Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հերթական էժանագին ու անիմաստ քայլը

Զավթված բոլոր հողերը մի օր վերադարձվելու են դրանց օրինական տերերին

Հուլիսի 9, 2021
Տարածաշրջան
Հերթական էժանագին ու անիմաստ քայլը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
442
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ լավ գիտի Հայաստանի եւ հայ ժողովրդի հին ու միջին դարերի պատմությունը: Վերջինս երկու օր առաջ ստորագրել է Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների նոր բաժանման մասին հրամանագիրը, որում հստակ տեղորոշել է այդ երկրի կողմից վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանից զավթած տարածքները:

Իր հրամանագրով Ալիեւը Ջրականի (Ջեբրայիլ), Քարվաճառի (Քելբաջար), Որոտանի (Կուբաթլու), Բերձորի (Լաչին) եւ Կովսականի (Զանգիլան) շրջանները միավորել է «Արեւելյան Զանգեզուր» անվանումով տնտեսական շրջանի մեջ: Պարզ է, որ Բաքվի առաջնորդը դրանով ակնարկել է Զանգեզուրի վերաբերյալ իր հավակնությունների մասին: Սակայն այդ որոշումն ավելի շուտ հայ ժողովրդին՝ իր իրավունքների մասին ավելորդ անգամ հիշեցում է: Մեր ժողովուրդը լավ գիտի, որ ներկայիս ադրբեջանական պետությունն ամբողջությամբ ձեւավորվել է հայկական հողերի վրա՝ բացառությամբ լեզգիների, թալիշների եւ ավարների տարածքների: Բաքվի առաջնորդը կրկին հիշեցրեց, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է որպես հայերի ու մուսուլմանների (ոչ ադրբեջանցիների) ընդհանուր պետություն, եւ այդ անունն է ստացել միայն բոլշեւիկյան իշխանությունների ցանկությամբ, որպեսզի 20-րդ դարի սկզբում սոցիալիստական հեղափոխությունը նաեւ Իրանում տարածեն:

Իլհամ Ալիեւն իր այդ որոշմամբ հերթական ուղենիշը տվեց մեր ժողովրդին՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում իր պատմական հողերը վերադարձնելու ուղղությամբ գործողություններ կատարելու մասին: Նա այստեղ թերեւս մի հարցում է միայն թերացել՝ տնտեսական շրջանների տարածքների անվանումներն ադրբեջանական է նշել, ինչի շտկումը մեզ համար միայն տեխնիկական հարց է:

Լիովին կանխատեսելի էր, որ Իլհամ Ալիեւը որդեգրած զավթողական եւ էթնոցիդի գործելաոճի համատեքստում պետք է ձեւավորեր նաեւ «Ղարաբաղ» տնտեսական շրջանը՝ Ստեփանակերտով եւ հարակից մյուս քաղաքներով: Սակայն այստեղ վերջինս կոպիտ սխալ է թույլ տվել՝ Ղարաբաղի պատմական մաս կազմող Դաշտային Ղարաբաղը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը եւ Գանձակը ընդգրկելով այլ տնտեսական շրջանի մեջ: Անժխտելի փաստ է, որ այն անհիշելի ժամանակներից ի վեր եղել է մեկ միասնական միավոր՝ մշտապես բնակեցված հայերով: Հազարամյակներով այստեղ ապրել եւ արարել են հայերը, իսկ 200 տարի առաջ թյուրքական քոչվոր ցեղախմբերի ներխուժումից հետո ապրելուն զուգահեռ կռիվ են տվել վերջիններիս ցեղասպան քաղաքականության դեմ:

Ադրբեջանի առաջնորդի այդ որոշումն իրականում արցախյան հիմնահարցի կարգավորված լինելու կեղծ թեզի ամրագրման հերթական էժանագին ու անիմաստ քայլը չէ, այն առաջին հերթին հիշեցում է մեր ժողովրդին՝ պահանջատեր լինելու ոչ միայն իր պատմական բնօրրանի արեւելյան տարածքները բռնազավթումից ազատելու, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի հանդեպ իր պատմական եւ օրինական իրավունքների վերականգնման հարցում:

Ալիեւն իր այդ որոշմամբ կրկին ողջ աշխարհին հիշեցրեց թյուրքական էթնոսի անցած արյունալի քոչի ճանապարհը, որը ձգվում է մոնղոլական տափաստաններից մինչեւ Եվրոպա: Այն հստակ ուղերձ է նաեւ Իրանին՝ Ատրպատականը թյուրքական զավթողական քաղաքականության թիրախում գտնվելու մասին: Ալիեւն ուղերձ է հղում նաեւ ՌԴ-ին, որի տարբեր հատվածներում նստակյաց կյանքի են անցել թյուրքական էթնոսի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ղրիմում եւ հարավային այլ տարածքներում:

Հայ ժողովուրդը քաջատեղյակ է թյուրքական էքսպանսիային, լավ գիտի, թե ինչպես են ֆիզիկական ներկայություն հաստատելուց հետո թյուրքական պետությունները անցնում տեղի ժողովուրդների մշակութային եւ ազգային արժեքների յուրացմանը: Բայց նրանց երբեք չի հաջողվի ջնջել այդ հողերի օրինական տերերի հետքերը, քանզի դրանք գնում են հազարամյակների խորքերը, ինչը վերացնելու համար թուրքական երկու պետությունները չունեն ոչ մտավոր կարողություն եւ ոչ էլ համապատասխան ռեսուրս:

Թեգեր: ԱդրբեջանժողովուրդԻլհամ ԱլիեւՀայաստանՂրիմպատմություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ պայմանով է բանկը 7 մլն դոլար ներդնելու

Ինչ պայմանով է բանկը 7 մլն դոլար ներդնելու

Ռուսաստանը եւ ծովային «թուրքական հեղափոխությունը»

Ռուսաստանը եւ ծովային «թուրքական հեղափոխությունը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist