Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայկազյան զարմի Ազատության Ոգին

Մայիսի 6, 2023
Սոցիում
Հայկազյան զարմի Ազատության Ոգին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի ժողովուրդը նրան անպարտելի էր համարում

Ազատության Ոգին, որի հայացքն ուղղված էր դեպի էրգիր…

Կարիպալտին՝  Հռովմինն է, եւ Բոնաբարդ՝ Ոճիրին,-

Կը պատկանիս դու՛ն միայն Ազատության Ոգիին:

Ըզքեզ խրճիթ մը ծնաւ, հայ վիշտը քեզ օրօրեց,-

Այդ վիշտին չափ եղար մեծ…

Դանիել ՎԱՐՈՒԺԱՆ

Եղեգնյա գրչով «բոց» ու «պայքար» երգած եղեռնազարկ հանճարեղ բանաստեղծի այս ձոնը նվիրված է հայ ազգային ազատագրական պայքարի խնկելի դեմքերից մեկին՝ բանտային «ժանգոտ շղթաներ փրթած» քաջազուն Եփրեմ Խանին՝ Եփրեմ Դավթի Դավթյան տոհմական անուն-ազգանունով:

Երբեմնի հայաշունչ, այսօր շան երախում մնացած Գանձակի Բարսում գյուղն է հերոսի ծննդավայրը: Դեռ մանուկ հասակում հորը կորցրած տան մինուճար զավակը՝ անավարտ թողնելով դպրոցական ուսումնառությունը, տակավին 17-ամյա նորաթուխ պատանի՝ հեռանում է ծննդավայրից եւ միանում երկիր անցնող ու թուրքական բռնությունների դեմ ըմբոստացած առաջին հայ հեղափոխականների խմբերին, լինում Մուշում, Սասունում, Վանում, Կարինում, մարտական մկրտություն ստանում Մշո Սուրբ Կարապետ վանքի շրջակայքում գործող «Ղլլիտի Տղա» անունով հեղափոխական խմբի կռիվներում՝ աչքի ընկնելով իր խիզախությամբ ու մարտական պատրաստվածությամբ:

Եփրեմն առաջիններից էր, որ միանում է նորաստեղծ ՀՅԴ հեղափոխական խմբին եւ, իբրեւ տասնապետ, մասնակցում Սարգիս Կուկունյանի արշավախմբին, ինչի համար ցարական իշխանությունները ձերբակալում են եւ խմբի շատ անդամների հետ մինչեւ քննության ավարտը պահում Անդրկովկասի տարբեր բանտերում: 1892-ի մարտին շղթայակապ աքսորվում է Սիբիր, ապա՝ Սախալին, որտեղ երկու տարի անցկացնելուց հետո կարողանում է փախչել իր հայ եւ երկու ռուս ճակատագրակից բանտարկյալ ընկերների հետ: Շուրջ երեք ամսվա դեգերումներից հետո վերջապես կարողանում է վերադառնալ հայրենիք, ուսուցչությամբ զբաղվում Արցախի տարբեր շեներում: Հայերենից բացի, ռուսերենի, պարսկերենի, անգլերենի, ֆրանսերենի  եւ թուրքերենի  իմացությունը նրան հնարավորություն է տալիս, որպեսզի շրջագայի հայկական գյուղերով եւ ազատասիրական գաղափարներով տոգորի հայ երիտասարդությանը՝ նրանց հայացքն ուղղորդելով դեպի էրգիր:

1896-ի հոկտեմբերին Եփրեմն արդեն Թավրիզում է, որտեղ եւ անդամագրվում է դաշնակցությանը: Մեկ տարի անց, իբրեւ հեծյալ խմբի տասնապետ, մասնակցում է  Խանասորի արշավանքին եւ աչքի ընկնում խիզախությամբ ու հերոսական գործողություններով: Արշավանքից հետո կրկին վերադառնում է Արցախ, մի քանի տարի եւս զբաղվում ուսուցչությամբ: 1902 թվականին, Ռոստոմի խորհրդով, վերջնականապես անցնում է Իրանի Ատրպատական, հաստատվում Ռաշտիում, ամուսնանում, աշխատում ճանապարհային շինարարությունում, ապա ստեղծում աղյուսի արտադրության սեփական գործը: Աշխատանքին զուգահեռ, լինելով Ռաշտիի ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, մի շարք բարեփոխումներ է կատարում դպրոցներում, ակտիվորեն մասնակցում է հեղափոխական շարժումներին: Գլխավորելով ՀՅԴ Ռաշտի կազմակերպությունը՝ հայազգի գործիչն արդեն գործնականորեն լծվում է Սահմանադրական շարժման ինքնակազմակերպմանը, ֆիդայական կռիվներում թրծվածի իր փորձառությամբ ինքնավստահություն ներշնչում պարսիկ նորընծա հեղափոխականներին: 1908-ի գարնանը ընդհարումներ են սկսվում շահի բռնապետական ուժերի հետ: Դաշնակցությունը զենքով ու փորձառու մարտիկներով մղվում է կռվի դաշտ՝ Եփրեմին վստահելով դաշնակցական ուժերի ընդհանուր հրամանատարությունը: Մինչեւ 1909-ի հուլիսի 13-ին Թեհրանի ամբողջական ազատագրումը եւ շահի գահընկեցությունն ընթացած կռիվների ժամանակ Եփրեմը դրսեւորում է Սահմանադրական շարժման իսկական հրամանատարի փառահեղ գործունեություն, որի համար արժանանում է ոչ միայն Խանի տիտղոսին, այլեւ՝ Սարդարի (մարշալ) զինվորական աստիճանին: Նորահաստատ կառավարությունը նրան նախ նշանակում է մայրաքաղաք Թեհրանի, ապա նաեւ ամբողջ Իրանի ոստիկանապետ: Այդուհետ նա էր լինելու Իրանի հեղափոխական նվաճումները պաշտպանող երկաթյա բազուկը՝ վայելելով անսահման վստահություն եւ ժողովրդականություն: Իսկ ընդհարումները հակադիր կողմերի միջեւ շարունակվում էին: Դաշնակցությունը վերստին իր նկատելի աջակցությունն էր բերում նորահաստատ իշխանություններին: Խեչոյի եւ Քեռու գլխավորությամբ դաշնակցական ուժերի նոր կենտրոնացումներ են կատարվում՝ Եփրեմի գործունեությունը փորձառու մարտիկների աջակցությամբ ուժեղացնելու առաջադրանքով: Արդյունքում՝ հաղթանակների նոր շղթա՝ Եփրեմ Խանի հրամանատարությամբ, որին Իրանի ժողովուրդն արդեն ճանաչում էր որպես անպարտելիի: Բայց անկանխատեսելի է ճակատագրի խաղը. 1912-ի մայիսի 6-ին Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում թագավորական Սալար-Էլ-Տալուեի զորքերի դեմ փառահեղ հաղթանակ տանելուց հետո, երբ Եփրեմը օգնության է շտապում իր վիրավոր զինակցին, դարանակալ գնդակը գտնում է քաջազունին: Մարտիրոսացած Խանի մարմինը Թեհրանի հայոց եկեղեցի են բերում վահանների վրա…

Այսպես ավարտվում է շուրջ վաթսուն մեծ ու փոքր կռիվներում հերոսացած Իրանի զինված ուժերի գլխավոր՝ գերագույն հրամանատարի փոթորկալից կյանքը: Բայց մահն ու մոռացությունը սովորական մահկանացուների համար են եւ ոչ սխրանքներով անմահացածների: Հետմահու նրանք շարունակում են ապրել պատմության անխամրելի էջերում, երգերում ու ժողովրդական հիշողության մեջ.

Սարերի ծնունդ, արծիվ հաղթական,

Դու հայ անունին՝ պատիվ գերազանց,

Բռնություններու հզոր ախոյան,

Անմահ Եփրեմ Խան, կեցցե՛ս հավիտյան…

Ահա այսպես են հավերժանում հայկազյան զարմի Ազատության Ոգիները:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հոբելյանական միջոցառում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 25-ամյակի առթիվ

Հոբելյանական միջոցառում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 25-ամյակի առթիվ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist