Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ականի պայթյուններ ռազմավարական նշանակության իմաստով

Հունիսի 5, 2021
Տարածաշրջան
Ականի պայթյուններ ռազմավարական նշանակության իմաստով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը «մոռանում» է նշել ՄԻԵԴ որոշման կարեւոր կետերը

Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին եւ 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել երկրորդ միջպետական գանգատն ընդդեմ Հայաստանի եւ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ։ Այն վերաբերում է ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես այս տարվա հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս եւ կցել է դրան: Այսինքն՝ Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր՝ ինքնուրույն գանգատ։ Այս «մանրուքի» մասին ադրբեջանական լրատվամիջոցները «մոռանում» են նշել՝ ներկայացնելով տեղի ունեցածը որպես հերթական «հաղթանակ»։ 

Ինչ վերաբերում է հայցադիմումի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին, այդ մասով Եվրոպական դատարանը հայտնել է Ադրբեջանի կառավարությանը, որ դեռեւս մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թ. մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է, եւ անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն`  ՀՀ կառավարությունը, իր հերթին, սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռեւս 2021 թ. փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները եւ կցել նոր ապացույցներ:

Ի դեպ, երեկ առավոտյան Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Պայթյունի հետեւանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբիշովը, «ԱզերԹաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը եւ մեկ պաշտոնյա: Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ ՆԳՆ-ի տեղեկատվության՝ 4 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ հոսպիտալացվել:

«Ռազմ ինֆո»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը դեպքի վայրից տեսանյութ է ներկայացրել, որտեղ երեւում է արդեն պայթած մեքենան։ Դրանում, հավանաբար, եղել են նաեւ զինծառայողներ, որոնց մասին առայժմ տվյալներ չկան։ Նոյեմբերի 10-ից հետո Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների տեղաշարժերի ընթացքում գրանցվել են ականի պայթյունների մի շարք դեպքեր, որոնց արդյունքում, հունիսի 4-ի տվյալներով, մահացել է 120-ից ավելի ադրբեջանցի։ Նկատենք, որ ականի պայթյունի դեպքի վայրից մինչեւ Կութ գյուղ մոտավորապես 40-45 կմ է, եւ եթե հաշվի առնենք, որ այս օրերին Ադրբեջանի զինված ուժերի բավականին կուտակումներ կան Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, ապա կարող ենք ենթադրել, որ ադրբեջանցի լրագրողները հերթական սադրիչ քարոզչություն եւ ապատեղեկատվություն տարածելու առաջադրանքին էին մեկնել։

Հայաստանի ՄԻՊ գրասենյակն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի գյուղերի բնակչության նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրվել է, որ խախտվում են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքները, եւ նրանց վտանգ է սպառնում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով: Մասնավորապես՝ հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչեւ մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը, եւ որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսեւորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում եւ դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը:

Ահազանգեր են ստացվել նաեւ Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ առ այն, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարեւանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատվածն են կարողանում օգտագործել։ Ավելին՝ ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են եւ բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։ Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո:

«ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել են նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը»,- գրում է Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով, որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ, եւ դրանք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով, հետեւաբար, ըստ ՄԻՊ-ի, չի կարող պետության սահմաններին վերաբերող որեւէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա հետեւանքով խաթարվել է սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:

Չափազանց մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարները, որոնցից ձեւավորվում են ոռոգման եւ խմելու ջրերը: Չմոռանանք, որ ջրային ռեսուրսների եւ դրանց տնօրինման համար պայքարը, դրանից բխող անվտանգային խնդիրներն առաջնային են բոլոր պետությունների համար։ «ՀՀ» օրաթերթը տարբեր առիթներով անդրադարձել է ջրային ռեսուրսների առումով Քարվաճառի շրջանի ռազմավարական նշանակությանը։

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանՄԻԵԴպայթյուն
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պետք է անենք անգամ անհնարինը

Պետք է անենք անգամ անհնարինը

Կառավարչական սխալները՝ փիլիսոփայական դիտարկմամբ-1

Կառավարչական սխալները՝ փիլիսոփայական դիտարկմամբ-1

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist