Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ

Կընդգրկվե՞ն, արդյոք, Ադրբեջանն ու Պակիստանը

Հուլիսի 9, 2021
Տարածաշրջան
Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
209
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ, որի անդամները կստանան խորհրդակցական ձայնի իրավունք, կկարողանան մասնակցել փաստաթղթերի պատրաստմանը եւ կոլեկտիվ որոշումների մշակմանը: Այդ մասին հայտարարել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հուլիսի 1-ին Դուշանբեում կայացած կազմակերպության խորհրդի նիստում:

Ակնկալվում է, որ նոր կարգավիճակի ի հայտ գալը կնպաստի վեհաժողովի արդյունավետության բարձրացմանը եւ կդյուրացնի «միջազգային հարթակներում հավաքական օրակարգի խթանումն ու պաշտպանումը»։ «Ավելին, մի շարք պետություններ շահագրգռված են համագործակցել ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում: Այս առումով դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակի շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում միջխորհրդարանական փոխգործակցության խթանման համար այն երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր սկզբունքները աշխատանքում»,- «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ մեկնաբանել է Վոլոդինը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ նոր ձեւաչափով հետաքրքրվում են շատ երկրներ, սակայն նշել է միայն երկուսին՝ Ադրբեջանին եւ Պակիստանին։ Կալաշնիկովի խոսքով՝ «չնայած այդ մասին խոսելը ընդունված չէ», սակայն հայտնի է, որ օրինակ՝ «Պակիստանը վաղուց էր ցանկանում դիտորդ լինել, հիմա կարող է նաեւ գործընկեր լինել»։

Հայաստանը կազմակերպության հիմնադիր պետություն է եւ ունի վետոյի իրավունք։ Հասկանալի է, որ մինչ այժմ Ադրբեջանի եւ Պակիստանի մուտքը կազմակեպություն տեղի չէր ունենում հենց այն պատճառով, որ ունեն ընդգծված հակահայկական քաղաքականություն, եւ Հայաստանը կիրառում էր վետոյի իր իրավունքը։ Հիշեցնենք, որ Հայաստանը դեռեւս 2016-ին արգելափակել էր Իսլամաբադի փորձը՝ դառնալու ՀԱՊԿ կազմակերպության դիտորդ։ Մի քանի անգամ Իսլամաբադը դիմել է նաեւ ԵԱՏՄ ղեկավարությանը՝ ազատ տնտեսական գոտի ձեւավորելու մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությամբ, սակայն ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի տնտեսական երկխոսությունը սահմանափակվում էր Հայաստանի բացասական դիրքորոշմամբ։ Սա մեր արձագանքն էր Պակիստանի թշնամական վերաբերմունքին։

Հիմքեր չկային կարծելու, որ Ադրբեջանից հնարավոր կլինի ինչ-որ զիջումներ ստանալ՝ կառույցում այս կամ այն կարգավիճակով ներգրավելու միջոցով։ Մյուս կողմից այն հանգամանքը, որ այսօր խոսվում է Ադրբեջանին եւ Պակիստանին այդ ինտեգրացիոն գործընթացում ընդգրկելու մասին, նշանակում է, որ նախնական քննարկումներում այնուամենայնիվ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նշենք, որ հուլիսի 7-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեեւ հանդիպման առանցքային թեման եղել է Արցախի հիմնահարցը, սակայն Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվելու էին նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Նկատենք, որ ադրբեջանական լրատվական դաշտում արդեն արձագանքներ կան, որտեղ հերքում են իրենց հետաքրքրությունը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետություն դառնալու հարցում՝ որպես հիմնավորում բերելով այն, որ կառույցը չի կարողանում լուծել իր անդամների խնդիրները, եւ իրենք նման միջավայրում անելիք չունեն։ Ինչպես նաեւ շեշտում են, թե Ադրբեջանը «լավ հարաբերություններ» ունի կառույցի անդամ երկրների հետ, եւ կարիք չկա գտնվել այն կառույցում, որտեղ Հայաստանն է։ Սրանք իհարկե առաջին ուղերձներն են, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ նրա հասարակությունը դեռեւս պատրաստ չեն հայտնվել կառուցողական եւ համագործակցային դաշտում, որքան էլ այդ մասին խոսեն իշխանությունները։ «Հաղթանակի» էյֆորիան այնքան մեծ է, որ հեռուն նայելու կարողությունը կուրացրել է թե իշխանություններին, թե հասարակական-քաղաքական շրջանակներին։

Գործընկեր պետությունների ինստիտուտի ներդրման համատեքստում Ադրբեջանի եւ Պակիստանի մուտքը պետք է ստիպի Հայաստանին վերագնահատելու իրավիճակը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ենք հարաբերվելու կառույցում երկու թշնամական պետությունների հայտնվելու դեպքում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը դրա դիմաց եւ ինչ կկորցնի, չէ՞ որ մինչ հիմա մենք ունեցել ենք որոշիչ ձայնի՝ վետոյի իրավունք, իսկ այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարծես թե մեր ազդեցության ոլորտում չեն։ Սա, իհարկե, առաջին հայացքից. եթե ամեն դեպքում, հնարավոր լինի, կառույցի նպատակներից եւ սկզբունքներից ելնելով, Ադրբեջանին եւ Պակիստանին բերել առավել կառուցողական դաշտ, կարելի է դրական արդյունք համարել։

Թեգեր: ԱդրբեջանԵԱՏՄՀայաստանՀԱՊԿՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԿԲ-ների էլեկտրոնային արժույթները կհաստատեն խաղի նոր կանոններ

ԿԲ-ների էլեկտրոնային արժույթները կհաստատեն խաղի նոր կանոններ

Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist