Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք

Ապրիլի 22, 2023
Սոցիում
Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
187
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այնպիսի տպավորություն է, թե մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք: Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների (ԼՕՌ) այդ մասնագետի լիարժեք աշխատանքի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մենք քթի հետ կապված խնդիր ունենք, որովհետեւ կորցրել ենք հոտառությունը եւ չենք զգում, թե որտեղից է գալիս հոտը, ինչի հոտ է այն եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ:

Մենք կոկորդի հետ կապված խնդիր ունենք, որովհետեւ կուլ ենք տալիս գրեթե ամեն ինչ՝ չգիտակցելով կամ չուզենալով գիտակցել, թե ինչպիսի վնաս կարող է այն հասցնել մեզ, թե ինչ է մեր կուլ տվածը, կարելի՞ է այն կուլ տալ, թե ոչ, եւ, ի վերջո, պե՞տք է այն կուլ տալ, այն էլ` այդ չափով:

Մենք լսողության հետ խնդիր ունենք, որովհետեւ չենք լսում միմյանց, չենք լսում կամ չենք ուզում, գուցե արդեն՝ նաեւ չենք կարողանում լսել սթափության ձայնը, չենք լսում խղճի ձայնը, չենք լսում մեր ներքին ձայնը, չենք լսում վտանգի ձայնը:

Այսքանով հանդերձ՝ մենք չենք ուզում, որ այս խնդիրները լուծվեն տեղի մասնագետների միջոցով եւ փնտրում ենք օտար բժիշկների: Ովքեր նախապատվությունը տալիս են անգլերենին ու ֆրանսերենին եւ այս կամ այն պատճառով համակրում են Արեւմուտքին, նախընտրում են եվրոպացի եւ ամերիկացի մասնագետներին: Նրանք, ովքեր սիրում են ռուսերենը եւ տարբեր հանգամանքների բերումով համակրում են Հյուսիսին, նախընտրում են ռուսաստանցի մասնագետներին: Ու աջ ու ահյակ քթի, կոկորդի, ականջի բժիշկ ենք որոնում, խնդրում, հրավիրում, թե՝ եկեք մեր հոտառության, կուլ տալու եւ լսելու խնդիրներն ու դրանց հետեւանքները կարգավորեք, կարճ ասած՝ բժշկեք մեզ:

Արդյոք մենք տեղացի մասնագետներ չունե՞նք: Բնականաբար, ունենք, բայց նրանց կարծես արդեն չենք վստահում կամ չենք նկատում, կամ էլ, ինչպես միշտ, մտածում ենք, որ դրսինը, ուրիշինն ավելի լավն է, իսկ տեղականը՝ վատը: Ու այսպես հոտառությունը, լսողությունը կորցրած, կոկորդի խնդիրները գրկած՝ սպասում ենք, թե ով, երբ եւ ինչպես պիտի մեր խնդիրները լուծի: Մինչդեռ սպասումն իր մեջ նաեւ հիասթափություն է բովանդակում…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ. Հայաստանի ԼՕՌ բժիշկներն իսկապես շատ բարձրակարգ են, բայց, հուսով եմ, պարզ է, որ խոսքն այս դեպքում փոխաբերական իմաստով է վերաբերում ԼՕՌ մասնագետին:

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը

Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը

Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա

Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist