Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին…»

Եվ «Նեմեսիսի» որդեգրյալներն արեցին իրենց գործը

Մայիսի 4, 2023
Սոցիում
«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին…»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
772
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անմահ վրիժառուի՝ Սողոմոն Թեհլերյանի իմաստախոսությունն է, նրա, ով Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ էր եւ ով թուրքական պետության ծրագրած ջարդերի ընթացքում կորցրել էր ողջ ընտանիքը, ինքը հրաշքով ողջ մնացել ու փախել Արեւելյան Հայաստան, այնուհետեւ ուսում ստանալու նպատակով հասել է Գերմանիա, Բեռլինում հայտնաբերել ցեղասպանության գլխավոր ոճրագործին՝ Օսմանյան կայսրության մեծ վեզիր եւ ներքին գործերի նախարար Թալեաթ գիշատչին եւ 1921 թ. մարտի 15-ին շանսատակ արել նրան Հարդենբերգ փողոցում: Սատկացրել է ու չի փախել: Դատավարության ժամանակ ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի եւ Հայոց ցեղասպանության պատմությունը, հիմնավորել կատարած սպանությունը, եւ գերմանական դատարանը արդարացրել է արժանապատիվ ասպետին…

Հայոց արժանապատվության ոսկեսիրտ ասպետներ, հայության վառված սրտի պարտքն է խնկարկել ձեր անունները մեկ առ մեկ, հնչեցնել ձեր անունները առիթներով ու առանց առիթների եւ չմոռանալ հայրենապաշտ ձեր մահապատների սխրանքները՝ գործած դար առաջ…

1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը Թալեաթի հետեւից «այն աշխարհ» է ուղարկում երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին: 1922-ի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Գերմանիայի մայրաքաղաքում դժոխքի բաժին են դարձնում Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների խեղդել ծովում: Այս դահճի հետ սպանվում է նաեւ Բեհաեդդին Շաքիր կոչված տարտարոսածինը: 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը զգետնում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցում են նաեւ Ստեփան Ծաղիկյանը եւ Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

Այս հայակերների ոչնչացումից առաջ՝ 1920-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել էր Ադրբեջան հուդայածին պետության նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին, վիրավորել նրա ընկեր Խան Մահմեդովին՝ հայակեր Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին: Արամ Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը:

1921 թ. հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնապոլսում սպանում է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ժեւանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական ռազմական դատարանը դատում է Թոռլակյանին եւ արդարացնում՝ որպես անմեղսունակ:

Չմոռանանք փաստել, որ հայ վրիժառու ասպետների ձեռամբ արդար դատաստանի արժանացած այս եւ մյուս թուրք ոճրագործ-«մսագործներին», որպես մարդկության դեմ ոճրագործություն կատարածների, հեռակա կարգով մահվան դատավճիռ էր կայացրել հենց այդ ոճրագործ երկրի դատարանը: Վճիռ, որը թեեւ օդի մեջ էր մնալու, սակայն այդ նույն դատավորներն էին մահապատժի ենթարկվելու՝ նման վճիռ կայացնելու համար… Իրողություն, որն ավելին է ասում թուրքական «արդարադատության» մասին:

Իսկ հայ վրիժառուները չէին խնայելու ոչ միայն հայության հայտնի գլխակերներին, այլեւ նրանց, որոնց ազգի դավաճան ենք անվանում: Հայոց ցեղասպանության տարիներին, ցավոք, եղել են նաեւ հայազգի այդպիսի ստահակներ, որոնց ազգանունները եւս ներառված էին «Նեմեսիս» գործողության շրջանակներում: Մինչեւ Թալեաթի վերացումը, Սողոմոն Թեհլերյանը Կոնստանդնուպոլսում ոչնչացրել էր Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին: Նույն թվականի մարտի 27-ին նույն քաղաքում Արշավիր Շիրակյանը գնդակահարել էր Վահե Իսսանին՝ Եսայան հայ ազգանունով: Այս դավաճանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվեցին 1915 թ.:  

Մինչ եղեռնը՝ 1914-ին, Հնչակյան կուսակցությունը Ռումինիայում կազմակերպում է ընդհանուր համագումար՝ Թալեաթի մահափորձը կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանում է արյունակիցներին, հետեւանքը լինում է այն, որ սպանվում են կուսակցության 21 անդամներ: Այս ծախու ստահակը եւս չի խուսափում հատուցումից՝ դավաճանին գնդակահարում է Արշակ Եզդանյանը:

…Այժմ անդրադառնանք մեր ազգային ուխտատեղիներից մեկը դարձած «Նեմեսիս» հավերժախոս հուշակոթողին, որի հառնեցումն «առիթ» տվեց հայկական ավիաընկերությունների առջեւ թուրքական օդային դարպասի փակմանը: Նրանք սադրանք համարեցին մի ողջ ժողովրդի սպանդի ենթարկած իրենց «հերոս փաշաներին»՝ թալեաթներին, էնվերներին, ջեմալներին եւ այլ ոճրագործների արդար դատաստանի ենթարկած հայ ասպետների խնկարկումը՝ աղբյուր-հուշակոթողի տեսքով: Եվ ոչ միայն այդքանը. նաեւ սպառնացին, թե այդ կերպ շարունակելու դեպքում իրենք կարող են այլ միջոցների դիմել: Իսկ մեր ժողովուրդը քաջատեղյակ է թուրքական «այլ մեթոդներին», որոնցից մեկի փորձի ականատեսն ենք այսօր՝ հայաշունչ հայրենի Արցախի ազգաբնակչության ոչնչացման սպառնալիքը՝ աղետալի շրջափակման միջոցով: Մի՞թե  զուրկ են սրանք հիշողությունից կամ թե անտեղյակ, որ իրենց նախորդած եղեռնագործ վիժվածքների հանդեպ հենց իրենց՝ թուրքական դատարանն էր մահապատժի վճիռը կայացրել: Հետո՞ ինչ, որ այդ ողորմելիները ճողոպրել էին հարազատ երկրից, ծպտվել եվրոպական հագուստների մեջ, անվանափոխվել՝ հուսալով, որ դեռ վայելելու են արնախումի իրենց կյանքը եւ մեռնելու են սեփական մահով… Այդպես չէր լինելու. հայոց վրիժառու բազուկը չէր երերալու, գտնելու եւ գետնելու էր բոլոր «մսագործներին»: Այդ բազուկն այսօր էլ է արթուն, իսկ «Նեմեսիսի» վերնահատվածում նոր վրիժառուների անուններ փորագրելու տեղեր են թողնված, քանզի «կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»…

Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տեր կանգնել անցյալին հանուն ապագայի

Տեր կանգնել անցյալին հանուն ապագայի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist