Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հրաշալի օրինակ սերունդների համար

«Անմահ գունդը» կոչ է անում միանալ վետերանների մասնակցությամբ հաղթանակի երթին

Մայիսի 5, 2023
Սոցիում
Հրաշալի օրինակ սերունդների համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Անմահ գունդը» հորդորում է մարդկանց միանալ Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված երթին, որը կմեկնարկի մայիսի 9-ին, ժամը 12:00-ին Երեւանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց: Երթի մասնակիցները քայլելով կհասնեն մինչեւ Հաղթանակի զբոսայգու անմար կրակը:

Առջեւում լինելու է «Պոբեդա» մեքենան, որում նստած են լինելու վետերանները, նրանց հետեւելու են «Վիլիս» մեքենաները, որոնցում Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով արտիստներն են լինելու: Տոնական միջոցառմանը մասնակից երեխաներին պաղպաղակ են հյուրասիրելու եւ ատրակցիոններից անվճար օգտվելու հնարավորություն են տալու: Խորհուրդը հետեւյալն է՝ վետերանները հյուրասիրում են իրենց թոռնիկներին:

«Անմահ գունդ արտերկրում» ՀԿ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանն ընդգծեց՝ իրենց նպատակն է մշտապես վառ պահել հայորդիների հաղթանակները, նրանց սխրագործությունները: «Այդ հայորդիները մեր  պապերն ու ծնողներն են: Նրանք այսօր էլ շարունակում են մեզ սովորեցնել, թե ինչ է հայրենասիրությունը, ծնողասիրությունը, սովորեցնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը, երբ ապրում ես որպես մեկ ազգ, մեկ ընտանիք: Կազմակերպելով մայիսի 9-ի հաղթական քայլերթը՝ կապում ենք անցյալն ու ներկան ու քաղաքական նպատակներ չենք հետապնդում: Մեր միակ նպատակն է հանրահռչակել ավելի քան 600 հազար հայորդիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, նրանց հերոսությունները»,- ասաց Հովհաննիսյանն ու հիշեցրեց, որ 600 հազար հայից պատերազմից չեն վերադարձել ավելի քան  250 հազարը:

Հայերը պատերազմում ունեցել են հինգ մարշալ, 80-ից ավելի գեներալներ եւ հարյուրից ավելի հերոսներ, մեկ ադմիրալ: Էդմոն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 67 վետերան է ապրում, սակայն նրանցից ութն է ակտիվ մասնակցում միջոցառումներին: Ամենամեծ վետերանը 103 տարեկան է, իսկ օրեր առաջ տոնել են նրանցից մեկի 100-ամյակը:

Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ երթին մասնակցելու համար ստացել են կոլեկտիվ դիմումներ: Նաեւ ընտանիքներ են իրենց զանգահարել: Մինչ այդ պահը մասնակցելու համար դիմել է 5000-ից ավելի մարդ: «Այո՛, 600 հազար հայ է մասնակցել պատերազմին այն պարագայում, որ մարդահամարի տվյալներով այդ տարիներին Հայաստանում բնակվել է ընդամենը 1.5 մլն հայ: Մասնակիցները կռվել ու պատերազմի են մեկնել այսպես կոչված մեծ հայրենիքի ու Հայաստանի համար: Նրանց կատարած աշխատանքն ու սխրագործությունն այսօր մոռացության մատնել չի կարելի: Մենք նրանց ոչ միայն մայիսի 9-ին, այլեւ միշտ պետք է հիշենք, քանի որ նրանք օրինակ են ծառայում սերունդներին, թե ինչպիսին պետք է լինի հայրենիքի նվիրյալը»,- հավաստիացրեց նա:

Ռուբեն Հովհաննիսյանի հայրը 1941 թ. կամավոր սկզբունքով մասնակցել է պատերազմին: Նրա խոսքով՝ հայրը երբեք չի խոսել պատերազմից, միայն ասել է, որ 1946-ին ավարտել է ծառայությունը Ռումինիայում: «Թեկուզ Սովետական, սակայն Հայաստանի համար են հայերը պատերազմել: Թե՛ այստեղ, թե՛ եվրոպական ճակատներում հայերը պայքարել են Հայաստանի ու հայի ապագայի համար: Ես նաեւ գաղթականների ժառանգ եմ: Ե՛վ հորական, եւ՛ մորական կողմս երեք, չորս գաղթ է տեսել, եւ մեր ընտանիքում միշտ ասվել է, որ այլեւս չեն գաղթելու, թեկուզ Սովետական, սակայն Հայաստանում են ապրելու: Այսօր մենք անկախ Հայաստանում ենք ապրում, եւ մայիսի 9-ին կազմակերպելով այդ քայլերթը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցելու բոլոր այն մարդկանց, որոնք  իրենց կյանքն են զոհել հանուն մեծ ընտանիքի, հանուն Հայաստանի»,- նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դիվիզիաներին՝ նա ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է հայկական վեց դիվիզիա, եւ միայն «Թամանյան» դիվիզիան է հասել մինչեւ Բեռլին: «Կան պատմական կադրեր, թե ինչպես են «Թամանյան» դիվիզիայի հայ մարտիկները Ռայխստագի մատույցներում «Քոչարի» պարում: Շատերը կարծում են, թե դիվիզիան մարդու անունով է «Թամանյան» կոչվել, սակայն այն այդ անվանումն ստացել է 1943 թ., երբ ծանր մարտեր են մղվել Թաման թերակղզու եւ Ղրիմի համար: Թաման թերակղզին ու Ղրիմն ազատագրել է հենց 89-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որը հետագայում ստացել է «Թամանյան» անունը»,-պատմեց Ռուբեն Հովհաննիսյանն ու եւս մեկ անգամ կոչ արեց մարդկանց մայիսի 9-ին միանալ հաղթական երթին:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Լոռվա գույները»՝  Երեւանում

«Լոռվա գույները»՝ Երեւանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist