Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանը շտապում է

Ադրբեջանը հարթակ է թուրքական «մեծ թռիչքն» ապահովելու համար

Հունիսի 19, 2021
Տարածաշրջան
Էրդողանը շտապում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծումը Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում։ Հայտարարվել էր, որ հռչակագիրն ընդամենը ճանապարհային քարտեզ է, որով առաջնորդվելու են երկու երկրները, իսկ իրականում այն թուրքական նպատակների իրականացման ծրագիր է լինելու։ Սրանով Թուրքիան արդեն բացահայտ խոսում է Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ապահովելու հավակնության մասին, ինչը, ցավոք, հնարավոր դարձավ միմիայն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների հետեւանքով։ «Հաղթանակի» համը շատ քաղցր է Ալիեւի համար, եւ Թուրքիայի հետ թավշյա սերտաճման հետեւանքները, միգուցե, ավելի ուշ կզգացվեն Ադրբեջան արհեստածին պետությունում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ անվանելով այն «ասեկոսե»:

Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հռչակագրին եւ այնտեղ ամրագրված ռազմական համագործակցությանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը ճիշտ չի համարում Արցախին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին։ «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով վերջին շփումները մենք դիտարկում ենք սրանից ելնելով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ տարածաշրջանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում ռազմական բնույթի, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի համար գրավիչ հեռանկար չէ անմիջապես իր սահմանի մոտ ունենալ ՆԱՏՕ-ի անդամ պետության զինված ուժերի ռազմաբազա։ Վերջին հանգամանքը հետագայում լավ հնարավորություն կարող է դառնալ երկակի խաղ խաղալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ սեփական հետաքրքրություններն ու ծրագրերն առաջ մղելու համար, իսկ փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան կարողանում է լավագույնս համադրել մյուսների հակասություններն ի շահ իրեն։

Թերեւս, այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով է, որ Էրդողանն ու Ալիեւը ցանկանում են հանդիպում ունենալ ՌԴ նախագահի հետ։ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մինչ այդ վերջինիս հետ բանակցություններ է ծրագրում Իլհամ Ալիեւը։ Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի հայտարարել նման հանդիպման ծրագրերի մասին:

Իսկ Էրդողանը շտապում է, օրակարգում թուրքական ամենասպասված երազանքներից մեկի իրականացման խնդիրն է՝ Հայաստանի տարածքների հաշվին միավորել նախ Ադրբեջանը, ապա նաեւ ամբողջ թյուրքական աշխարհը։ Էրդողանը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ չի կարող որեւէ տարաձայնություն լինել կամ էլ դրա իրականացումը հետաձգելու մտադրություն։ «Կա մեկ ասպեկտ, այժմ մենք սահմանափակվում ենք հնգամյա համաձայնագրով։ Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրականացնել այս հնգամյա համաձայնագրի շրջանակներում»,- շեշտել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը շտապում է, քանի որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել Ադրբեջանի իշխանական շրջանակներում տիրող «հաղթանակից» առաջացած էյֆորիան թուրքական «մեծ թռիչքն» ապահովելու համար։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՆԱՏՕՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Նա, ով հայտնաբերեց «Միքայելյանի ոսպնյակը»

Նա, ով հայտնաբերեց «Միքայելյանի ոսպնյակը»

Պարտավորություն Արցախի հերոս ժողովրդի հանդեպ

Պարտավորություն Արցախի հերոս ժողովրդի հանդեպ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist