Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ

Մայիսի 27, 2021
Տարածաշրջան
Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջրային անվտանգության խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար: Առանձնապես հիմա, երբ հակառակորդը խախտել է սահմանը եւ «անարգել» հայտնվել Սյունիքի մարզում՝ փորձելով իր սադրիչ գործունեությամբ վտանգել տարածաշրջանի անվտանգությունը եւ Սեւ լճի շրջակայքում լարվածություն ստեղծել, ավելի է կարեւորվում ջրային պաշարների անվտանգ ապահովման անհրաժեշտությունը, ինչին ուղղված պետք է լինեն իշխանությունների եւ հանրությունների ջանքերը: Այդ կապակցությամբ «ՀՀ»-ի թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ով երկար տարիներ ուսումնասիրել է Արցախում գտնվող ջրային ավազանների անվտանգության հարցերը՝ լինելով գիտական ու ռազմավարական թեզի մշակողը: Հիշյալ թեմայով նա աշխատություն  է հրապարակել, Մոսկվայում հաջողությամբ թեզ պաշտպանել եւ արժանացել պատմական գիտությունների դոկտորի կոչման:

-Պարոն Բաբայան, ի՞նչն է առիթ դարձել անդրադառնալու ջրային պաշարների օգտագործման եւ անվտանգության ապահովման խնդրին:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանի եւ Արցախի ջրային պաշարների զգալի մասը Քարվաճառի տարածքում են, որտեղից սկիզբ են առնում մեր գետերն ու գետակները, եւ դրանց անվտանգության բաղադրիչները պատշաճ կերպով չեն ընդգրկված ազգային անվտանգության հայեցակարգում, փորձեցի հետազոտել ու փորձագիտական ուսումնասիրությունների ենթարկել տարածքի ավազանները եւ կառավարության ուշադրությունը հրավիրել խնդրո առարկայի վրա: Դա 1988 թվականին էր: Դժբախտաբար, անակնկալ էին Ադրբեջանի նկրտումները Արցախում գտնվող ջրային պաշարների նկատմամբ, սկսած հիդրոահաբեկչությունից մինչեւ ջրային ակունքներին տիրանալու քաղաքականություն: Հակառակորդն իր նպատակին հասնելու համար ինչպիսի հնարքներ ասես չէր օգտագործում՝ դիմելով հանցավոր, սադրիչ գործողությունների: Հիշյալ աշխատությամբ ես փորձում էի ահազանգել եւ իշխանություններին տեղյակ պահել ակնկալվող վտանգի մասին: Ցավոք, այն արտերկրում ավելի մեծ արձագանք գտավ, քան Արցախում ու Հայաստանում:  44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ջրային պաշարները հայտնվելով թշնամու վերահսկողության տակ, այսօր ավելի են օրակարգային, հրատապ դարձրել արծարծվող թեման:

-Ադրբեջանի կողմից հետեւողականորեն վարվող ջրային աշխարհաքաղաքականությունը որքանո՞վ է սպառնում մեր տարածաշրջանին:

-Թշնամական այդ քաղաքականությունը նա հմտորեն վարում է տարիներ շարունակ, իսկ վերջին պատերազմից հետո ակնհայտ է, որ կորցրել ենք մեր ջրային անվտանգության կարեւորագույն բաղադրիչները: Քարվաճառի շրջանը, որ ջրի գլխավոր դոնորներից մեկն է Հայաստանի եւ Արցախի համար, որտեղից սկիզբ է առնում ջրային պաշարների 85 տոկոսը, ներկայումս ամբողջովին վտանգված է: Ընդամենը 5-10 կիլոմետր խորությամբ են Հայաստանից դեպի Քարվաճառ «ձգվում» Արփա եւ Որոտան գետերը: Մեղմ ասած, այդ ջրերը հիմա թշնամու ձեռքի տակ են, Սեւանա լիճը, ամբողջ Հայաստանը փաստացի ջրային ահաբեկչության թիրախ են: Դա նշանակում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է թունավորել: Սիսիանի պարագայում այդ կասկածներն անհիմն չեն… Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը, եթե թշնամին թունավորի Սեւանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում: Չմոռանանք, որ Սեւանի ջուրը Հրազդան գետի միջոցով հասնում է մայրաքաղաք Երեւան, Գեղարքունիք, Վայոց ձոր… Կարծում եմ, ճիշտ կլիներ, եթե միջազգային դիտորդներ կամ խաղաղապահներ տեղակայվեն այդ ջրերի ակունքներում: Հարցն ավելի մտահոգիչ է, քան մենք պատկերացնում ենք եւ, համարժեք քայլեր չձեռնարկելու դեպքում՝ կհայտնվենք անելանելի վիճակում:                 

Թեգեր: ԱՀ արտգործնախարարԱրցախԴավիթ ԲաբայանջուրՍեւ լիճՔարվաճառ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…

Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…

Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ

Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist