Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այսօր Արցախն առավել քան մեր աջակցության կարիքն ունի

Մայիսի 12, 2023
Սոցիում
Այսօր Արցախն առավել քան մեր աջակցության կարիքն ունի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
327
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին մատուռի մոտակա Ազատամարտիկների պուրակում արդեն 4-րդ տարին է՝ ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի ազատամարտիկների կողմից կանգուն է  տուֆակերտ «Հայոց զինվորի փառքի հուշարձանը», որին Նժդեհի խոսքն է. «Միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը»։ Հուշարձանին սուր ու վահան է քանդակված, իսկ վերեւում հզոր արծիվն է։ Մայիսի 9-ին հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրվեց Ավանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ «Անմահ հերոսների հիշատակին» մակագրությամբ։ Այստեղ էին Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, աշխատակազմի աշխատակիցներ, ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի ազատամարտիկները՝ նախագահ Երեմ-Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ, բնակիչներ։

Սկզբում ներկաները Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռում մոմ վառեցին ու ներկա եղան հոգեւոր արարողության։ Սուրբ Աստվածածնի հոգեւոր առաջնորդ տեր Հարություն քահանա Ավագյանը օրնության խոսք ասաց Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։ Իր խոսքում տեր հայրը նշեց, որ  բոլոր ազգերն էլ ժամանակի ընթացքում պատերազմներում տանում են հաղթանակ, կրում պարտություն, դավաճանություն եւ այլն։ «Դա տրված է մարդկությանը։ Դուք գտնվում եք աշխարհի ամենաուրախ վայրում՝ եկեղեցում, որտեղ մարդն ստանում է Աստծո զորություն»,- ասաց նա եւ մաղթեց՝ Տիրոջ Աջը մեր ժողովրդին հովանի լինի  աշխարհի բոլոր վայրերում։ Մաղթեց, որ Արցախի բնակչությունը դուրս գա ներկայիս դժվար ու շրջափակված պայմաններից։ Այս առումով կարեւորեց մայր հայրենիքի դերը, որ այնպես աշխատենք, գործենք, որպեսզի կարողանանք աջակցել արցախահայությանը։ Հավելեց՝ 31 տարի առաջ մայիսի 9-ին ինքը ազատագրված Շուշիում էր եւ հույս հայտնեց, որ կգա նորից այդ պանծալի օրը։  Այնուհետեւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին «Հայոց զինվորի փառքի հուշարձանի» մոտ եւ տեղափոխվեցին վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում նահատակված ավանցիների հիշատակին կանգնեցված հուշահամալիրի տարածք։

Վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվել էր տոնական ցերեկույթ, որտեղ ներկա էին Մեծ հայրենականի վետերաններ, բնակիչներ, ազատամարտիկներ, դպրոցականներ։ Ներկաներին իր հոգեւոր օրհնանքը տվեց տեր  Հարություն քահանա Ավագյանը՝ սկսելով Տերունական աղոթքով։ «Սիրելի բարեկամներ, եռատոնը կա ու մնալու է միշտ մեր սրտերում։ Կանգնած ենք Մեծ հայրենականում զոհված մեր պապերի, հայրերի հուշարձանի մոտ, բայց երբեք չենք մոռանա Արցախյան գոյամարտում նահատակված մեր եղբայրներին ու քույրերին։ Նրանք այսօր էլ դեռ դիրքերում են եւ մեզ պարտադրում են ամուր պահենք հայրենիքը, սրբությունները եւ հավատարիմ մնանք հայրենիքին»,- իր խոսքում ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանն ու Արցախը կան ու մնալու են հավերժ, իսկ անպատվաբեր խաղաղություն երբեք չի լինելու։ Նշեց նաեւ, որ Շուշին իր պապերն են կառուցել, անդրադարձավ Ավան Յուզբաշուն, ում զարմից են նրա պապերը։ Ասաց, որ իր պապերը միշտ ամուր են պահել Արցախը։ Մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորական խոսքում Ավան վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանն անդրադարձավ 1945 թ. մայիսի 9-ին Մեծ հայրենականում մեր պապերի տարած հաղթանակի խորհրդին՝ ասելով. «Մայիսի 9-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակը ցեղասպան ռեժիմների դեմ։ Ես հավատացած եմ, որ հաղթանակի բուն պատճառը եղել են պայքարող ժողովրդի գիտակցությունն ու կամքը։ Մեր պապերը գիտեին, որ պայքարում են հանուն արդարության։ Սակայն չկան մշտական հաղթանակներ, այլ կա հավիտենական պայքար, որոնք խրատ են ու մարտահրավեր ապագա սերունդներին։ Այժմ մենք ենք այդ սերունդը, որը մերժում է անարդարությունը։ Եվ, այո, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Գիտենք՝ մեր պապերի ու մեր երազած ապագային հասնելը շատ դժվար է, բայց պետք է գիտակցենք՝ մեր պապերին էլ հեշտ չեն տրվել մայիսյան հաղթանակները։ Մենք պետք է գործով ու պայքարով ապացուցենք, որ արժանի ենք մեր պապերի զավակը կոչվելու պատվին»։  

Անդրադառնալով Շուշիի ազատագրմանն ու ներկայիս վիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց, որ այսօր կրկին գերության մեջ է չքնաղ Շուշին, իսկ Արցախի ժողովուրդը՝ շրջափակման մեջ. «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր եղբայրներին ու քույրերին եւ հույս փայփայում, որ շուտով բարի լուր ենք լսելու նրանց պաշտպանված ու վերականգնված իրավունքների մասին։ Այսօր նաեւ Արցախի պաշտպանական բանակի կազմավորման օրն է. ազգային գիտակցությամբ ու կամքով ստեղծված բանակ, որ միշտ եղել ու մնում է հայի ոգու խտացումը եւ ազատասիրության խորհրդանիշը»։ Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցավ տոնական համերգ։ Սկզբում ելույթ ունեցան Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարները։ Փոքրիկ Հովհաննես Ստեփանյանը, ով զինվորական հագուստով էր, Գուսան Հայկազունու «Ուս ուսի տված» երգի գեղեցիկ կատարումով գերեց ներկաներին՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ այսօր, քան երբեւէ, Արցախը մեր աջակցության կարիքն ունի։ Համերգային մասով հիմնականում հանդես եկավ «Տարոնցիներ» հայկական ազգագրական երգ ու պարի համույթը, որն արդեն 9 տարեկան է եւ որի առաքելությունն է տարածել ու պահպանել հայ ազգային մշակույթը։ Հայ ազգագրական, ժողովրդական երգ ու պարերով «Տարոնցիները» ներկայացան հանդիսատեսին ու գերեցին լավ կատարումներով։ Մոնթեին նվիրված երգով հանդես եկավ երգչուհի Էնջլ Սարգսյանը։

Օրվա ընթացքում տոնին մասնակից Մեծ հայրենականի վետերաններն ու ազատամարտիկները հրավիրվեցին ճաշկերույթի Ավանի վարչական շրջանի ղեկավարի կողմից։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի

Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի

Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն

Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist