Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ռազմական օկուպացիայից հետո

Թուրքիան անմիջապես ձեռնամուխ է եղել մշակութային, կրոնական եւ էթնիկ էքսպանսիային

Հունիսի 24, 2021
Տարածաշրջան
Ռազմական օկուպացիայից հետո
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի օկուպացված տարածքների հետպատերազմյան յուրացման փուլին թյուրքական երկու պետությունները մեծ թափ են հաղորդում: Թուրքիան, ավարտված համարելով իր հրահրած եւ վճռորոշ դերակատարմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ռազմական փուլը, անմիջապես ձեռնամուխ է եղել նաեւ ոչ ռազմական էքսպանսիային: Ավելին՝ Էրդողանը ցանկանում է իր հանցավոր գործողություններն ամեն կերպ արդարացնել եւ հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու խոշոր պետություններին՝ մասնակից լինելու թյուրքական հերթական էքսպանսիային:

Թուրքիայի կառավարության հերթական նիստից հետո Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, արեւմտյան երկրներին եւ բոլորին հրավիրել է Վարանդա, Ակնա եւ Արցախի Հանրապետության հարակից մյուս շրջաններ՝ իր ձեւակերպմամբ, տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերները»: Էրդողանի պատկերացմամբ՝ Արցախին հարակից ադրբեջանաբնակ բնակավայրերը լքվելուց հետո 30 տարի քամու եւ անձրեւի տակ պետք է կանգուն մնային, չքայքայվեին, եւ հիմա այդ բնական ավերակներն Էրդողանը ուզում է ներկայացնել որպես Արցախի ժողովրդի կատարած ավեր: Առավել եւս, որ նույն այդ բնակավայրերն ադրբեջանցիները ժամանակին վերածել էին կրակակետերի, որոնք, բնականաբար, չէին կարող հարվածի չենթարկվել:

Քաղաքակիրթ աշխարհին լքված բնակավայրերի վիճակի ավելի ակնառու օրինակներ Էրդողանը կարող է ցույց տալ Կիպրոս հաճախակի կատարած իր այցերի ժամանակ, որտեղ 1974 թ. հույներին բռնագաղթի ենթարկելուց հետո Կիպրոսի հունական եւ Թուրքիայի կողմից օկուպացված հատվածների շփման գծում հունական կորսված բնակավայրերի շինություններն ավերակների են վերածվել:

Կամ՝ Էրդողանը կարող է նույն հաջողությամբ բոլորին հրավիրել Անի, փշալարերից բռնակցված հայկական բնակավայրերի տարածքներ եւ ցույց տալ, թե ինչ վիճակում են տասնյակ հազարավոր հայկական մշակութային եւ հոգեւոր կոթողները, արդեն գետնին հավասարեցված գյուղերը: Վերջապես՝ Էրդողանը կարող է միջազգային հանրությանը էքսկուրսիայի հրավիրել Սիրիայի ողջ տարածք, որտեղ երբեմնի շեն քաղաքներից եւ գյուղերից բացառապես ավերակներ են մնացել:

Էրդողանը թող միջազգային հանրությանը տանի Ջուղայի հազարամյա խաչքարերի ոչնչացման ոճրագործության վայր: Նա արդեն այսօր կարող է քաղաքակիրթ աշխարհին հրավիրել Արցախի բռնազավթված տարածքներ՝ Հադրութ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ եւ ցուցադրել մի քանի ամսում հրի մատնված տներն ու արդեն ոչնչացված եկեղեցիները:

Ռազմական օկուպացիայից հետո Թուրքիան անմիջապես ձեռնամուխ է եղել մշակութային, կրոնական եւ էթնիկ էքսպանսիային: Էրդողանը հայտարարում է, թե  Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել, իբր, տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Նա նաեւ հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանաթուրքական զույգն սկսելու է Շուշիից եւ Արցախի օկուպացված մյուս տարածքներից լայն թափով ջնջել հայկական հետքերը, փոխարենն ավելացնել թյուրքականը: Ադրբեջանն արդեն ունի հարուստ փորձ այդ ուղղությամբ: Վերջինս իր գոյության 100 տարվա ընթացքում յուրացրել եւ շարունակում է յուրացնել հայկական հազարամյա եկեղեցիներն ու հին կոթողները, իսկ անջնջելի խաչերով քրիստոնեական հուշարձանները վերագրում է ալբաններին: Այլ կերպ ասած՝ Էրդողանը հրավիրում է արեւմտյան երկրներին մասնակցել մարդկության դեմ կատարված ու շարունակվող, իր հեղինակած հանցագործությանը եւ նոր՝ արդեն խաղաղ պայմաններում հին ավանդական ձեռագրով հայի բնօրրանում հայկականի վերացմանը, արդարացնել ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ:

Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկելու: Սա նշանակում է, որ Արցախի օկուպացված տարածքները ամբողջությամբ հանձնվելու են Թուրքիային, իսկ այնտեղ հյուպատոսության բացումը առաջին հերթին խոսում է այն մասին, որ շուտով այդ տարածքներում եւ նրա հարակից շրջաններում մեծ թվով թուրքեր են տեղափոխվելու ու բնակեցվելու՝ թե զինվորականների կարգավիճակում, թե քաղաքացիական: Արցախի օկուպացված տարածքները վերածվելու են ֆորտպոստի: Դա են փաստում Էրդողանի արած հայտարարության ենթատեքստերը:

«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում վճռականորեն եւ արագ կյանքի կկոչենք մեր օրակարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչեւ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»,-հայտարարել է պատերազմական հանցագործությունների հեղինակ Թայիփ էրդողանը։

Կմասնակցե՞ն խոշոր պետությունները Թուրքիայի հանցավոր գործողություններին նաեւ այսօր, ցույց կտա ժամանակը, սակայն Արցախի ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում վերջիններիս ցուցաբերած ակնհայտ կրավորական կեցվածքները մեզ լավատեսություն չեն ներշնչում:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿԹուրքիաՀադրութՇուշիՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ձգտելով շրջանցել Ռուսաստանն ու Իրանը

Ձգտելով շրջանցել Ռուսաստանն ու Իրանը

Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել

Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist