Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինչո՞ւ է Բաքուն առաջ քաշում ԼՂ խնդրի հայ-ադրբեջանական տարբերակը. Բաբայանը` իրավիճակի մասին

Հուլիսի 12, 2021
Տարածաշրջան
Ինչո՞ւ է Բաքուն առաջ քաշում ԼՂ խնդրի հայ-ադրբեջանական տարբերակը. Բաբայանը` իրավիճակի մասին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե Ադրբեջանը հայտարարություն է անում, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը, քանի որ արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ այնքան, որքան գոյություն ունի Արցախը, որը Արցախը, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետեւ այդ դեպքում Արցախը կվերածվի ռեզերվացիայի կամ համակենտրոնացման ճամբարի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնեl Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը։ Ըստ նրա` եթե Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան խնդիրը լուծված է, ըստ երեւույթին ցանկանում է ցույց տալ, որ Արցախը 44-օրյա պատերազմից հետո այս ծանր վերքերը ստանալով` այլեւս իր պատկերացմամբ սուբյեկտ չէ, ուստի սկսում է երկրորդ փուլը։  

«Մենք հակամարտությունը կոչում ենք ադրբեջանա-ղարաբաղյան` շեշտելով, որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ մեր միջեւ է, իսկ իրենք առաջ են քաշում հայ–ադրբեջանական տարբերակը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա իրենք իրագործում են երկրորդ փուլը` շահագործելով այսպես կոչված Զանգեզուրի հանգամանքը եւ նույնիսկ ստեղծել են Արեւելյան Զանգեզուրի տնտեսական գոտի` դրա մեջ ներառելով Արցախի հարակից տարածքները, որոնք պատմականորեն կապ չունեն Զանգեզուրի հետ»,– նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարարը։

Բաբայանի կարծիքով` եթե ասում են Արեւելյան Զանգեզուր, ուրեմն կա նաեւ Արեւմտյան Զանգեզուր, որն ադրբեջանցիների պատկերացմամբ Հայաստանի Սյունիքի մարզն է, հետեւաբար արցախյան խնդիրն, ըստ Բաբայանի, կամաց–կամաց վերաձեւվվում է, հետո այլ տարածքների նկատմամբ ադրբեջանցիները նույնպես ցուցաբերելու են որոշակի նկրտումներ։ 

«Անկախ ամեն ինչից` Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրենց աշխատանքը, որովհետեւ դա հիմնախնդրի կարգավորման միակ ձեւաչափն է։ Կպահանջվի ժամանակ, որպեսզի լիարժեք ձեւով վերսկսվեն բանակցությունները։ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ միշտ եղել է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Այլ տարբերակ չկա»,– նշել է Բաբայանը։

Անդրադառնալով այն պատմական իրողությանը, որ 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին, Բաբայանն ընդգծեց, որ հիմնախնդիրը գտնվում է պատմական, իրավական ու աշխարհաքաղաքական հարթություններում եւ մեր տարածաշրջանում այժմ գերակշռում է վերջին գործոնը, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռացվեն մյուս երկու գործոնները։ Ըստ նրա` միշտ պետք է լինել իրատես, չգործել վիրտուալ կյանքում եւ չցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ կեցվածք։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԴավիթ Բաբայան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՀՀ֊ում բնակվող արցախցիներին կորսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքներ կտրամադրվեն

ՀՀ֊ում բնակվող արցախցիներին կորսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքներ կտրամադրվեն

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Պաղեստինի առաջնորդի հետ

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Պաղեստինի առաջնորդի հետ

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist