Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«…Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»

Նախագահ Ա. Հարությունյանը հաղորդումով հանդես է եկել խորհրդարանի նիստում

Հուլիսի 2, 2021
Տարածաշրջան
«…Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ երկու տասնյակ նախագծեր եւ այլ հարցեր էին ընդգրկված ԱՀ Ազգային ժողովի նիստում, որոնց վերաբերյալ, քննարկումներից հետո, ընդունվեցին համապատասխան որոշումներ: Խորհրդարանում, Սահմանադրության համաձայն, 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2021 թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Երկրի ղեկավարն իր խոսքում առաջնահերթ անդրադարձել է արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետեւանքներին եւ անվտանգության խնդիրներին: Ա. Հարությունյանի բնութագրմամբ, 2020 թ. ծանրագույն տարի է եղել Արցախի ու նրա ժողովրդի համար:  Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին լայնածավալ ագրեսիա են սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ երկրին պատճառելով մարդկային, տարածքային եւ նյութական ահռելի կորուստներ: Տնտեսության վրա, բնականաբար, բացասական մեծ ազդեցություն է ունեցել նաեւ նոր կորոնավիրուսի համավարակը: «Հաշվի առնելով, որ պաշտպանությունը մեր պետության կենսագործունեության ամենահիմնարար ոլորտն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի պատճառով մեծապես ազդել է բոլոր բնագավառների արդյունքների վրա, առանձնահատուկ կցանկանայի անդրադառնալ դրան: Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշնամական նկրտումները Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը, որ ուղեկցվել է նոր մեծածավալ սպառազինությունների շարունակական ձեռքբերմամբ, հուշում էին, որ թշնամին ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել: Այս ամենի հաշվառումով, նախագահի կողմից իրականացվել են  աջակցող գործառույթներ՝ ապահովելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը: Հաճախակի են եղել իմ այցերը առաջնագիծ եւ զորամասեր, անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվել են բարձրացված հարցերին լուծում տալու համար»,- նշել է Ա. Հարությունյանը:

Նրա հավաստմամբ, առանձնակի ուշադրություն է դարձվել առաջնագծի ինժեներական կահավորմանը, ադյունավետ աշխատանքներ են տարվել ամրաշինական աշխատանքների ուղղությամբ: Մինչեւ սեպտեմբերի 27-ը կառուցվել են մի շարք ճանապարհներ, ամրացվել են դիրքերը տարբեր ուղղություններում, եւ գործընթացը, համաձայն ծրագրի, շարունակական բնույթ պիտի կրեր: «Սեպտեմբերի 27-ին նախատեսված էր ՊԲ հրամանատարության հետ այցելել առաջնագիծ, շրջայց կատարել եւ հստակեցնել ինժեներական ամրությունների կառուցման հետ կապված մեր հետագա անելիքները: Բոլոր ուղղություններում դադարեցվել էին շինարարական աշխատանքները, եւ խնդիր էր դրված բոլոր ուժերը կենտրոնացնել ադրբեջանա-արցախյան սահմանի երկայնքով հիշյալ ծրագրի իրագործմանը: Ցավոք, ռազմական գործողությունների հետագա սրացումների հետեւանքով հնարավոր չեղավ  ավարտին հասցնել շինարարական աշխատանքները»,- խոստովանեց նախագահը եւ որոշ մանրամասներ հաղորդեց պատերազմի դաժան, օրհասական պահերին այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Հանրապետության ղեկավարի ուշադրությունից չվրիպեց կառավարության, պաշտպանության բանակի, ուժային կառույցների կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերին ցուցաբերվող աջակցությունը, որ առաջին հերթին միտված է ժողովրդի անվտանգության երաշխիքների ամրապնդմանը, ենթակառուցվածքների ու ավերված բնակավայրերի վերականգնմանը, մշտական օջախներից տեղահանված ընտանիքների սոցիալական, բնակարանային պայմանների բարելավմանը: Նա կոնկրետ օրինակներ բերեց բնակարանաշինության ուղղությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում տարվող լայնածավալ աշխատանքների վերաբերյալ: Նրա համոզմամբ, երկու տարվա ընթացքում նորակառույց բնակարաններով կապահովվեն ավելի քան 3 հազար ընտանիքներ: Հուսադրող է եւ Հադրութի ու Ասկերանի շրջաններից տեղահանվածների համար նոր բնակավայրերի (համայնքների) հիմնադրումը, ինչը կատարվում է բնակչության համաձայնությամբ՝ պետական միջոցներով եւ բարեգործական խողովակներով:

Ընդգծելով այն միտքը, թե արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմքում ունենալով ինքնորոշման խնդիրը, նախագահ Ա. Հարությունյանը անդրադարձ կատարեց նաեւ արտաքին քաղաքականության (դիվանագիտության) օրակարգային խնդիրներին: Արցախի անկախությունը ճանաչելու կոչով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը դիմել է միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային վերջ տալու պահանջով, տարբեր երկրների հասցեներով ուղարկվել են զեկույցներ՝ պատերազմի հետեւանքով ողբերգական իրավիճակում հայտնված, մշտական բնակավայրերը կորցրած ընտանիքների մասին: Նախագահը կարծում է, որ այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքները պիտի ավելի ակտիվանան:

«Միջազգային հարթակներում շատ կարեւոր է, որպեսզի գիտակցեն, որ վերադարձ անցյալին չի կարող լինել,- գտնում է Ա. Հարությունյանը:- Ագրեսորը պիտի խստորեն պատժվի՝ ժողովրդին հասցրած անմարդկային, ծանր հանցագործությունների համար, եւ Արցախի կարգավիճակը անպայման պիտի հստակեցվի ու արդար լուծում ստանա: Մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության նպատակն է՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նպաստել հիմնախնդրի համապարփակ լուծմանը եւ տարածքային ամբողջականության վերականգնմանը, ապահովել ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության վերադարձը մշտական բնակավայրեր»:

Թեգեր: Արայիկ ՀարությունյանԱրցախԵԱՀԿճանաչումՄԱԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր

Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր

Պահպանել է դիրքը

Պահպանել է դիրքը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist