեն իրենց արածից։ Հայրս էլ երիտասարդ տարիքից է սկսել պայքարել եւ մինչ մահ մնաց իր գաղափարների կրողը։ Հայրս ու իր զինակիցները լուրջ միտք են դրել իրենց գաղափարների մեջ, ունեցել են նպատակ եւ գնացել նույն նպատակների հետեւից։ Նրանց տեսլականում եղել է Հայաստանի անկախացումը, հզոր պետության ստեղծումը, եւ նրանց բոլոր քայլերը, ձեռնարկները եղել են դրան համապատասխան…»։ 

Ա. Նավասարդյանի շիրիմին այցելեց նաեւ նրա զինակից, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի առաջին անդամներից Ժորա Բարսեղյանը։ Ասաց, որ Աշոտին ճանաչում է, երբ ստեղծվեց «Անկախության բանակ»-ը, եւ ինքը եղել է ռազմական այդ կառույցի առաջին զինվորներից։ Ընթացքում նաեւ առանձին մարդիկ էին գալիս, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում մեր ազգի լավագույն զավակներից Ա. Նավասարդյանի շիրիմին։

Թեգեր: Աշոտ Նավասարդյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Երբ օրը 24 ժամ ունի…

Երբ օրը 24 ժամ ունի...

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist