Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առաջնագծում-5

Ապրիլյան քառօրյայի, հետագա օրերի մասին եւ ոչ միայն…

Մայիսի 26, 2023
Սոցիում
Առաջնագծում-5
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
491
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցնում ենք արդեն հասունացող հացահատիկի արտերի միջով. դեպի Ջրականի զորամաս տանող ճանապարհն այստեղով է անցնում: Ապրիլյան պատերազմը շատ կամավորականների առաջնագիծ հանեց, եւ Քաշաթաղի շրջանն առաջին արձագանքողներից էր, եւ հետագայում եւս սահմանի տղերքի հետ դարձյալ քաշաթաղցի կամավորականներ էին հսկում հայոց տունը: Մինչ հերթափոխը զրուցում եմ զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Խաչատրյանի հետ: Հայոց բանակի սպան ծնունդով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածքի Քեթի գյուղից է: Ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը եւ արդեն 14 տարի զինված ուժերում է, որից 7 տարին՝ այս զորամասում:

-Այժմ իրավիճակը կայուն է, կրակոցներ սահմանում քիչ են լսվում, բայց թշնամուն վստահել չենք կարող,- ասաց Վ. Խաչատրյանը եւ կարեւորեց կամավորականների ներկայությունը սահմանում:- Այժմ, բացի քաշաթաղցիներից, ովքեր արժանի են գովեստի, իրենց պարտականությունը կատարում են արժանավայել ու նվիրված, մեզ օգնում են նաեւ հանրապետության այլ շրջանների կամավորականներ:

Կարճ տեւեց մեր զրույցը. դիրքեր բարձրանալու անհրաժեշտություն կար: Զորամասի բուժհաստատությունում է ծառայում շարքային Գարիկ Կարապետյանը, ով բանակ է զորակոչվել Քաշաթաղի շրջանի Շալուա գյուղական համայնքի Հիմնաշեն գյուղից: Դեռ 8 ամիս ունի, որ զորացրվի: Զինակից ընկերներից սերժանտ Արմեն Հակոբյանը Ճամբարակից է, շարքային Արգիշտի Ստեփանյանը՝ Վանաձորից. տղաները շուտով զորացրվելու են: Միասին մի սպիտակ ու գեղեցիկ կարապ են պատրաստել թղթից: Ապրիլյան առաջին օրերին դժվար է եղել նրանց համար. մարտադաշտից դուրս են բերել վիրավոր ու նահատակ զինակից ընկերներին: Նույն վաշտում է ծառայում շարքային Անդրեյ Այվազյանը՝ Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից: Սիրով է ցույց տալիս իր ձեռքով քանդակած փայտե տախտակները, որոնցով նարդի է պատրաստելու: Շարքային Վալերի Ավանեսյանը Ստեփանակերտից է, Հակոբ Աթայանը՝ Երեւանից, Մհեր Շահնազարյանը եւ Դավիթ Հակոբյանը՝ Լոռու Շնող գյուղից: Հարազատացել են տղաները: Պատմում են պատերազմական օրերի մասին, ցավով հիշում դժվար պահերը, երբ թշնամու կրակահերթի տակ մոտենում էին մարտադաշտում ընկած զինակցին, գտնում մահացած: Աշխատում էին րոպե առաջ հոսպիտալ հասցնել վիրավորին: Այժմ անդորր է, ու տղաները նաեւ ստեղծագործում են: Վերջապես հասավ հերթափոխի պահը, եւ առաջին մեքենան իջավ դիրքերից: Գումարտակի թիկունքի պետ, մայոր Սարգիս Սարգսյանը 6 ամիս է, ինչ այս զորամասում է ծառայում: Ծնունդով Կումայրիից է: Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո արդեն 17 տարի է, ինչ զինվորական ծառայության մեջ է, որից 9 տարին՝ Արցախում: Ապրիլի սկզբից առաջնագծում է: Ասաց, որ քաշաթաղցի կամավորականներին առաջին դիմավորողներից է, եւ միասին են հսկել հենակետերում, գոհ է եւ շնորհակալ, որ մինչ օրս նրանց մի մասը դեռ այստեղ է: Կարեւորեց այն, որ զոհ եւ վիրավոր չի եղել:

-Պատերազմը վատ երեւույթ է, ոչ մի լավ բան դրա մասին,- ասաց Ս. Սարգսյանը եւ հավելեց,- ուզում եմ խաղաղություն տիրի աշխարհին, ոչ մի զինվոր ու մանուկ չզոհվի, ինչպես եղավ ապրիլի սկզբին: Իսկ հարկ եղած դեպքում պատրաստ ենք դիմակայել թշնամուն, հետ շպրտել: Անցած ամիսների իրադարձություններն այդ են վկայում՝ մենք թույլ չենք տա, որ խաթարվի մեր երկրի անկախությունը, հատկապես, երբ միասնական ենք, երբ ժամկետային զինծառայողի հետ է նաեւ կամավորականը:

Նույն գումարտակի դասակներից մեկի հրամանատարն է լեյտենանտ Սարո Գրիգորյանը: Հադրութի շրջանի Բանաձուր գյուղից է: Ավարտելով ժամկետային զինծառայությունը՝ դիմել է պաշտպանության նախարարին եւ մնացել բանակում: Ամուսնացած է, որդին՝ Հայկը, 2 տարեկան է: Ապրիլի 1-ից տուն չի գնացել, չնայած զորամասի հարեւանությամբ են բնակվում: Կարոտել է որդուն եւ արդեն ժամանակ ունի տուն գնալու: Դասակի զինվորներին, ովքեր նույնպես նոր են իջել մարտական հենակետերից, հրահանգներ է տալիս, գովեստով խոսում իր զինվորների մասին, որոնց շարքերում է նաեւ քրոջս որդին՝ սերժանտ Սեւակ Գալստյանը: Զրուցում եմ զինվորների հետ. միշտ պատրաստ են դիրքեր բարձրանալ, գիտեն իրենց անելիքը: Այդ ընթացքում դիրքերից իջան նաեւ քաշաթաղցի կամավորականները, ովքեր ժամկետային զինծառայողների հետ հայրենի սահմանն էին պահում եւ պատրաստ են հաջորդ հերթափոխին: Երիտասարդների հետ են նաեւ տարեց (որոշները՝ վաթսունն անց) այրեր, որոնցից շատերը Արցախյան գոյամարտի մասնակիցներ են: Քարեգահի դպրոցի տնօրեն Վոլոդյա (Արեն) Գալստյանը՝ ուսանողական տարիներից մինչ օրս հարազատ ընկերս, մարտական հենակետում փոխարինել էր ավագ որդուն՝ Վահեին: Ունի 4 զավակ, որոնցից Ալեքսանդր-Վանը 5-րդ դասարանի աշակերտ է: 5 թոռներից 4-ը նույնպես դպրոցական են, իսկ Արփին՝ կես տարեկան:

-Յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել դիրքապահ զինվորի կողքին, եթե կա դրա անհրաժեշտությունը: Տարիքը երկրորդական է: Կարեւորը, որ զինվորն զգա ավագ ընկերոջ ջերմությունը,- ասաց Վոլոդյան եւ հուզված խոսեց ժամկետային զինծառայողների մասին.- հրաշալի տղաներ ունենք, հավատում եմ՝ պատրաստ են թշնամուն դիմակայել, հետ շպրտել եւ առաջ գնալ: Պետք է ուղղակի միշտ տեր լինենք մեր զինվորին:

Քաշաթաղի շրջանի Գողթանիկի դպրոցի ուսուցիչ Ջանիկ Տոնոյանը նույն զորամասում է ծառայել եւ 3 տարի առաջ զորացրվել: Ծանոթ է տարածքին, լավ է տիրապետում զենքին եւ արդեն մի քանի հերթափոխ է, ինչ կամավորների հետ է:

Վերադարձին անցանք զորամասի հարեւանությամբ գտնվող սահմանամերձ Առաջամուղ գյուղով, որտեղի դպրոցի մոտ դպրոցականները ֆուտբոլ էին խաղում: Նրանց հետ մենք էլ խաղացինք, զրուցեցի աշակերտների հետ: Պատերազմը չի վհատեցրել նրանց. հավատում են հայ զինվորին: Շատերի հայրերը նույն զորամասում են ծառայում, մասնակցել են տարածքի պաշտպանությանը: Հրաժեշտ տվեցինք մեր սահմանապահ երեխաներին: Կամավորականները դարձյալ  պատրաստ էին անհրաժեշտության դեպքում նորից առաջնագիծ հասնել եւ ապահովել երեխաների խաղաղությունը: 

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-4

Առաջնագծում-4

Մայիսի 25, 2023

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Քառյակների ծաղկաբույլ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist