Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել

«Վերածնվող Արցախ»-ը ակնկալում է համայն հայության աջակցությունը

Ապրիլի 18, 2023
Սոցիում
Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
558
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վիրավոր, սակայն զորեղ կամքի տեր Արցախը շարունակում է մարտնչել իր իրավունքների, իր արժանապատվության, հայ մնալու համար: Ավելի քան 120 օր (շուրջ չորս ամիս) գտնվելով շրջափակման, զրկանքների մեջ, ժողովուրդը երբեք չի վհատվում, չի կորցնում հաղթանակելու հավատը, փորձում է ավելի միաբանվել, «այլընտրանքային ճանապարհով» աշխարհին հասցնել իր արդար պահանջը: Այդ նպատակներն է հետապնդում վերջերս երկրում մտավորականների նախաձեռնությամբ ծնունդ առած «Վերածնվող Արցախ» համազգային շարժումը, որն ընդգրկել է հանրության լայն շերտերին եւ «հարթակը բաց է պահում Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար»: Կառույցի առջեւ ծառացած խնդիրների, առաջնահերթությունների մասին «ՀՀ» թղթակցի հետ զրուցել է շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը:

-Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հանգամանքներ պատճառ դարձան մտավորականության շարժումը նախաձեռնելու համար:

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վիրավոր հայրենիքի ցավն ու վեր հառնելու վճռական կամքը, փլատակներից ոգեկոչող ազգային երազանքներն ու դրանց հասնելու նվիրական փափագը, թշնամու կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհի ավելի քան 120 օր շարունակվող շրջափակումը, արցախահայության շրջանում ներքին պառակտումների եւ խուճապների հրահրումը, բացահայտ էթնիկ զտման եւ հայրենազրկման՝ թշնամու ձգտումները, հետողականորեն իրականացվող սադրանքները եւ անորոշության ու վհատության ճիրաններից ազատվելու արցախցու տենչը համախմբեցին հայրենանպատակ մտավորականներիս՝ նախաձեռնելու ազգային վերածննդի շարժում: Իմ համոզմամբ՝ մտավորականությունը եղել եւ մնում է ազգի կենսագործունեության ու ազգային ինքնության պահապանն ու առաջամարտիկը…

-Դժվար, բայց պատվաբեր առաքելություն է ստանձնել ձեր նախաձեռնող խումբը եւ, բնականաբար, մեծ ջանքեր կպահանջվեն մտավորականությանը, հանրության լայն շերտերին մեկ գաղափարի շուրջ համախմբելու համար:

-Հատկապես արցախյան երրորդ պատերազմից հետո, հանրության լայն շրջաններում արդարացիորեն շահարկվում են մտավորականության պասիվ կեցվածքը, երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-իրավական եւ անվտանգային ճգնաժամերին մտավորական ներուժի՝ «դիտորդի» կարգավիճակում գտնվելու, պետական-վարչական մարմիններում ներգրավված մտավորականությանը՝ ապաքաղաքականացված լինելու սկզբունքի պահպանման քողի ներքո կաշկանդված պահելու հանգամանքները: Տեղի են ունենում մտավորականության շերտավորումներ, ինչն արհեստականորեն անհնար է դարձնում մտավորականության ողջ ներուժի համախմբումը: Իսկ գոյություն ունեցող մարտահրավերներին լիարժեք դիմակայելու ելքը մտավորականության, ժողովրդի միասնականությունն է: Այս օրհասական իրավիճակում մտավորականության բարոյական պարտականությունն է՝ ասելու իր ծանրակշիռ խոսքը: Հայրենիքի վտանգված ճակատագրի պարտադրանքով ձեւավորված շարժումը պետք է համախմբման մերան դառնա…

-Պարոն Իսրայելյան, ի՞նչ նպատակ է հետապնդում «Վերածնվող Արցախ» շարժումը:

-Շարժման նպատակն է նպաստել մեկ միասնական գաղափարի շուրջ առողջ ուժերի համախմբմանը, Արցախի անվտանգության երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանը, երկրի կայուն զարգացման ծրագրերի եւ նախագծերի մշակմանն ու իրագործմանը: Հիշյալ հրատապ խնդիրների արդյունավետ լուծման համար պահանջվում են այնպիսի հիմնավորումներ եւ մեխանիզմներ, որոնք հուսալի նախադրյալներ կստեղծեն շարժումը համակարգելու եւ նպատակին հասցնելու համար: Անհրաժեշտություն է ամենակարճ ժամանակահատվածում վերականգնել հայկական ավանդույթներն ու սովորությունները, խաթարված ազգային արժեքները, բարոյականության ու քրիստոնեական հավատամքի առաջնային սկզբունքները, հարգանք սերմանել դեպի մեծահասակները եւ հոգատարություն տածել մատաղ սերնդի աճի եւ դաստիարակման նկատմամբ, սերտ փոխհարաբերություններ հաստատել հասարակության տարբեր շերտերի միջեւ: Հետեւաբարէ առանց նշյալ իրողությունների կկորցնենք բարոյական արժեքները, դարերից եկող ժողովրդական ավանդույթները, քանզի գաղափարախոսության հիմքը համարվում են հայրենիքին անմնացորդ նվիրումը, ազգային ինքնագիտակցությունը, մարդկանց աշխարհայացքի ճիշտ ձեւավորումը:

-Իսկ արդյոք ձեր շարժումը «հարո՞ւմ» է որեւէ քաղաքական ուժի, կուսակցության:          

-Շարժումը կոչված է գործելու ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն, հանուն ազգային նվիրական նպատակների: Այն չի հարում քաղաքական որեւէ հոսանքի, մերժում է քաղաքական որեւէ առեւտուր եւ հրաժարվելով քաղաքական օրակարգից՝ իր շուրջն է համախմբում երկրի մտավոր ներուժը ու ձեւավորում ազգային օրակարգ՝ հասկանալով, որ համազգային համախմբում կարող է լինել բացառապես ազգային օրակարգի շուրջ: Անհույս թվացող այս իրավիճակում նախ պետք է փարատել անվտանգային խուճապն ու անհանգստությունը, քանդել հանրային բեւեռացումն ու հենվելով ազգային միասնական օրակարգի վրա՝ ձեւավորել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հավաքական դիրքորոշում: Շարժումը պետք է դառնա ազգային մտքի դարբնոց: Ունենալով ամրակուռ հավատք, պայքարելու կամք եւ հաղթելու հույս, կարծում եմ, մեզ կհաջողվի միասնաբար կյանքի կոչել մեր նպատակնեը:            

-Որո՞նք են այն ուղղություններն ու ոլորտները, որ գերակա են աշխատանքների համախմբման համար:

-Առկա մարտահրավերների համատեքստում, ժողովրդի բարեկեցության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, էական նշանակություն ունի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծումը: Արդիական են մնում տնտեսության զարգացման արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը, գիտատեխնիկական առաջադեմ տեխնոլոգիաների ներգրավմամբ ժամանակակից ձեռնարկությունների բացումը, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղերով ապահովել բնակչությանը: Կարեւոր է գիտական եւ մշակութա-լուսավորչական նախագծերի աջակցությունն ու իրականացումը` տաղանդավոր երիտասարդներին ուղղորդելու եւ աջակցելու համար:  Քաջ գիտակցելով երկրի առջեւ ծառացած դժվարությունները, անհրաժեշտ  է ստեղծել ժամանակակից տնտեսություն, անվտանգության եւ պաշտպանության լիարժեք ապահովման նպատակով ստեղծել մարտունակ բանակ, զարգացնել գիտությունը, կրթությունն ու մշակույթը, սպորտը` պահպանելով լավագույն ավանդույթները: Բնածին տաղանդով օժտված հայ ժողովուրդը, մասնավորապես արցախահայությունը, համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, վստահաբար կկարողանա դիմակայել դժվարություններին ու փորձություններին` հավատարիմ մնալով իր հերոսական պատմությանն ու ազգային ավանդույթներին:

Թեգեր: Անաստաս ԻսրայելյանԱրցախ
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իր մտքերը քաղել է Տիեզերքից

Իր մտքերը քաղել է Տիեզերքից

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ե՛ւ երգը, ե՛ւ մեղեդին նույնն են՝ Աստծո փառաբանության երգը, որն այլեւս կարելի է ասել Սուրբ Երրորդության փառաբանության երգն է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist