Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ես կամուրջները չեմ այրում․․․ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Նոր նախագիծ

Հուլիսի 10, 2021
Տարածաշրջան
Ես կամուրջները չեմ այրում․․․ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
198
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժողովրդական խոսքն ասում է՝ եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, նրան պաշտոն տուր ու կողքից նայիր…

Ինչպիսի՞ն են մեր պաշտոնյաները, ինչ տեսլականով են տրոփում նրանց սրտերը, ո՞րն է նրանց համար ամենակարեւորն այս կյանքում։

Ազատ Արցախ: Նոր նախագիծ: Մեր պաշտոնյաները՝ այլ դիտանկյունից. աշխատանքից դուրս՝ իրենց հիմնական պարտականություններից զատ։ Նախասիրությունների լույսի ներքո կդիտարկենք նրանց ներաշխարհը, բնավորության լավ ու վատ կողմերը, միասին կբացահայտենք թերություններն ու առավելությունները։

Մեր հյուրն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն է։

– Արթուր Բաբկենի, Հայրենիքի ու հայրենասիրության Ձեր բանաձեւը։

– Մենք պատերազմական դժվարությունները հաղթահարել ենք ընտանիքով, երկու որդիներով, եղբայրներով, ովքեր բոլորն էլ առաջնագծում էին… 13 օր իմ ավագ որդուց ոչ մի տեղեկություն չունեի, բայց իմ գործընկեր պատգամավորները չեն զգացել թե ինչ ապրումների մեջ եմ եղել ես։ Նոյեմբերի 10-ին, չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից մեկ օր անց, կինս զանգեց, թե մեքենան ուղարկիր գալիս ենք, իմ պատասխանը հետեւյալն էր՝ ոչ մի մեքենա, ինչպես ժողովուրդը գալիս է, դուք էլ այդպես եկեք։ Մայրս Ստեփանակերտից տարհանվել էր նոյեմբերի 7-ին, այն էլ մի կերպ, չէր ուզում գնալ։ Նոյեմբեր ամսին ես ԱԺ ոչ մի նիստ չգումարեցի, որովհետեւ այն օրենքների նախագծերը, որոնք ԱԺ-ում էին ոչ մեկը նոր իրողությանը չէր համապատասխանում։ Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիք պաշտպանելը մասնագիտություն… Իմ բառապաշարում վաղուց հայրենասիրություն բառը չկա, ես այն փոխարինել եմ հայրենապաշտությամբ։ Այս պահի դրությամբ ինչքան մարդ է ապրում Արցախում, ինձ համար նրանք բոլորն էլ հայրենապաշտներ են։ Իսկ հայրենասերներն ինձ համար այն արցախցիներն են, որոն գտնվում են Արցախի սահմաններից դուրս, բայց Արցախը չեն մոռանում եւ իրենց ներդրումներով ու բարեգործությամբ ձեռք են հասցնում, օգնում ու սատար կանգնում։ Ողջ հայությունն է կորցրել Արցախի երեք քառորդը, ամեն օր ես հանդիպում եմ մարդկանց հետ, որոնք ինձ ասում են թե ինչե՜ր են կորցրել, իսկ ես նրանց ասում եմ՝ ես հայրենիք եմ կորցրել, որտեղ քո այգիներն են ու մենք միասին հայրենիք ենք կորցրել։ 44 – օրյա դժոխքից հետո մենք հայտնվել ենք խավարի մեջ, իսկ խավարին միշտ հաջորդում է լույսը։

– Ի՞նչ է պաշտոնը Ձեզ համար։

– Ցանկացած մարդ, լինի պաշտոնյա, թե ոչ պաշտոնյա, մասնագետ, թե… առաջին հերթին պետք է ազնիվ լինի Աստծո առաջ, իսկ այն մարդկանց, կամ մարդուն ում վստահում է, երբեք չպիտի դավաճանի, նույնը եւ՝ չդավաճանի պաշտոնին։ Այո մենք ականատես ենք, որ որոշ պաշտոնյաներ պաշտոն ստանալով,  նույնիսկ քայլվածքն են փոխում։ Այդ գայթակղությանը շատերը չեն դիմանում, ուղղակի պիտի կարողանաս մնալ այնպիսին, ինչպիսին որ մինչեւ պաշտոն ստանալդ էիր։ Իսկ քո մասին խոսել, վկայել կարող են միայն բարի գործերդ ու լուռ նվիրումդ։ Իմ պարագայում, պատգամավորն այն կամուրջն է, որը պիտի ժողովրդին հուզող հարցերը, նրա հոգսերն ու խնդիրները ներկայացնի կառավարությանը։

Ազատ Արցախ

Թեգեր: Արթուր ԹովմասյանԱրցախ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հարցազրոյց` Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեանի Հետ

Հարցազրոյց` Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեանի Հետ

Սերոբ Աղբիւր

Սերոբ Աղբիւր

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist