Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Այսօր ընտրվում է Իրանի ութերորդ նախագահը

Հունիսի 18, 2021
Տարածաշրջան
Այսօր ընտրվում է Իրանի ութերորդ նախագահը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻՀՀ) տեղի են ունենում նախագահական 13-րդ, քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների 6-րդ, ինչպեսեւ խորհրդարանական եւ բանիմացների ժողովի միջանկյալ ընտրությունները: ԻԻՀ Սահմանադրության համաձայն` բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեներն անցկացնում է ՆԳ նախարարությունը։ Իսկ վերահսկողությունը, բացառությամբ՝ տեղական խորհուրդների, որոնք վերահսկում է խորհրդարանը, իրականացնում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ), որը հստակ պահպանողական կողմնորոշում ունի։ Վերջինս միաժամանակ որոշում է նաեւ ՆԳ նախարարության գրանցած թեկնածուների համապատասխանությունը։

Ինչպես արդեն նշել ենք, մայիսի 25-ին հայտնի էին դարձել ՍՊԽ-ից «անցագիր» ստացած թեկնածուների անունները, որոնք ներկայացրել են Իրանի իսլամական համակարգում առկա երեք քաղաքական հոսանքները, ընդ որում, 5-ը՝ պահպանողական, 1-ը՝ չափավորական, 1-ն էլ՝ բարենորոգչական։ Նշենք, որ մրցակից գլխավոր հոսանքներում  առկա են բազմաթիվ կուսակցություններ ու քաղաքական կազմակերպություններ, սակայն բացառիկ դեպքերում կարելի է տեսնել որեւէ կուսակցություն կամ կազմակերպություն, որն ընտրություններին մասնակցի առանձին։ Սովորաբար նրանք ընտրություններին ձեւավորում են մեկ-երկու դաշինք, որոնք էլ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ներկայացնում են իրենց թեկնածուներին, ինչպեսեւ կարող են  առաջադրվել անկախ թեկնածուներ՝ քաղաքական տարբեր կողմնորոշումներով։ Պահպանողականները ձեւավորել են «Սկզբունքայինների միասնություն» դաշինքը։  Պահպանողական հոսանքի գլխավոր թեկնածուն դատական իշխանության ղեկավար, Բանիմացների վեհաժողովի փոխնախագահ, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի երկրորդ փոխնախագահ 61-ամյա Սեյյդ Էբրահիմ Ռայիս ալ Սադաթին է, ով, ինչպես նշել է «ՀՀ»-ն, ամենայն հավանականությամբ Իրանի հաջորդ նախագահն է դառնալու։ Անդրադառնալով մյուս թեկնածուներին, նշենք, որ բարենորոգչական կողմնորոշմամբ միակ անկախ թեկնածուն՝ Խորասանի ու Սպահանի նախկին նահանգապետ, Քիշ կղզու տնտեսական ազատ գոտու տնօրինության անդամ 65-ամյա Մոհսեն Մեհրալիզադեն հունիսի 16-ին, հօգուտ չափավորական, կենտրոնական բանկի 63-ամյա տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի, ով նույնպես անկախ թեկնածու է, հեռացել է մրցապայքարից։ Նրա այդ քայլը պայմանավորված է Հեմաթիի քարոզարշավի հաջողություններով։ Այլ կերպ ասած՝ Ռայիսիի մրցակիցը լինելու է Հեմաթին, որի թեկնածության պաշտպանությամբ հանդես են եկել բարենորոգչական շուրջ 15 քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ։

Այսուհանդերձ, նախագահական 13-րդ ընտրությունների հարցերի հարցը քվեարկելու իրավունք ունեցող 59 միլիոն 310 հազար մարդու քվեատուփերի մոտ բերելն է։ Վերջին հարցումների արդյունքներով՝ մասնակցությունը լինելու է 30-42 տոկոս։ Ուստի, բոլոր թեկնածուներն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ընտրողներին կոչ են անում մասնակցել ընտրություններին։ Ավելին, դեռեւս մայիսի 11-ին երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին շեշտել է, որ բարձր մասնակցությունն ընտրությունների ամենակարեւոր հարցն է։ Մայիսի 28-ին նա հրապարակել է կրոնական հրաման՝ «Ֆաթվա» (կոնդակ), որտեղ նշվել է, թե ընտրություններին մասնակցելն ընտրողների կրոնական, իսլամական ու աստվածային պարտքն է եւ կրոնական անհրաժեշտությունը։

Մայիսի 28-ին սկսվել է քարոզարշավը, որի շրջանակները եւս Խամենեին խորհրդարանի հետ տեսահանդիպման ընթացքում հստակեցրել է։ Նա շեշտել է, որ ընտրողի համար այս կամ այն անունը կարեւոր չէ, այլ՝ կառավարելու կարողությունը, հավելելով, որ թեկնածուները պետք է կարողանան դա ապացուցել իրենց հարցազրույցներում, ելույթներում ու բանավեճերում։ Նա, փաստորեն, ընդգծելով նախագահի կառավարման ոլորտում ընդունակություններն ու ներքին խնդիրները, նշել է, որ ժողովրդի հիմնական խնդիրները վիրտուալ աշխարհն ու արտաքին քաղաքականությունը չեն, նրանց հետաքրքրում են այլ հարցեր։

Ինչ վերաբերում է նման իշխանափոխության ազդեցությանը հայ-իրանական փոխհարաբերությունների վրա, ապա, հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, ինչպես նշել ենք, հեղափոխության առաջնորդի լիազորությունների շրջանակում են, ուստի հիմնական փոփոխություն տեղի չի ունենա: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ում նախագահի դերը եւս զգալի է արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես՝ Ռայիսիի դեպքում, ով, կարծես թե, վայելում է հեղափոխության առաջնորդի համակրանքը։ Բացի այդ, միաժամանակ ավելի զգայուն են երկրի ազգային ու անվտանգային շահերի նկատմամբ, ինչը համընկնում է Հայաստանի շահերին:

Թեգեր: ընտրություններԻրան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սփյուռք եւ հայրենադարձություն

Սփյուռք եւ հայրենադարձություն

Մշակույթը նաեւ զենք է

Մշակույթը նաեւ զենք է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist