Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նվիրված Եռատոնին

Մայիսի 11, 2023
Սոցիում
Նվիրված Եռատոնին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
458
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…»:

Դուշման Վարդան

Արդեն 3 տասնամյակ Մայիսի 9-ին ազգովի նշում ենք մեր Եռատոնը՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, Շուշի բերդաքաղաքի ազատագրումը եւ Արցախի բանակի կազմավորումը։ Տոնը լիարժեք նշեցինք նաեւ 2020 թ. մայիսին։ Սակայն նույն 2020-ին եղավ 44-օրյա պատերազմը, որը մեզ մեծ ցավ պատճառեց՝ հայրենիքի մի հատվածի, այդ թվում նաեւ Շուշիի՝ թշնամու տիրապետության տակ մնալը, հազարավոր քաջորդիների կորուստ, այլ չարիքներ։ Այնուամենայնիվ, մեր պատմության փառավոր էջերից Շուշիի ազատագրումը 1992 թ. մայիսի 8-9-ը միշտ պետք է հիշենք հպարտությամբ, մնա մեր դասագրքերում, միշտ պետք է հայ մանուկն իմանա այդ հերոսամարտի մասին ու փառքով հիշի Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադեւոսյանին, Դուշման Վարդանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Արկադի Կարապետյանին՝ Ագոյին, Աշոտ Բեկորին ու բազում այլ քաջերի, ովքեր ելան մարտի ու ազատագրեցին Հայոց բերդաքաղաքը, եղան նաեւ մի քանի տասնյակ Հավերժի ճամփորդներ։

Այս օրերին մեր շատ կրթօջախներում տեղի են ունենում ցերեկույթներ, հանդեսներ, այլ միջոցառումներ՝ նվիրված Եռատոնին։ Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տոնական հանդեսը կայացավ բացօթյա՝ Յավորովի հուշարձանի մոտ։ Այստեղ դպրոցի վեցերորդ դասարանների բոլոր սաները՝ մոտ 180 հոգի, հանդես եկան միասնական պարով ու երգով, Շուշիի ազատարարներին նվիրված խոսքերով։ Հանդեսը կայացավ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչուհի Զեփյուռ Դովլաթյանի կազմակերպմամբ, ուսումնական գծով փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի ու դասղեկների աջակցությամբ։ «Իմ Հայաստան»՝ Լեյլա Սարիբեկյանի երգի հնչյունների տակ սկսվեց հանդեսը, որին զուգահեռ կազմակերպվել էր նաեւ լուսանկարների ցուցահանդես՝ նույն դպրոցի նախկին շրջանավարտ ու բարեկամ, «Լեռք» ռազմակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վլադիմիր Նիկողոսյանի աջակցությամբ։ Առաջին պաստառում արցախյան բոլոր պատերազմների մասնակից ու նահատակ մոտ 30 քաջորդիների լուսանկարներն էին՝ «Եղիցի լույս» խորագրով։ Երկրորդ պաստառը ներկայացնում էր «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 6  քաջորդիների՝ Սեւակ Մնացականյանի (Սեւակ Խոյեցի), Արթուր Հովհաննիսյանի, Տիգրան Ավագյանի, Հարություն Ստեփանյանի, Սարգիս Խաչատրյանի ու Դավիթ Սարուխանյանի մասին. տղերքը  2020-ի հոկտեմբերի 19-ին նահատակվեցին Տոնաշենում։ 2021 թ. Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ու իմ նախաձեռնությամբ որոշեցինք կազմակերպել «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների ցուցահանդեսը, որի բացումը կայացավ մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրը, եւ շարունակվեց 10 օր, այդ ընթացքում նշված հուշարձանների մասին եղան դասախոսություններ։ Արդեն մի քանի տարի է՝ Թումանյանի թանգարանը կազմակերպում է «Յոթը սարի հետեւում» մրցույթը, որի շրջանակներում եւ թանգարանի միջոցներով էլ կայացավ ցուցադրությունը։ Նպատակը՝ նույն լուսանկարները ցուցադրվեն տարբեր համայնքներում՝ դպրոցներում, թանգարաններում, կրթամշակութային այլ օջախներում։ Թիվ 131 կրթօջախում կազմակերպվել են նաեւ նշված, ինչպես նաեւ երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Արցախի կամուրջները» եւ հնագետ Արտակ Գնունու` Քաշաթաղի շրջանի հարավային թեւի Կերեն գյուղի մոտակա դամբարանադաշտից պեղված նյութերի լուսանկարների ցուցադրությունները։

Միջոցառմանը ներկա էին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչ Մարիամ Չալդրյանը, «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը, ռազմահայրենասիրական երգերի հեղինակ ու կատարող Գուսան Հայկազունը՝ ընտանիքով, դպրոցի ուսուցիչներ, աշակերտների ծնողներ, հյուրեր նաեւ Քաշաթաղի շրջանից։ Դպրոցի ուսմասվար Մ. Ոսկանյանը, բացելով հանդեսը, ողջունեց ներկաներին, անդրադարձավ Եռատոնի խորհրդին։ Տնօրեն Նաիրա Զաքարյանը շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ՝ ասելով. «…Պատմության տերը ժողովուրդն է, որը սեփական կենսագրության մեջ կարող է ունենալ հաղթանակներ եւ անկումներ։ Մայիսյան հաղթական կամարը մեր ունեցած թանկ արժեքներից է եւ նույն պատմության դասերը սերտելիս կորուստը վերագտնելու, ցավը վերանայելու իմաստություն պիտի ունենաս։ Այսօրվա մեր հոգեւոր միջոցառման խորհուրդը ցավի ու հպարտության, լացի ու ծիծաղի, կյանքի ու կռվի հանդիպումն է…»։ Այնուհետեւ անդրադարձավ «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների խնդրին՝ նշելով. «Այս ցուցահանդեսի 6-րդ կանգառը մեր դպրոցում է։ Մեկնարկը տրվել է Հովհաննես Թումանյան թանգարանում…»։ Անդրադարձավ նաեւ ցուցադրության նպատակին, որ մեր ժողովուրդը, հատկապես մատաղ սերունդը լավ իմանա, ցավոք, դարձյալ գերության մեջ մնացած Քաշաթաղի պատմությունը։ Իմանա այս երկրամասի մայր գետ Հակարիի ու  նրա Աղավնո, Հոչանց, Շալուա, Որոտան վտակների հովիտներում պահպանված հայոց պատմաճարտարապետական հուշարձանների մասին, որոնք բազում են։ Իր խոսքում Ն. Զաքարյանը խոսեց նաեւ լուսանկարների հեղինակի, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանի մասին, ովքեր ժամանակին մեծ աշխատանք են արել՝ ներկայացնելով հայոց պատմաճարտարապետական հուշարձանները թշնամու կողմից բռնազավթված տարածքներում։ Կարեւորեց նաեւ Վ. Նիկողոսյանի դերը կազմակերպված միջոցառման կայացման գործում։ Վերջում Ն. Զաքարյանը եւս մեկ անգամ կարեւորեց ազգային միասնությունը, որով կարող ենք հասնել հաջողությունների։ Փոխտնօրեն Մ. Ոսկանյանն իր խոսքում նշեց նաեւ՝ հիշողությունը մեծ դեր ունի ազգերի գոյատեւման համար, ու հավելեց. «…Իսկ հիշողությունը հիմա մեզ տանում է 1992 թվական։ Խոջալուն ազատագրելուց հետո Կոմանդոսին է մոտենում Ճուտ մականունով զինվորներից մեկը ու հարցնում. «Կամանդի՛ր, բա Շուշին ե՞րբ ենք ազատագրելու…»։ Ես ուզում եմ մեր միջոցառումը շարունակենք Շուշիին նվիրված երգով, որի հեղինակը՝ Գուսան Հայկազունը, այստեղ է»։ Շարք կանգնած մոտ 180 աշակերտ երգեցին «Շուշի» երգը.

Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի,

Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,

Քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ

Շուտով կը լինեն դռներիդ առաջ:

Գուսան Հայկազունը նույնպես անդրադարձավ օրվա խորհրդին, կարեւորեց միասնությունը, նորից ուժեղ լինելը, որն էլ կբերի նոր հաղթանակներ։ Այս հարցում կարեւորեց, որ երեխաները լավ սովորեն, լավ գիտելիք ունենան, սիրեն հայրենիքը եւ դառնան նրա տերը։ Կատարեց նաեւ իր «Լավագույն տղերքը մենք ենք» երգը։ Իմ խոսքում տեղեկացրի, որ մինչ այստեղ գալը եղել էի Եռաբլուրում։ Մայիսի 8-ը ՀՀ Երկրապահ կամավորականների միության օրն է։ 30 տարի առաջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց այս կարեւոր կառույցը։ Անդրադարձա նաեւ Արցախյան գոյամարտի կարեւորությանը, Շուշիում տարած հաղթանակին՝ 31 տարի առաջ։ Հանդեսին ներկա էր նաեւ Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը։ Ողջունելով ներկաներին՝ հերոսի քույրը շատ կարեւորեց Եռատոնի խորհուրդը։ Վստահեցրեց՝ մաս առ մաս կրկին ազատագրելու ենք մեր հայրենիքը ու տուն ենք գնալու։ Հավելեց նաեւ՝ Շուշին հաղթանակի խորհրդանիշ էր, եւ Վարդանի ու նրա զինակից ընկերների կողմից ազատագրված քաղաքը, որտեղ երազում էր տուն ունենալ Արցախյան գոյամարտի հերոս Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը, նահատակվելուց հետո ունեցավ տուն-թանգարան, որը նույնպես մնաց գերության մեջ։ Նշեց նաեւ՝ մեր թշնամիները հաճախ են ասել՝ հայերին հաղթել հնարավոր չէ, պարզապես պետք է պառակտել։ «Այստեղ մեզ միավորում է մի գաղափար. մենք հայ ենք, ու հային ոչնչացնել հնարավոր չէ։ Պառակտել հնարավոր է, բայց ոչնչացնել՝ չէ։ Ինչքան ցավով ենք ընկնում, այնքան հզոր ենք ոտքի կանգնում…»,- հավելեց Ա. Ստեփանյանը եւ շնորհակալություն հայտնեց թիվ 131 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին՝ նման ոգեւորող միջոցառում կայացնելու համար։ Անդրադառնալով ներկայացված ցուցադրությանը՝ ասաց, որ սա խոսում է մեր հաղթական անցյալի ու տխուր ներկայի մասին, հույս հայտնեց՝ հետ ենք բերելու կորցրած հայրենիքը։ Փառք տվեց նահատակ տղաներին՝ նշելով՝ այժմ նրանք երկնքից են մեզ հետ մասնակից տոնին։

Հանդիսավոր մասն ավարտվեց հայկական ազգագրական ու ռազմահայրենասիրական երաժշտության ներքո պարերով։ Երկրորդ մասը կայացավ դպրոցի դասասենյակներից մեկում, որը կրում է 1981-ին ծնված ու 2020 թ. նահատակված անմահ հերոս Ռոլանդ Սարգսյանի անունը։ Ներկա էին նաեւ հերոսի կինը՝ Աննա Ավդալյանը, ով նույն դպրոցում ֆիզիկա է դասավանդում, եւ եղբայրը՝ Գարսեւան Սարգսյանը։ Վլ. Նիկողոսյանը նույնպես անդրադարձավ ազատագրված Քաշաթաղի շրջանին, որտեղ բնակվել է մոտ 5 տարի։ Հավելեց նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աջափնյակի վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Քրիստինե Վարդանյանի հետ՝ նման միջոցառումները դարձնել շարունակական։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախի բանակի հիմնադիրներից Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ով հիշողություններ պատմեց՝ ինչպես ազատագրվեց Շուշին։ Ասաց, որ այդ ժամանակ Շուշիի ազատագրումը ողջ հայության մտքում էր, ու ազատագրողներն իրականացրին այդ մտքերը։ Զենքն այնքան կարեւոր չէր, ինչքան ողջ հայության երազանքը։ Բոլորս էինք ասում՝ կազատագրենք Շուշին, ու կկայանա Միացումը։ Խոսեց նաեւ Դուշման Վարդանի մասին, ով այդ օրը, չնայած վնասված ոտքին, մասնակցել է մարտին ու դարձել բերդաքաղաքի ազատարարներից մեկը։ Դպրոցի տնօրենը ասաց. «Պատահական չէ, որ միջոցառման երկրորդ մասը շարունակվեց հերոսի անվան դասասենյակում։ Մեր նահատակները մեզ ապրելու իրենց բանաձեւն են տվել. եկեք հավատարիմ մնանք»։ Այստեղ ներկաները տարբեր կարծիքներ հնչեցրին Եռատոնի ու ներկա իրավիճակի մասին։ Եվ հիմնականում կարեւորվեց սերը հայրենի հողի հանդեպ, ինչպես կասեր Դուշման Վարդանը. «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայոց Քաշաթաղի գանձերը…

Հայոց Քաշաթաղի գանձերը…

Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին

Նրանք ասպետներ են, Նեմեսիսի՛ ասպետներ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist