Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կարկառի վրա նոր ջրամբար է կառուցվում

Այն հնարավորություն կտա ոռոգել շուրջ 2 հազար հեկտար հողատարածք

Հունիսի 12, 2021
Տարածաշրջան
Կարկառի վրա նոր ջրամբար է կառուցվում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավելի քան 3 մլրդ դրամ է կազմում Կարկառ գետի վրա Ասկերանի շրջակայքում կառուցվող ջրամբարի արժեքը, որի շահագործման պարագայում շուրջ 2 հազար հեկտար այգիներ եւ ցանքատարածքներ ոռոգման հնարավորություն կունենան:

44-օրյա պատերազմի հետեւանքով Ասկերանի շրջանի մեկ տասնյակի հասնող համայնքներ զրկվել են ոռոգման ջրից: Թշնամու հսկողության տակ են անցել գյուղատնտեսական նշանակության հողերը սնուցող ջրանցքները: Հատկապես դժվարին իրավիճակում են հայտնվել Նախիջեւանիկի ենթաշրջանի տնտեսությունները, որոնց սեփականատերերի հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու հացագործությունն են, անասնապահությունը: Վերջին տարիներին այստեղ հիմնադրված նռան եւ խաղողի այգիները գրեթե մնացել են անջրդի: Ջրի սակավության պատճառով լիարժեք չի ոռոգվում նաեւ Նախիջեւանիկում տարեսկզբին հիմնադրված մոտ հարյուր հեկտարի հասնող խաղողայգին: Իսկ գաղտնիք չէ, որ սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելը ռիսկի հետ է կապված, եւ անվտանգության երաշխիքներ են պահանջվում:

«Ջրային տնտեսություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գեորգի Հայրիյանի խոսքով, մեկնարկած ծրագիրն ավարտին հասցնելուց հետո ոռոգովի կդարձվեն ոչ միայն Նախիջեւանիկի ենթաշրջանի, այլեւ Խրամորթի, Խանապատի եւ մի շարք համայնքների ցանքատարածքներ եւ այգիներ: «Պոմպակայանի միջոցով Կարկառի ջուրը 1200 մ տրամաչափի խողովակներով կհասնի Նախիջեւանիկի բարձունքը: Իսկ տեղանքից ինքնահոս կերպով վայրկյանում շուրջ 320 լիտր ջուր կհասնի սահմանամերձ դաշտեր ու այգիներ: Ջրավազանից կօգտվեն նաեւ Ասկերանին հարող տարածքների, Խանապատի եւ Խրամորթի հողօգտագործողները»,- ասում է Գ. Հայրիյանը՝ վստահեցնելով, թե մինչեւ տարեվերջ ջրամբարի շինարարական աշխատանքների առաջին փուլը կհասցվի ավարտին:

Ըստ գլխավոր տնօրենի, 1 մլրդ դրամ կծախսվի ներքին ջրատար ցանցի կառուցման եւ կահավորման համար: Իսկ որ աշխատուժի պակաս չի զգացվում, եւ սահմանված ժամկետներում շահագործվելու է Կարկառի ջրամբարը, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Միայն «հիշյալ հարթակում» ջրատարի վրա 7 շինկազմակերպություն է աշխատում:

Գյուղոլորտի պատասխանատուները բավական արդյունավետ եւ աշխատատար գնահատելով ծրագիրը, համոզված են, որ Ասկերանի շրջանում արտադրվող գյուղատնտեսական մթերքների տեսակարար կշռում անհամեմատ աճ է գրանցվելու, եւ ոռոգման շնորհիվ բարձրացվելու է հողի բերքատվությունը: Այդ կարծիքը կիսում է եւ Խանապատի գյուղապետ Սամվել Շահրամանյանը, ով վստահ է, որ ջրամբարից անհրաժեշտ քանակությամբ ջուր ստանալու դեպքում շատերը կցանկանան նոր այգիներ հիմնադրել ու վերականգնել «Խանապատի անուշ խաղողի եւ խինդողնի գինու համբավը»:                    

Թեգեր: ԱսկերանԱրցախգյուղպատերազմջուր
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր

Հրետանային ինժեներն ու ճակատագրական «Բերկուտը»

Հրետանային ինժեներն ու ճակատագրական «Բերկուտը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist