Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որեւէ տարբերակ

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը շուտով չի օգտվի

Հուլիսի 2, 2021
Տարածաշրջան
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որեւէ տարբերակ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները եւ Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որեւէ տարբերակ: Բեգլարյանն այս մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նա վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշեց Բեգլարյանը:

Ըստ Արցախի պետնախարարի` փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետեւ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են. «Այսինքն` տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքներն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետեւանքով: Մնացել է ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, եւ միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը սա շատ լավ գիտակցում են: Դրա համար այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք: Իհարկե, պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ գործուն ջանքեր գործադրի: Հույս ունենք, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական առաջընթաց լինելու է»:

Արտակ Բեգլարյանն Արցախից արտագաղթը կանխելու համար երկու հիմնական քայլ է տեսնում` երկարաժամկետ անվտանգության ապահովում եւ բնակարանային հարցերի հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում: Այդ մասին ասաց Արցախի պետնախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Արցախի կառավարությունը ի՞նչ ծրագրեր է մշակում արտագաղթը վերացնելու համար. «Իհարկե, անվտանգությունը գլխավորն է. մարդիկ պետք է զգան, որ այստեղ անվտանգ է եւ իրենց երկարաժամկետ կյանքը պլանավորեն: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի` 2020 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսների, արդեն մեզ համար եւ ժողովրդի համար էլ ակնհայտ է, որ անվտանգության  պայմաններն ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին: Մեր ակնկալիքները ավելի վատ էին եւ բացասական, քան իրականությունը եղավ: Սա լրացուցիչ դրական միտումներ է տալիս եւ դրական հույս տալիս մեր հասարակությանը, որ կարող է երկարաժամկետ կյանք պլանավորել այստեղ»:

Պետնախարարն անդրադարձավ նաեւ այն մտահոգություններին, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, երբ ռուս խաղաղապահների` Արցախում մնալու ժամկետը ավարտվի: Բեգլարյանը միանշանակ կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հինգ տարով չէ սահմանափակված. «Թե լուծումները ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա, նաեւ գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան, բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր պաշտպանության բանակը իր մասով երաշխավորում է անվտանգությունը եւ ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու: Մեր օրակարգը խաղաղ բանակցային գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»:

Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ վերահսկողությունը ուժեղացնելու առումով: «Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլեւս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաեւ աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում եւ այլն»,- նշեց Բեգլարյանը:

Թեգեր: ԱդրբեջանԱրտակ ԲեգլարյանԱրցախԵԱՀԿճանաչումճանապարհ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«…Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»

«...Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»

Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր

Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist