Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հյուսիս-հարավ մայրուղին առարկայական է դառնում

Հունիսի 5, 2021
Տարածաշրջան
Հյուսիս-հարավ մայրուղին առարկայական է դառնում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
745
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններ կմեկնարկեն

Արցախյան պատերազմից հետո Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ուժեղացումն օրինաչափորեն պարարտ հող է ստեղծել տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների հակաքայլերի համար: Մեղրիով անցնող Հարավային եւ Արեւելյան Ասիան Եվրոպային միացնող ճանապարհի ակտիվացման ուղղությամբ իրենց գործողություններն են սկսել Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը:

Տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք թյուրքական հաղորդակցության ուղուն ի հակակշիռ ավելի տեսանելի է դառնում հյուսիս-հարավ ճանապարհը, որը Պարսից ծոցից Հայաստանի տարածքով հասնում է Եվրոպա: Այն առավել առարկայական է դառնում Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի եւ Չինաստանի հարաբերությունների սերտացման եւ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Այստեղ առաջնային կարեւորություն է ստանում Իրանի դերակատարությունը, որն առարկայական քայլեր է անում ԵԱՏՄ-ի հետ գործառնական կապեր հաստատելու ուղղությամբ:

Հունիսի 3-ին պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին բանակցությունների նախապատրաստման հարցերը: Քննարկումից հետո հայտարարվեց, որ դրանք ավարտին կհասցվեն այս ամսվա վերջին:

Հարցը քննարկվել էր համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի հանդիպման ժամանակ: Սա նշանակում է, որ  հունիսին ավարտված կլինեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, եւ կողմերը պատրաստ կլինեն այդ ուղղությամբ բանակցություններ սկսելուն:

Չինաստանը մինչեւ 2020 թ. էր հայտնել իր շահագրգռվածությունը Իրանից դեպի Վրաստան Հայաստանով անցնող հաղորդակցության ուղու կառուցման վերաբերյալ: Դեռ 2015 թ. Հայաստան էր ժամանել չինական պատվիրակություն, որի օրակարգի առաջնային հարցերից էր Հայաստանով նոր երկաթգիծ կառուցելու հնարավորությունների եւ շահավետության խնդիրը: Հայաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել էր, որ չինական բիզնեսը կատարում է հստակ հաշվարկներ, եւ եթե նախագիծը լինի շահավետ, ապա երկաթգիծը կկառուցվի։

Չինաստանն իր քայլերն աննախադեպ արագացրեց պատերազմից հետո եւ արդեն այս տարվա մարտին Իրանում ստորագրեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որով վերջինս պարտավորվեց 450 մլրդ դոլարի ներդրում իրականացնել, որն ընդգրկելու է տարբեր ոլորտներ:

Հատկանշական է, որ պայմանագրում կա կետ, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին, որոնցում Չինաստանը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել։ Նկատենք, որ Իրանի ու Հայաստանի սահմանին են գտնվում երկու՝  իրանական կողմում «Արաքս» եւ Հայաստանում Մեղրիի ազատ տնտեսական գոտիները։ Իրան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում այդ երկու ազատ տնտեսական գոտիներն անխուսափելիորեն միասնական հանդես կգան, որոնցում էլ ներդրումներ կանի Չինաստանը: 

Պարսից ծոցից եւ Հարավային Ասիայի երկրներից դեպի Եվրոպա հաղորդակցության ուղու զարգացմանը նպաստող հայտարարություն է արել նաեւ տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Հնդկաստանը: Այս երկիրը պատրաստվում է մեծ ներդրումներ անել Իրանի Չաբահարի նավահանգստում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի համատեքստում: Հնդկաստանը ցանկություն է հայտնել վերջինիս շրջանակներում համագործակցել նաեւ Հայաստանի հետ։

Տարածաշրջանային նման հավակնոտ եւ հեռանկարային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման համար մեծ կարեւորություն է ստանում հարավը հյուսիսին կապող երկաթգծի աբխազական հատվածի վերաբացման խնդիրը: Դրանում, բացի Հայաստանից, շահագրգռված են նաեւ վերոհիշյալ բոլոր խաղացողները, հատկապես՝ Իրանը: Վերջինիս՝ ԵԱՏՄ տարածքի հետ ցամաքային միակ սահմանը Հայաստանն է, եւ Եվրոպա տանող ամենակարճ երկաթգծի ճանապարհը հենց Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին միացնողն է:

Թեգեր: ԵԱՏՄԹուրքիաԻրանՀյուսիս-հարավՀնդկաստանճանապարհմայրուղիՉինաստանՌուսաստանՎրաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան ակտիվացել է հետխորհրդային տարածքում

Թուրքիան ակտիվացել է հետխորհրդային տարածքում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ...»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist