Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենիքի պաշտպանության դիրքերում

Մայիսի 12, 2023
Սոցիում
Հայրենիքի պաշտպանության դիրքերում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
255
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան գոյամարտի մասնակից տարբեր ջոկատների միավորումից 30 տարի առաջ՝ 1993-ի մայիսի 8-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու նվիրումով կազմավորվեց Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միությունը։ Պատերազմի օրերին եւ մինչ օրս Երկրապահն իր դիրքում է՝ պաշտպան հայրենիքի։

Երկրապահի օրվա առթիվ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ երկրապահ կամավորականներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան բոլոր պատերազմներում, ՀՀ եւ Արցախի սահմանները պաշտպանելիս մարտիրոսված քաջորդիների հիշատակին։ Ավանդույթի համաձայն՝ սկզբում ծաղիկներ խոնարհվեցին ԵԿՄ վարչության շենքում Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Եռաբլուրում ՀՀ, Արցախի Եռագույններով ու ԵԿՄ դրոշով պատվոշարք էին կազմել «Պատանի երկրապահ» ակումբի սաները։ Երկրապահ կամավորականներն սկզբում ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Այնուհետեւ ծաղկեպսակ զետեղվեց սպարապետի շիրմաքարի մոտ ու կայացավ ծաղիկների խոնարհում։ Ներկա էին ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ազատամարտի բազում մասնակիցներ։ Ծաղիկներ խոնարհվեցին նաեւ Զորավար Անդրանիկի ու Եռաբլուրում ննջող անմահ հերոսների շիրիմներին, որոնց մոտ պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները։

…Հանդիպում եմ մարտական ընկերներիս՝ Արսեն-Երեմ Խաչատրյանին, Ստեփան Շահբազյանին, Սարգիս Վահունուն, Արմենին. երկրապահներ, ովքեր, չնայած Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ ծանր վիրավորում էին ստացել, ունեն առողջական խնդիրներ, սակայն հարկ եղած դեպքում առաջնագծում են։ ՀՀ ԵԿՄ Ավանի բաժանմունքի նախագահ Արսեն-Երեմը հիվանդանոցից էր եկել՝ մասնակցելու միջոցառմանը։ Գյումրու երկրապահի անդամներ,  4-րդ գումարտակի արդեն ալեհեր ու ծեր ազատամարտիկները՝  ավագ-լեյտենանտ Ավետիք Մելիքսեթյանը, սակրավոր, կապիտան Մուշեղ Նավոյանը, Աշոտ Հարությունյանը, ռազմական բժիշկ Հարություն Կիրակոսյանը, Սամվել Աբաջյանը, բազում մարտերի միջով են անցել նաեւ վերջին պատերազմների ժամանակ։ Բժիշկ Հ. Կիրակոսյանը 1992-94 թթ. ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոնի ռազմական հոսպիտալում։ Պարզվեց՝ եղել է Արցախ (Դալտոն) Բունիաթյանի զինակիցը Դրմբոնում։ Միասին այցելում ենք Արցախ Բունիաթյանի շիրիմին։ Նշեմ, որ Արցախ Բունիաթյանը, ով 4-5 տարի ծառայել էր ռազմական հոսպիտալում, փրկել հարյուրավոր վիրավոր քաջորդիների կյանքեր, 1996-ից բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում եւ գլխավորում էր իր հիմնած բժշկական միավորումը, որը նրա մահից հետո կոչվեց հիմնադիրի անունով։ Հ. Կիրակոսյանը մեծ սիրով է խոսում զինակցի մասին, հիշում, թե ինչպես էր հանգստի ժամանակ գրում օրագիրը։ Ասաց, որ Ցվետանա Պասկալեւան Արցախի համար նոթատետրեր էր բերում, որոնք էլ դարձան օրագիր, այնուհետեւ 7 հատորյակ՝ «Արյունոտ օրեր» վերնագրով փաստագրական գիրք։

Մասիսի «Մասիս» կամավորական ջոկատը կազմավորվել է 1990 թ., 1990-1994 թթ. ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Սեւակավան), Կապանի (Արծվանիկ, Ճակատեն), Տավուշի եւ Արցախի Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ 1993 թ. ջոկատի կազմում եղել եմ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ավազանում ու «Կոբրա» կոչվող դիրքերում։ Ջոկատի հրամանատար, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամ, գնդապետ Գնել Մանուկյանը (Գագո) վախճանվեց 2021 թ. մայիսին ու ամփոփված է «Եռաբլուրում»։ Իրենց հրամանատարի շիրմաքարի մոտ էին Մասիսի երկրապահները։ Հիշում ենք՝ 30 տարի առաջ, այս օրերին Լաչինի միջանցքի հարավային դիքերում էինք։ Կամավորական Հովիկ Մուրադյանը, մնացած ազատամարտիկները կարոտով են հիշում այդ օրերը, նահատակ մարտական ընկերներին։ Հարություն Բարությանն այդ ժամանակ ճակատային հրամանատար էր ու ջոկատը ոգեւորող ազատամարտիկ։ Մարտիրոսվեց քաջորդին 1994-ին Հորադիզում։ Ավանի երկրապահների հետ այցելում ենք նրանց մարտական ընկեր Գագիկ Գաբրիելյանի (ծնվ.` 1952 թ.), Կարենի որդու՝ Պարգեւ Սեդրակյանի (ծնվ.` 2001 թ.) շիրիմներին։ Քաջորդիները նահատակվել են 2020 թ. պատերազմի ժամանակ։ Նույն շարքում է հուղարկավորված քաշաթաղցի, 1996-ից ԵԿՄ անդամ  Կարինե Աղեկյանը, ով մասնակցեց նաեւ 2020 թ. պատերազմին ու վախճանվեց օրեր անց՝ չդիմանալով պարտության ցավին։

Օրվա ընթացքում «Եռաբլուր» են այցելում անմահ հերոսների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ։ Խնկաբույր է տարածված Եռաբլուրում…

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը ցանկանում է լռեցնել «իրանական ձայնը»

Իսրայելը ցանկանում է լռեցնել «իրանական ձայնը»

Եվրախորհուրդն արցախյան խնդրում խստացնում է դիրքորոշումը

Հայաստանը չի ապրի առանց Արցախի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist