Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նկատելի առաջընթաց

Մարզիկները կատարելագործել են իրենց որակները

Մայիսի 8, 2023
Սոցիում
Նկատելի առաջընթաց
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
242
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը նախօրեին Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի սրահում կազմակերպեց վկայականների եւ գոտիների բաշխման արարողություն: Շուրջ մեկ տարի է՝ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել մարզվել եւ կատարելագործել իրենց վարպետությունը, եւ այժմ եկել էր հերթը՝ ցուցադրելու սովորածը: Ոմանք, իհարկե, հուզվում էին, ոմանք ակնհայտորեն դրսեւորում էին մարտարվեստները յուրացնելու իրենց ունակությունները, եւ այն էլ երբեմն այնպիսի հաջողությամբ, որ տպավորություն էր ստեղծվում, թե սրերը պատանի մարզիկ-մարզուհիների ձեռքերի շարունակությունն են: Սա նոր մակարդակի հասնելու առաջին քայլն է, եւ իրենց մարզիչների գլխավորությամբ պատանիներն ու պարմանուհիները ոչ միայն պարզապես գոտիներ ստացան, այլեւ դրսեւորեցին նշված նոր մակարդակը հետագայում զարգացնել-գերազանցելու իրենց պատրաստակամությունը:

«Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիայի» մարզիչ մաստեր Ջորջ Դուռնայանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց այն հանգամանքը, որ ի սկզբանե շեշտը դրվել է Սիրիայից, Լիբանանից, այլ երկրներից, ինչպես նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների ուսուցման վրա, ընդ որում՝ զոհվածների երեխաներն անվճար մարտական կրթություն են ստանում:

«Մարզումների ընթացքում երեխաներին ծանթացնում ենք կարատեի, քունգֆուի, քիքբոքսինգի, սանդայի գաղտնիքներին: Այս բոլոր մարտարվեստներն ուսուցանվում են, համապատասխան մարզումներ են անցկացվում: Մեկ տարի սովորածի հիման վրա հանձնեցինք գոտիները, որոնց արժանացել էին երեխաները»,- փաստեց նա:

Յուրաքանչյուր ծրագրի հաջողությունը կախված է ինչպես կազմակերպիչների նվիրվածությունից եւ նախաձեռնողականությունից, այնպես էլ ստեղծված պայմաններից: Բարեբախտաբար, գտնվեցին կառույցներ եւ անհատներ, ովքեր կանգնել են «Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիայի» թիկունքին, ոգեւորել եւ մղել լուրջ աշխատանքի: Խոսքը հատկապես ամերիկյան «Code 3 Angels» շտապ օգնության կազմակերպության մասին է, որը նյութական հովանավորություն է ցուցաբերում՝ կատարելով պահանջվող բոլոր ծախսերը: «Code 3 Angels»-ի անդամները՝ տնօրեն Ժո Գրիգորյանի գլխավորությամբ, նույնպես ներկա էին միջոցառմանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ աշխատանքային տարվա ընթացքում գրանցված առաջընթացը նկատելի է, մարզիկներն ակնհայտորեն կատարելագործել են իրենց որակները: Իսկ Ժո Գրիգորյանի այդ գնահատականը նշանակում է, որ կազմակերպությունը կշարունակի «զարկերակի» իր գործառույթը, որը ստանձնել է սիրով ու պատասխանատվությամբ:

Մարզիչը՝ Ջորջ Դուռնայանը, նույնպես գոհ է այն ցուցանիշներից, որոնց հաջողվել է հասնել կարճատեւ գործունեության ընթացքում: «Առաջին տարում մենք միայն 17 աշակերտների հետ ենք աշխատել: Այլոց չենք ներգրավել միայն այն պատճառով, որ ցանկանում էինք, փոխաբերական իմաստով ասած, այս առաջին «նավը» բարեհաջող հասցնել «նավահանգիստ»: Շաբաթական երեք մարզում ենք անցկացրել, յուրաքանչյուրը՝ մեկուկես ժամ տեւողությամբ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պլանավորում են համագործակցել արաբական երկրների համապատասխան ֆեդերացիաների հետ: «Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ, նախկինում Սիրիայի քունգֆուի, ուշուի ֆեդերացիաների նախագահն էի եւ արաբական աշխարհի տեխնիկական կոմիտեի փոխնախագահը: Այդ ֆեդերացիաների հետ կապերն ուժեղ են, իսկ համագործակցություն նախաձեռնելու համար անհրաժեշտ էր, որ մեր խումբն զգալիորեն ուժեղանա՝ մրցումներ կազմակերպելու համար: Եթե հաջողվի տարեկան գոնե մեկ անգամ մեկնել այս երկրներ կամ հյուրընկալել արաբական երկրների մարզական պատվիրակություններին, մեզ համար մեծ հաջողություն կլինի: Առայժմ նախնական պայմանավորվածություն ունենք Հորդանանի հետ»,- ասաց միստեր Ջորջ Դուռնայանը:

Սիրիան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր հայ քաղաքացիների խնդիրները նաեւ այն ժամանակ, երբ նրանք Հայաստանում են: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նորա Արիսյանը: Մարզիկներին վկայականների հանձնման պատիվը հենց նրան տրվեց: Տիկին Արիսյանն իր խոսքում ընդգծեց այսպիսի մարզումների կարեւորությունը՝ հետագա հաջողություններ մաղթելով մարզիկներին:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգ Բեդյանը, Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, Եգիպտոսից՝ Հրայր Ջալալյանը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist