Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Սոցիում
«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Յուրաքանչյուր աշակերտ առանձնակի սիրով ու պատասխանատվությամբ է պատրաստվում «Վերջին զանգի» արարողությանը, որը նաեւ յուրահատուկ վերջին դաս է հարազատ դպրոցում, որտեղ սովորել է 9 կամ 12 տարի։ Մայիսի 26-ին մեր հայրենիքի (ներառյալ Արցախ աշխարհը) շատ դպրոցներում հնչեց «Վերջին զանգը», եւ 12-րդցիները հրաժեշտ տվեցին ընդհանրապես հանրակրթությանը, իսկ իններորդցիները՝ հիմնական դպրոցին։ Դեռ անելիք ունեն արդեն ավագ դպրոցում, շատերը՝ քոլեջներում, այլ բնագավառներում։

Անցած 2 տարիներին՝ 2021 եւ 2022-ին, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի միջնակարգ դպրոցում կայացած «Վերջին զանգի» արարողությանը ներկա եղա։ Դրանից առաջ՝ սկսած 1996-ից, նույն Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 եւ թիվ 2, ինչպես նաեւ այլ դպրոցներում էի մասնակից լինում դպրոցականի համար ամենակարեւոր միջոցառումներից մեկին։ Քաշաթաղյան կարոտով այս տարի ներկա եղա Երեւանում՝ Դավիթաշենի 4-րդ թաղամասում գործող Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում, որտեղ գործում է 4 իններորդ դասարան՝ ընդհանուր 102 աշակերտով։ Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ առանձին։ Իրենց ծնողների, ուսուցիչների, հարազատների ու հյուրերի առջեւ իններորդցիները հիմնականում ներկայացան երգով, ասմունքով, հումորով։ Իհարկե՝ իրենց երախտիքը հայտնեցին դպրոցի տնօրինությանը, իրենց առաջին ու մնացած ուսուցիչներին՝ նվիրելով վարդեր ու ամենակարեւորը՝ բարին։ Ներկայացան նաեւ իրենք՝ ով ինչ բնավորություն, սովորույթ, հոբի ունի, ինչ է անելու հետագայում։ Բոլոր աշակերտներին իր բարեմաղթանքը հղեց դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը։ Ավելի քան 4 ժամ դպրոցը տոնական էր՝ վարդեր, ծաղիկներ, ժպիտ ու հուզմունք, պար ու երգ։ Ընդմիջումներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը 9-րդ ա դասարանի աշակերտ Ալեքս Աբրահամյանին հանձնեց ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի վկայականը, որը հաստատում է դպրոցականների առարկայական օլիմպիադային աշխարհագրությունից եզրափակիչ փուլին մասնակցելու մասին։ Շնորհավորեց իր շնորհաշատ սանին, ով նաեւ մաթեմատիկա առարկան է լավ սովորում՝ հավատով՝ Ալեքսը լինելու է մեր ազգին շատ արժանի զավակ։

Նախօրեին նույն դպրոցում ներկա եղա 9-րդ բ դասարանի վերջին դասին, որն անցկացրեց դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանը։ Այս դասարանում սովորում է 23 աշակերտ, ովքեր էլ իրենց հարազատ դպրոցում վերջին դասով հանդես եկան։ Դասղեկ Հ. Ղազարյանը նշեց, որ 5 տարի ղեկավարել է այս դասարանը, եւ հավատացած է՝ բոլոր աշակերտները շարունակելու են իրենց կյանքի ճանապարհը՝ մնալով ազգին արժանի զավակներ, ինչպես այսօր են։ Իններորդցիներն իրենց դասարանում պատասխանեցին վերջին հարցերին, իրենց շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Անուշ Նավասարդյանին, ով արել է ամեն ինչ՝ դպրոցը միշտ իր դերում պահելու համար։ Շնորհակալություն հայտնեցին բոլոր ուսուցիչներին, ովքեր առաջին դասարանից մինչ օրս դասավանդել են իրենց, գիտելիքներ տվել, դաստիարակել հայրենասիրությամբ։ Այս տարվա փետրվարի 3-ին դպրոցում կայացավ «Փառքի սրահի» բացման արարողությունը։ Դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ասաց, որ  2015-ից էին որոշել Արցախյան հերոսամարտին նվիրված փառքի սրահ ունենալ դպրոցում։ Այն ժամանակ պաշտպանության նախարարության աջակցությամբ ամբողջը կահավորել էին, մնում էր միայն ձեւավորել։ Ցավոք, եղավ նոր պատերազմ, եղավ պարտություն, իսկ իր ղեկավարած դպրոցի 3 շրջանավարտ՝ Վլադ Արայիկի Ավետիսյանը, Ալբերտ Հովաննեսի Դադոյանը եւ Կարեն Արմենի Ապրեսյանը նահատակվեցին։ Նույն 44-օրյա պատերազմի մասնակից հրամանատարներից անմահ հերոս, փոխգնդապետ Արմեն Բեժանյանի 2, ինչպես նաեւ կամավորական նահատակ Աշոտ Կոլյայի Մաթեւոսյանի 3 զավակները սովորում են այս կրթօջախում։ Որդին՝ Հենրի Մաթեւոսյանը, նույն դասարանից է, ու ծաղիկներ խոնարհեց հոր եւ մնացած անմահ հերոսներին նվիրված ապակե սյուների տակ, մոմ վառեց։

«Ես կամ…»՝ այսպես է կոչվում «Փառքի սրահը»՝ նվիրված նշված հերոսներին եւ Արցախյան գոյամարտի նահատակներին։ Եվ 9-րդ բ դասարանի սաները, ովքեր նաեւ սիրով ու նվիրումով հանդես եկան փետրվարի արարողության ժամանակ, այցելեցին «Փառքի սրահ», ծաղիկներ խոնարհեցին հերոսների նկարների մոտ, մոմեր վառեցին։ «Փառքի սրահում» դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արուսյակ Նավասարդյանը ողջունեց դպրոցականներին, ներկայացրեց նահատակ հերոսների անցած ուղին։ Սրահի դիմացի պատին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեծադիր լուսանկարն է, մյուս պատերին Արցախյան գոյամարտի եւ տարածքում պահպանված պատմական հուշարձանների մասին պատմող լուսանկարներ են։ Իսկ հերոսների ապակե սյուների վրա նրանց լուսանկարներն են, կենսագրական տվյալներ։ Դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանը այդ օրը դասասենյակում նույնպես շնորհավորեց իր սաներին հիմնական կրթությամբ դպրոցն ավարտելու առթիվ, մաղթեց բարի ճանապարհ հետագա կյանքում՝ հավատով, որ միայն լավն է իմանալու, լսելու նրանց մասին։ Բարի մաղթանքով հանդես եկան փոխտնօրեն, հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցչուհի Աննա Դավթյանը, ուսուցիչները, ծնողներ։ Իններորդցիներն իրենց վերջին դասն ավարտեցին՝ այցելելով դպրոցում գործող Աշոտ Նավասարդյանի թանգարան, որտեղ ցուցադրված են հայ նշանավոր քաղաքական-հասարակական-ռազմական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահի անձնական իրերից, փաստաթղթեր, լուսանկարներ, նրա մասին պատմող նյութեր։

Եվ մայիսի 26-ին կայացավ «Վերջին զանգի» արարողությունը, որին ներկա էին նաեւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Մխիթար Մարտիրոսյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Սուրեն Սաֆարյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Վերջալույս Բաղդասարյանը, ինչպես ընդունված է, նաեւ՝ Հայոց բանակի ներկայացուցիչ սպաներ։ Ներկա էր նաեւ դպրոցի տեխնոլոգիայի նախկին ուսուցիչ, 84-ամյա Հրաչյա Բեգինյանը, ով արդեն 7 տարի է՝ հրաժեշտ է տվել դպրոցին, սակայն յուրաքանչյուր «Վերջին զանգի» հրավիրվում է։ Այս տարի սեպտեմբերին Ա. Նավասարդյանի անվան հիմնական դպրոցը տոնելու է հիմնադրման 35-ամյակը։

Կիսվել5Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023
Առաջնագծում-4

Առաջնագծում-4

Մայիսի 25, 2023

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»

«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist