Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող…»

Հունիսի 17, 2021
Տարածաշրջան
«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող…»
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը:

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակը որակապես փոխվել է եւ՛ տարածաշրջանային երկրների դիրքային փոխհարաբերությունների, եւ՛ տարածաշրջանային գործընթացներում որոշակիորեն ներգրավված արտատարածաշրջանային դերակատարների դիրքային հավասարակշռության խախտման առումով: Նշվածի համատեքստում դիրքային զիջումներ արձանագրած կողմեր են Հայաստանը եւ Իրանը՝ յուրաքանչյուրն իր հարթությունում։ Հաշվի առնելով ստեղծված պայմանները՝ պատերազմից հետո նկատելի է որոշակի կանխատեսելի ակտիվացում Իրանի կողմից, որի նպատակը տարածաշրջանում կորցրած դիրքերի վերականգնումն է: Ընդ որում՝ այդ ակտիվությունը նկատվում է միաժամանակ մի քանի մակարդակներում` տարածաշրջանի առանձին երկրների հետ երկկողմ, ինչպես նաեւ արտատարածաշրջանային դերակատարների հետ փոխհարաբերություններում: Այստեղ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել կանխատեսվող տարածաշրջանային «3+3» տնտեսական հարթակի ձեւավորման ուղղությամբ Իրանի դերակատարմանը: Այս համատեքստում առավել առարկայական է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը, քանի որ Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող պանթյուրքիզմի տարածաշրջանային դրսեւորումներին, որը, բացի Հայաստանից, մեծապես սպառնում է նաեւ Իրանի անվտանգությանը: Սպառնալիքի մակարդակը գնահատելիս Իրանը հաշվի է առնում իր հյուսիսային հատվածներում բնակվող, պատկառելի թիվ կազմող թյուրքալեզու իրանցիների գործոնը: Հետպատերազմյան շրջանում Իրան-Հայաստան փոխհարաբերությունների դինամիկան նկատելի է միաժամանակ մի քանի ուղղություններում` քաղաքական, տնտեսական-ենթակառուցվածքային եւ պաշտպանական-անվտանգային ոլորտներում: Հատկապես վերջինում, չնայած առկա պաշտոնական տեղեկատվության զգալի պակասին, այնուամենայնիվ, նկատելի է զգալի ակտիվացում: Նշվածի արտաքին ֆոնը երեւում է Իրանում եւ Հայաստանում երկու դեսպանների՝ ոլորտային ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներում, ՀՀ տարածքային ամբողջականության կարեւորության վերաբերյալ Իրանի կողմից մշտապես հնչեցվող սկզբունքային հայտարարություններում, իրանցի պաշտոնյաների պարբերական դարձած այցերի ընթացքում նույնաբովանդակ շեշտադրումներում: Զուգահեռաբար կրկին օրակարգային դարձած «Հյուսիս-Հարավ», «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքներում իրանական կողմն առանձնակի շեշտադրում է կատարում հենց Հայաստանի դերակատարման օգտին։ Թեհրանի նման մոտեցումը, աշխարհաքաղաքականից բացի, ունի նաեւ ռազմավարական օբյեկտիվ պատճառներ` պայմանավորված իրանական կողմից թյուրքական միջանցք-ճանապարհներին կայուն այլընտրանքներ գտնելու քաղաքականությամբ:

-Իրանը 25-ամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ: Ի՞նչ դրական ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը սույն համաձայնագրից:

-Իրանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված փաստաթուղթն իր բովանդակությամբ ճանապարհային քարտեզ է, որն ուղենշում է 2016-ին Չինաստանի ղեկավարի՝ Իրան այցի ընթացքում ստորագրված պայմանագիրը: Այն իր բովանդակությամբ ընդգծում է ռազմավարական համագործակցության հնարավոր այն բոլոր ոլորտները, որոնց ուղղությամբ արդեն ընթանում են աշխատանքներ եւ (կամ) պլանային են առաջիկա 25 տարվա համար: Չնայած սրան` փաստաթղթի հիմնական բովանդակությունը փակ է. որոշ բաց աղբյուրներ թույլ են տալիս ենթադրելու, թե տնտեսական համագործակցության ինչ ուղղություններ են ներգրավված փաստաթղթում: Հաշվի առնելով երկու երկրների  միջեւ համագործակցության առկա ուղղությունները` ենթադրելի է, որ փաստաթղթում առանցքային դեր ունեն էներգակիրների մատակարարումը, տրանսպորտային միջանցքների ձեւավորումը եւ զարգացումը, նավահանգստային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը եւ այլն: Ինչ վերաբերում է Հայաստանի համար հնարավորություններին, ապա վստահաբար կարող եմ պնդել, որ դրանք բավականաչափ իրատեսական են հայկական կողմի հետեւողական մոտեցման եւ նախաձեռնողական դիրքերից հանդես գալու պարագայում` նպատակային կերպով աշխատելով միաժամանակ երեք ուղղություններով` ՌԴ, Իրան եւ Չինաստան:

-Արդեն մեկնարկել է ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը, եւ ԵԱՏՄ-ի միակ ցամաքային սահմանն Իրանի հետ անցնում է Հայաստանով: Մեզ համար ինչպիսի՞ հեռանկարներ կարող են բացվել նման համագործակցությունից:

-Վերջերս, ակնհայտորեն արձանագրվում են Իրան-ԵԱՏՄ փոխհամագործակցության սերտացման միտումներ. անգամ ավարտական փուլում է նոր համաձայնագրի նախապատրաստումը, որը անպայմանորեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար` առաջին հերթին հաշվի առնելով վերջինիս աշխարհագրական դիրքը` որպես միակ ցամաքային սահման միության եւ Իրանի միջեւ: Սակայն այս ուղղությամբ եւս զգալի անելիքներ կան ՀՀ-ի կողմից, որի, թերեւս, առաջնային ուղղություններից են լոգիստիկ եւ ենթակառուցվածքային ոլորտները՝ իրանցի տնտեսավարողների համար հնարավորինս մատչելի կերպով, ինչու ոչ` անգամ պարսկերենով ներկայացնելու այն բոլոր առավելությունները, որոնք կարող են ապահովվել Հայաստանի կողմից: Դա վերաբերում է ինչպես ՀՀ իրավական, հարկային դաշտին, այնպես էլ ԵԱՏՄ-ին առնչվող առանձին փաստաթղթերին եւ այլնին: Այս կարեւոր քայլերը, անշուշտ, կարելի է իրականացնել եւ՛ Իրանում Հայաստանի դեսպանության խողովակներով, եւ՛ տարբեր նահանգների առեւտրային պալատների հետ համագործակցության միջոցով ու այլ ուղղություններով, որոնց տիրապետում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

-Ինչպիսի՞ զարգացումներ կարող են ունենալ իրանա-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում մեռյալ կետից շարժվելու միտումներ են դրսեւորում:

-Ամենայն հավանականությամբ, դրական զարգացումները շարունակական կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերություններում` հղում կատարելով ԱՄՆ-ի «վերադարձին» Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակ: Այս առումով Վիեննայում ընթացող բանակցությունները, կարելի է ասել, դրական են ընթանում եւ եզրափակիչ փուլում են: Բնականաբար, այս ուղղությամբ հուսադրող արդյունքների արձանագրումը զգալի ազդեցություն է ունենալու Իրանի տնտեսական դրության վրա` դարձնելով ավելի անկաշկանդ եւ տարածաշրջանային մակարդակում ավելի նախաձեռնող: Այնուամենայնիվ, հատկապես վերջին ուղղությամբ Իրանի ակտիվացումը լինելու է սահմանափակ` խուսափելով Վաշինգտոնի հետ շահերի ուղղակի բախումից: Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ նկատելի է փոխադարձ շահերի ճանաչում, որի առանցքային սկզբունքն այն է, որ Իրանը վերականգնի տարածաշրջանային վճռորոշ դերակատարումը, ինչը հնարավորություն կընձեռի Վաշինգտոնին՝ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների (Թուրքիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա) բացահայտ հավակնությունները զսպելու եւ տարաբնույթ հիմնախնդիրներ ավելի կառավարելի դարձնելու համար:

-Իրանը նախընտրական փուլում է, առաջիկայում նախագահական ընտրություններ են. սպասվո՞ւմ են արդյոք լուրջ փոփոխություններ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Հայաստանի մասով:

-Ընդհանուր առմամբ՝ Իրանում արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային ուղղությունները համակարգում է երկրի հոգեւոր առաջնորդի ինստիտուտը, իսկ նախագահը եւ կառավարությունն ունեն հստակ գործառութային դերակատարում: Հետեւաբար, այս համատեքստում ակնկալել զգալի փոփոխություններ այդքան էլ ճիշտ չի լինի։ Բայցեւայնպես, պետք է նշել, որ կանխատեսելի է նախագահական ընտրություններում պահպանողական թեկնածուի հաղթանակը, իսկ անկախ Հայաստանի եւ Իրանի երեսնամյա փոխհարաբերությունների պատմությունը թույլ է տալիս կանխորոշելու, որ պահպանողական կառավարության դեպքում Հայաստանի հետ հարաբերություններն ավելի կսերտանան: Ընդհանուր դարձած մի շարք խնդիրներ (տարածաշրջանում թյուրքական ազդեցության աճը թուլացնելու, պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում ահաբեկչական սպառնալիքի գոյացումը, Իսրայելի ոչ բարեկամական գործողություններն Ադրբեջանի տարածքից) առավել մեծացնում են հենց անվտանգային ընդհանուր մարտահրավերների հիմքով հայ-իրանական համագործակցության խորացման հնարավորությունները:

Հարցազրույցը` Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ   

Թեգեր: արեւելագետԱրմեն ՊետրոսյանԵԱՏՄԻրանՀայաստանՀարավային ԿովկասՉինաստան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Բնապահպանությունն ու տնտեսությունը՝ միմյանց փոխլրացնող

Բնապահպանությունն ու տնտեսությունը՝ միմյանց փոխլրացնող

Հանդիպում ԱԳՆ-ում

Հայոց ցեղասպանությունն ու Արցախի հիմնախնդիրն առանցքային հարցերից են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist