Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մշտարթուն… հրաբուխ

Նրա մեջ չի մարելու արարման կրակը, եւ նրա ամեն օրը նոր ստեղծագործություն է

Ապրիլի 1, 2023
Սոցիում
Գնահատանք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
124
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թվում է, թե Վանդոս Ղարագյոզյանի՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորի, «21-րդ դարի ականավոր մտավորական» տիտղոսակրի եւ ոսկե մեդալակրի, ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակրի, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակրի,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտորի, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսորի, միջազգային մի շարք ակադեմիաների ակադեմիկոսի, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, միջազգային բարձրագույն կարգի մրցավարի, Վանաձորի պատվավոր քաղաքացու մասին նոր բան գրել այլեւս հնարավոր չէ: Հենց միայն վերջերս «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի մի ամբողջ համար նվիրվեց նրա բազմաբեղուն գործունեությանը, իսկ «Մաշտոց» հրատարակչությունը լույս ընծայեց «Վանաձորի պատվավոր քաղաքացին» վերտառությամբ գիրքը, որում լուսաբանվում է արժանապատիվ հայորդու եւ քաղաքացու վերաբերմունքն իր երկրի, մշակույթի, սպորտի, հարազատների ու ընկեր-բարեկամների մասին:

Երկուսում էլ բազմակողմանիորեն ներկայացված են նրա կյանքն ու գործունեությունը, ստեղծագործական կիրքն ու նվաճումները, ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները: Նրա մասին սրտառուչ են խոսել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ Ժիրայր Խառատյանը, ակադեմիկոսներ Գեւորգ Ղարիբջանյանը, Հրանտ Ավետիսյանը, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը, աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի հիմնադիր Էդ. Խլղաթյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանը…

Համենայնդեպս, համոզված եմ, դեռ այնքա՜ն բան չի գրվել, դեռ էլի ինչքա՜ն է գրվելու Վանդոս Ղարագյոզյանի հայրենաշահ գործունեության մասին: Որովհետեւ նա… մշտարթուն հրաբուխ է, նրա մեջ չի մարելու արարման կրակը, եւ նրա ամեն օրը նոր ստեղծագործություն է: Բոլորիս հիացմունքն են առաջացնում նրա ասպետական կեցվածքն ու ասպետականությունը: Կտեսնես՝ առանց ցուցադրության, իբր՝ իր արածն ի՞նչ է, օգնության ձեռք կմեկնի նեղության մեջ գտնվող ընկերոջը, բարեկամին, անգամ անծանոթին: Մի առիթով իր հավատամքն այսպես ներկայացրեց. «Ով ինձ մի բաժակ ջուր է տվել, չեմ մոռանում: Իմ արած լավությունները չեմ հիշում…»: Վ. Ղարագյոզյանը, ով խորհրդային տարիների Վանաձորի վերջին քաղգործկոմի նախագահն էր, գիտեր քաղաքապետի դժվարին, պատասխանատու աշխատանքը: Նա առանձնակի հարգանքով է լցվել անցյալ դարի 50-ական թվականների քաղաքապետ Սարգիս Ամիխանյանի նկատմամբ, ում օրոք Վանաձորը թռիչքային զարգացում է ապրել, ում օրոք կառուցվել է քաղաքի գլխավոր հրաշքը՝ Հայքի հրապարակն իր հուշարձանախումբ կոթողային շենք-շինություններով:  

Մտավորականների անունից Վ. Ղարագյոզյանը Վանաձորի ավագանուն է դիմում՝ Կիրովականի քաղգործկոմի նախկին նախագահ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, փոխգնդապետ Սարգիս Առաքելի Ամիխանյանի հիշատակը նրա ապրած շենքի պատին հավերժացնող հուշաքար փակցնելու համաձայնություն ստանալու համար: Միաձայն որոշմամբ թույլտվությունը չուշացավ: Նրա մասնակցությամբ, նրա հուզիչ խոսքով Հայքի հրապարակում Տիգրան Մեծի 39 շենքի պատին հուշատախտակը փակցվեց մեր անվանի քաղաքացու ծննդյան 111-ամյակի նախաշեմին: Նրա ԱՍՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ այս եւ այլ դրսեւորումները, անշուշտ, հաշվի առնվեցին, երբ հանդիսավոր պայմաններում վերջերս նրան տրվեց «ԼՈՌՈՒ ԱՍՊԵՏԻ» բարձր կոչումը հավաստող մեդալը (Լոռու մարզպետարան, Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կենտրոն):

Ազգասեր, հայրենասեր հայորդուն համարձակվեցի մի օր հարցնել՝ մտադիր չէ՞ օտարաշունչ ազգանունը՝ Ղարագյոզյան, հայեցի դարձնել: Տեղեկացրեց՝ հարցն իրեն եւս մտահոգել է, բայց որոշում կայացնելուց առաջ շատ է ծանրութեթեւ արել: Խորհրդի համար տարիներ առաջ դիմել է Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանիմաց հոգեւոր հայրերից մեկին, ով եւս կրում էր Ղարագյոզյան ազգանունը: Սուրբ հայրը խորհուրդ չի տվել փոխել ազգանունը՝ այդպիսով մեկընդմիշտ կխամրեր Ղարագյոզյան հիշարժան տոհմի պատմությունը: Ի վերջո, այդ ազգանունն էլ դարերի ընթացքում ձեռք է բերել հայաշունչ երանգ, այնպես, ինչպես՝ Դեմիրճյան, Նալբանդյան եւ նմանատիպ այլ ազգանունները: Վանդոս… Նման անունով երեւի նա միակն է ողջ Հայաստանում: Հետաքրքիր էր լսել նաեւ անվան հետ կապված պատմությունը: Իրենց ընտանիքը բազմանդամ է, ինքը ամենակրտսերն է: Մի զարմանալի հարեւան են ունեցել: Նա եւս իր որդիներին կնքել է այն անուններով, ինչ անուններով իր զավակներին կոչել է հայրը՝ Հմայակ Ղարագյոզյանը: Վերջին որդուն Հմայակը պարգեւում է հունական լեգենդար հերոս Վանդոսի անունը: Հարեւանն… ընկրկում է: Այնուհանդերձ, հայտնի է՝ անունը չէ, որ զարդարում է մարդուն: Մարդն է իր անվան տերը: Կարեւորն այն է, որ մարդ ապրի հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնության մեջ:

Մի խոսքով՝ այնպես, ինչպես ապրել ու ապրում է, արարել ու արարում է ամեն ինչով եզակի Վանդոս Ղարագյոզյանը, ում ծննդյան օրն էր երեկ, ինչի առթիվ մեր ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում արժանավոր հայորդուն ու հրաշալի մարդուն: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ 

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մեր ժողովուրդներին նետված մարտահրավերները կապ ունեն Թուրքիայի հետ»

«Մեր ժողովուրդներին նետված մարտահրավերները կապ ունեն Թուրքիայի հետ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist