Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Նաեւ՝ հիդրոահաբեկչության դրսեւորում

Մայիսի 19, 2021
Տարածաշրջան
Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկու պետություն՝ արհեստածին ու հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում ստեղծված Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես ջրային աշխարհաքաղաքականությանը մեծ ուշադրություն են դարձնում: Փաստերն այնքան շատ են ու ակնառու, որ լրացուցիչ ապացուցման կարիք անգամ չկա:

Թյուրքական կողմից հրահրվող  պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Բանն այն է, որ թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ երակներին» խորհրդային տարիներին էլ է քայլ առ քայլ տիրացել։ Օրինակ, Քարվաճառի համար նրանց կռիվը դեռ այդ տարիներից էր: Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը, հիշում ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այս համատեքստում նրանք միշտ աչք են տնկել նաեւ Քաշաթաղի տարածքին: Ադրբեջանը դեռ 1919 թ. արհեստական բուծվելուց հետո անմիջապես անցավ այդ գործին: Արխիվային փաստաթղթերում կան դրանց բարձրաստիճան ղեկավարների անթաքույց հայտարարությունները մեր կապույտ տարածքների հանդեպ:

Սեւ լճի խնդիրը կարո՞ղ ենք նաեւ այս՝ հիդրոահաբեկչության համատեքստում դիտարկել: Միանշանակ՝ այո: Սեւ լիճը ջրային բնական ավազան է Սյունիքի Մեծ Իշխանասար լեռան (3550 մ) հարավարեւելյան լանջին: Անհոսք քաղցրահամ լիճ է։ Մակերեսը մոտ 2 քառ. կմ է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն խմ։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Բացի ոռոգումից՝ քաղցրահամ լիճը նաեւ խմելու ջրի շտեմարան է՝ իհարկե համապատասխան մշակում անցնելուց հետո:

Համանուն արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է: Կազմավորվել է 2001 թ.՝ 1987-ին ստեղծված համանուն արգելոցի հիման վրա։ Ունի 240 հա մակերես (Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով)։ Արգելավայրի նպատակն է Սեւ լճի բնական էկոհամակարգի պահպանությունը։ Արգելավայրի կանոնադրությունը հաստատվել է 2002 թ.: «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ասում է, թե «Սեւ լիճ» արգելավայրը ՀՀ բնության հուշարձանների ցանկում է՝ կառավարության համապատասխան՝ 2008 թ. oգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ հաստատված։ Ի դեպ, ըստ նրա, հուշարձանն ունի 27 անձնագիր՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին: Լճի մասին նաեւ լեգենդներ են պատմում, թե՝ լճի ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչեւ երկինք եւ ազատել վիշապից։ Վիշապն այլեւս չի կարողացել վերեւ բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։ Կամ՝ Սեւ լճում ապրում է նաեւ մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արեւ է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ…

2002 թ. կառավարության  որոշմամբ հաստատված՝ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունում նշվում է, որ արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեռ օրեր առաջ վաղ առավոտից իրականացրել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սեւ լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Սեւ  լճի հարակից տարածքում ՄԻՊ-ը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, «վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սեւ լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին»: ՄԻՊ-ը հատուկ արձանագրել էր, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից:

Իսկ եթե ավելի պարզ, ապա, դարձյալ ըստ ՄԻՊ-ի, իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը։ Որովհետեւ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սեւ լճի ջրից։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Գորիսին, այլեւ Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին…

Ցավոք, հանրության մի հատված դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում եւ ինչ է ուզում թշնամին: Մինչդեռ շատ հստակ պետք է գիտակցի, որ հայրենիքի մի հատվածի՝ Արցախի մեծ մասի կորստով մյուս հատվածն անվտանգ չէր դառնալու, եւ, հետեւաբար, խաղաղություն լինել չի կարող: Թշնամին շարունակելու է իր ահաբեկչական քաղաքականությունը բոլոր առումներով՝ կապույտ ու կանաչ տարածքների, ճանապարհների, բարձունքների, ենթակառուցվածքների… Քանի դեռ… պատրաստ չենք պատերազմի: Իսկ պատրաստ լինելու համար կրկին պիտի գանք մեր տնտեսությունն արագ ու որակյալ զարգացնելու անհրաժեշտությանը, ինչի մասին բազմիցս խոսել ենք:

Թեգեր: ԱդրբեջանԱրման ԹաթոյանԹուրքիաՀՀ ՄԻՊջուրսահմանՍեւ լիճՍյունիքՔարվաճառ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ռուսաստանը մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկն է»

«Ռուսաստանը մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկն է»

Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ապրիլյանի հերոս Մերուժանը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist