Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ձգտելով շրջանցել Ռուսաստանն ու Իրանը

Ամերիկյան դիվանագետները Կովկասում պետք է անցնեն ականային դաշտով

Հունիսի 24, 2021
Տարածաշրջան
Ձգտելով շրջանցել Ռուսաստանն ու Իրանը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամերիկյան «The Wall Street Journal»-ը հոդված է գրել Բաքվի ու Երեւանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների մասին՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչպես կարելի է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ չվնասելով ու միաժամանակ դեն չհրելով հայերին: Հոդվածի հեղինակը՝ Վոլտեր Միդը, խոստովանում է, որ դա բարդ խնդիր է: Նա կարծում է, որ Սպիտակ տունը պետք է ձգտի այդ երկրներին դուրս բերել Կրեմլի ազդեցությունից, քանի որ Կովկասը Կենտրոնական Ասիայից նավթի ու գազի տարանցիկ այն ճանապարհն է, որով էներգակիրները կարող են հայտնվել Արեւմուտքում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:

Հիշեցնելով այն մասին, որ հունիսի 19-ին Ադրբեջանը 97 հազար հակատանկային եւ հակահետեւակային ականների գտնվելու վայրերի մասին տեղեկատվության փոխարեն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, Վոլտեր Միդը շեշտել է, որ դա այն բանի երկար սպասված վկայությունն է, որ ամերիկյան դիվանագիտությունը Կովկասում ապրում ու ծաղկում է: Իսկ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, ըստ նրա, ցույց է տալիս, որ դիվանագիտական հնարավորությունների պատուհանը բաց է մնում: Այդուհանդերձ, ամերիկյան պետդեպարտամենը պետք է շատ զգույշ գործի, քանզի տարածաշրջանում աշխարհաքաղաքական շատ ականներ կան, եւ կատարելով ոչ ճիշտ քայլ՝ ամերիկյան դիվանագետները, ովքեր օգնել են՝ կազմակերպելու գերիների փոխանակությունը, կարող են սադրել պայթյուններ, որոնք վերջ կդնեն իրենց կարիերային:

Կովկասը մեկն է այն բարդ, հեռավոր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններից, որոնց վրա ամերիկացիները հաճախ ուշադրություն չեն դարձնում: Դա միակ ճանապարհն է, որով Կենտրոնական Ասիայից նավթն ու գազը կարող են հասնել Արեւմուտք՝ շրջանցելով Ռուսաստանի եւ Իրանի տարածքները: Այն բանից հետո, երբ 1990 թ. Հարավային Կովկասի նախկին խորհրդային հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը, մի շարք ռազմական բախումներ են տեղի ունեցել Վրաստանում, երկուսը՝ անհանգիստ Չեչնիայի Հանրապետությունում, եւս երկուսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հանուն Արցախի, տարածաշրջան, որը հայկական պատմական տարածք է, միշտ գերազանցապես բնակեցված է եղել էթնիկ հայերով, բայց որը խորհրդային ժամանակաշրջանում բռնակցվել է Ադրբեջանին:

Կովկասում հակամարտությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ աշխարհակարգի վրա: 1999 թ. Չեչնիայում երկրորդ պատերազմը Վլադիմիր Պուտինին օգնեց վերահսկողություն հաստատել Ռուսաստանի Դաշնության վրա: 2008 թ. մտնելով Վրաստան՝ Ռուսաստանն առաջին անգամ մարտահրավեր նետեց միջազգային աշխարհակարգին, որը ձեւավորվել էր սառը պատերազմից հետո:

2020 թ. Արցախում սանձազերծված պատերազմը, որի ընթացքում ադրբեջանական ուժերն ակտիվորեն թուրքական ու իսրայելական անօդաչուներ կիրառեցին հայ ժողովրդի դեմ, որն օգտվում էր Ռուսաստանի աջակցությունից, նույնպես փոփոխություն արձանագրեց համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետեւ ցուցադրեց, որ բարձր տեխնոլոգիական դրոների կիրառումն էական գործոն է դառնում ոչ մեծ երկրների հակամարտություններում:

Կովկասի քաղաքականության մեջ Միացյալ Նահանգների ներգրավվածության հետ կապված խնդիրը այն է, որ ամերիկյան արժեքներն ու հետաքրքրությունները Վաշինգտոնին կարող են քաշել տարբեր ուղղություններով:

Միացյալ Նահանգների կապերը Հայաստանի հետ մնում են ամուր եւ խորը: Ամերիկացի միսիոներներն ու մանկավարժներն ակտիվ էին հայկական համայնքներում ամբողջ Օսմանյան կայսրությունում 19-րդ դարում, իսկ Հայոց ցեղասպանության մասին ամենաանողորմ ու սուր պատմությունները գրել են ամերիկացի միսիոներները, ովքեր սեփական աչքերով են տեսել, թե 1915 թ. ինչպես են սպանել իրենց ընկերներին ու գործընկերներին:

Միացյալ Նահանգներում հայկական մեծ սփյուռքը պահպանում է այդ իրադարձությունների հիշողությունը, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական ծագմամբ ամերիկացիներն ակտիվորեն օգնում եւ պաշտպանում են ծանր իրավիճակում հայտնված իրենց հայրենիքի շահերը: Գործնական առումով Վաշինգտոնը պարզապես չի կարող Կովկասի նկատմամբ այնպիսի քաղաքականություն վարել, որը հաշվի չի առնի ԱՄՆ-ի հայկական սփյուռքի եւ նրա քրիստոնյա դաշնակիցների շահերն ու մտահոգությունները:

«Այդուհանդերձ, Ադրբեջանը ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է, եւ նրան մերժել հնարավոր չէ,- շեշտել է «The Wall Street Journal»-ը:- Ամեն օր միլիոնավոր բարել նավթ է հոսում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան  նավթամուղով՝ դեպի Եվրոպա եւ Իսրայել: Հաշվի առնելով համաձայնագիրը, որը հունվարին կնքվել է Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ, այդ նավթամուղի նշանակությունը շատ ավելի է մեծացել: Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմանակից է եւ Ռուսաստանի, եւ Իրանի հետ, մահմեդական, առավելապես շիական պետություն է, որը լավ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ»:

Ժամանակակից Իրանում շատ ատրպատականցիներ են ապրում, որոնց ադրբեջանցիները թուրքերի խորհրդով անվանել են ազգակիցներ՝ Իրանում դանդաղ գործող ռումբի դերում նրանց օգտագործելու համար: Վերջիններիս դերը շատ կմեծանա, երբ հետագայում տարածքային պահանջներ կներկայացվեն Իրանին: Իսկ նրանց միջեւ ստեղծված սերտ մշակութային ու տնտեսական կապերը հսկայական նշանակություն ունեն արեւմտյան տերությունների համար, որոնք ցանկանում են տեղեկատվություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի ու այլ հարցերի մասին:

«Ադրբեջանցի պաշտոնյաները բաց տեքստով խոսում են Արեւմուտքի հետ իրենց կապերն ամրապնդելու ցանկության մասին: Իսկ Հայաստանը փոփոխական հաջողություններով բարեկամական հարաբերություններ է պահպանում եւ Մոսկվայի, եւ Թեհրանի հետ: Եվ եթե չլիներ հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանը, որի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Հայաստանինը, որի ՀՆԱ-ն 3,5 անգամ ավելին է Հայաստանի ՀՆԱ-ից, կարող էր լինել Միացյալ Նահանգների կովկասյան քաղաքականության կենտրոնը, նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ խնդիրներ առաջանային՝ կապված մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի հետ («Freedom House» կազմակերպությունն Ադրբեջանին համարում է «ոչ ազատ» երկիր, իսկ «Transparency International»-ը 190 երկրների շարքում նրան հատկացնում է 129-րդ տեղը՝ կոռուպցիայի մակարդակով): Հիմա, երբ Միացյալ Նահանգներն իր զորքերը հանում է Աֆղանստանից եւ կրճատում է իր զորակազմի թիվը Մերձավոր Արեւելքում, նրան դաշնակիցներ են պետք տեղերում՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար: Ադրբեջանն ամենահարմար դաշնակիցներից է եւ ունակ է օգնել Ամերիկային: Դժվար կլինի հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ առանց մի կողմ հրելու հայերին, սակայն Վաշինգտոնը դաշնակիցների հետ աշխատանքի փորձ ունի, որոնք թշնամաբար են վերաբերվում միմյանց՝ Հարավային Կորեան ու Ճապոնիան, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան…»,- գրել է «The Wall Street Journal»-ը՝ ավելացնելով, որ անցած շաբաթ ռազմագերիների փոխանակումը բարենպաստ հնարավորություն է ընձեռել՝ աշխատելու երկու երկրների հետ, եւ Բայդենի վարչակազմը կարող է օգտվել դրանից` «Կովկասն ավելի խաղաղ եւ Ռուսաստանի ազդեցությանը պակաս ենթակա դարձնելու համար»:

Թեգեր: ԱՄՆԻրանՀարավային ԿովկասՌուսաստանՎրաստանՕսմանյան կայսրություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել

Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել

4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին

4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist