Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Միասին տնքալու» արհեստը

Ապրիլի 7, 2023
Սոցիում
«Միասին տնքալու» արհեստը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դպրոցական մի հանրածանոթ անեկդոտ կա. նախորդ օրը դասի չեկած աշակերտին ուսուցիչը հարցնում է բացակայության պատճառը: «Եղբորս ատամը ցավում էր»,- պարզաբանում է աշակերտը: «Իսկ դո՞ւ ինչ էիր անում»,- հարցնում է զարմացած ուսուցիչը: «Օգնում էի եղբորս, միասին էինք տնքում»,- հետեւում է աշակերտի հանգիստ պատասխանը:

Այս՝ «միասին տնքալու» գործելակերպն այսօր լայն տարածում ունի աշխարհում: Ավելին, այն վերածվել է «միասին տնքալու» արհեստի: Այն հայտարարությունները, որ իբրեւ սատարում են, այն գործողությունները, որ որպես աջակցություն կատարվում են տարբեր երկրների կողմից այլ երկրների հանդեպ, տեղավորվում են հենց այդ՝ «միասին տնքալու» բանաձեւի շրջանակում: Միասին տնքում են հանուն ժողովրդավարության, հանուն խաղաղության, հանուն զարգացման, բայց արդյունքում ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը, ո՛չ էլ երրորդը: Միասին տնքում են հանուն մարդու իրավունքների, հանուն արդարության, հանուն ազատության, բայց արդյունքում ոտնատակ է արվում կամ շարունակում է ոտնատակ արվել այդ ամբողջը:

«Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել մեր եղբորը»,- հայտարարվում է որպես միասին տնքալու մի տեսակ: «Մենք պատրաստ ենք զենք տրամադրել մեր եղբորը»,- հնչում է երկրորդը: «Մենք պատրաստ ենք վարկ տրամադրել մեր եղբորը»,- շարունակում է երրորդը: «Մենք պատրաստ ենք հանուն խաղաղության ավելացնել ատելությունը մեր եղբոր թշնամիների նկատմամբ», «Մենք պատրաստ ենք …», «Մենք ուզում ենք…», «Մենք կիսում ենք…» եւ այլն: Սրանք այն արտահայտություններն ու գործողություններն են, որոնք տիրապետում են այսօր աշխարհում: Թվում է, թե, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, «կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա», սակայն բանն էլ հենց այդ է, որ վերոհիշյալ ամեն ինչ արվում է հենց ռոմանտիզմով: Նախ, շատ զգացմունքային կերպով գովաբանվում է օգնության կարիք ունեցող եղբայրը, ապա սկսվում է նրա ծանր վիճակի ներկայացումը, որին հետեւում են աջակցելու, սատարելու, այսինքն՝ «միասին տնքալու» պատրաստակամության արտահայտությունները: Հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ երբեմն լինում են նաեւ անկեղծորեն «միասին տնքալու» քայլեր, որոնք, սակայն, կրկին առաջին հերթին բխում են ոչ թե ատամնացավ ունեցող եղբոր, այլ՝ փորացավ ունեցող եղբոր շահերից:

Վերը նշված՝ ատամի ցավը,անշուշտ, դասից բացակայելն արդարացնելու շինծու եւ կեղծ պատճառաբանություն է, արդարանալու փորձ: Ցավոք, իրավիճակն այդպիսին է նաեւ մեծ եւ իրական քաղաքականության մեջ, պատերազմական թե խաղաղ վիճակներում…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Իսրայելը սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Շահումյանը որպես ազգային եւ համառուսաստանյան գործիչ

Շահումյանը որպես ազգային եւ համառուսաստանյան գործիչ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist