Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը

Թուրքիան ռազմական ներխուժում է իրականացնում ՌԴ-ի եւ Իրանի միջնատարածք

Հունիսի 17, 2021
Տարածաշրջան
Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
217
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես կանխատեսում էինք, Թուրքիան շատ արագ սկսեց մեծացնել իր ներկայությունն Արցախի օկուպացված տարածքներում, եւ հատկանշական է, որ այն ընդլայնվում է առաջին հերթին ռազմական առումով: Հունիսի 15-ին Շուշիում ստորագրված ադրբեջանաթուրքական համաձայնագրի առանցքային կետն Աղդամում թուրքական զորակազմի տեղակայումն է: Նախկինում գրել էինք, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ելքն ապահոված Թուրքիան առավելագույնն է կորզելու Ադրբեջանից: Հրադադարի հաստատումից արդեն ամիսներ անց Անկարան իրականացնում է փաստացի ներխուժում Արցախի տարածք:

Նկատենք, որ Թուրքիայի առաջնորդը վերջին անգամ 100 տարի առաջ էր ոտք դրել Արցախի սուրբ հողի վրա, մասնավորապես՝ Շուշի քաղաք: Այն, որ Արցախի հողը հայերիս համար այլեւս սուրբ է, փաստում է հարյուրամյակների ընթացքում այնտեղ հորդած տասնյակ հազարավոր նահատակների արյունը: Հունիսի 15-ին՝ Ադրբեջանի ազգային փրկության օրը, թյուրքական երկու պետությունների ղեկավարները համագործակցության փաստաթուղթ էին ստորագրում: Այն միայն մեկ բան է գուժում՝ հայերի բնօրրան թյուրքական ներխուժման հերթական եւ նոր փուլ: Հունիսի 15-ի միջոցառումն իրականում փաստում է բնիկ ազգերի կենսագործունեության միջավայրը զավթելու եւ էթնիկ զտումներ իրականացնելու թուրքական դարավոր ու անփոփոխ ձեռագրի մասին:

21-րդ դարում Էրդողանը վերսկսել է թուրքական ծավալապաշտական ավանդական քաղաքականությունը եւ, նենգ գործելաոճի համաձայն, այն համեմում է հարեւան ժողովուրդների հետ խաղաղ պայմաններում ապրելու կեղծ կարգախոսներով: Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի՝ հիշենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի հրահրմամբ եւ անմիջական ներգրավմամբ ագրեսիա իրականացվեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ, որի հետեւանքով 4000-ից ավելի զոհեր եղան, եւ օկուպացվեցին Արցախի տարածքները՝ ներառյալ հին հայկական բերդաքաղաք Շուշին: Միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների արձագանքն ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում իրականացված պատերազմական հանցագործությանը համարժեք չէր, ինչի հետեւանքով էլ այսօր, արհամարհելով ողջ աշխարհին, Էրդողանը շարունակում է  սողացող ներխուժում իրականացնել հայկական բնօրրաններ:

Իր հազարամյա բնօրրանում ապրելու իրավունքի ոտնահարման եւ միջազգային ընդունված նորմերի վրա հռչակված հայերի ինքնորոշման իրավունքների վրա հարձակմանը զուգահեռ թյուրքական երկու պետություններն իրենց այս քայլով ուղղակիորեն հարվածում են տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական շահերին: Շուշիում Անկարան եւ Բաքուն, օգտագործելով բլիթի ու մտրակի  քաղաքականության տրամաբանությունը եւ հայտարարելով, որ սատարում են ռուս խաղաղապահների գործողություններին, միաժամանակ այդ ամենի համատեքստում օրինականացնում են Աղդամում թուրքական ռազմական զորախմբի գոյությունը եւ, համոզված ենք, նաեւ հետագայում դրա թվակազմի ավելացումն ու զինտեխնիկայով հագեցումը: Արցախի Հանրապետության շուրջ խաղաղություն պահպանելու քողի տակ Անկարան ապահովում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի ու Իրանի սահմանների մոտ եւ միջեւ, լուծելով երկու հիմնական խնդիր. որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ռազմական դիրքավորում է ապահովում դաշինքի հետ ակնհայտ բարիդրացիական հարաբերություններ չունեցող վերոնշյալ երկու պետությունների միջեւ:

Ստեղծված իրավիճակում թուրքական ներխուժմանը Հայաստանի հակազդումն  արդյունավետ կարող է արվել Ռուսաստանի եւ Իրանի հետ ռազմական համագործակցության զարգացման միջոցով՝ զուգահեռ սերտացնելով հարաբերությունները նաեւ Անկարայի հետ լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեցող մյուս խոշոր պետությունների հետ:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաՇուշիՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող…»

«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող...»

Բնապահպանությունն ու տնտեսությունը՝ միմյանց փոխլրացնող

Բնապահպանությունն ու տնտեսությունը՝ միմյանց փոխլրացնող

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist