Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումն Ադրբեջանի վրա

Արցախի կարգավիճակի քննարկումը տարածաշրջանային համագործակցության բանալին է

Հուլիսի 14, 2021
Տարածաշրջան
ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումն Ադրբեջանի վրա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵՄ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունն Անդրկովկասում: Երկուշաբթի օրը ԵՄ խորհրդի արտաքին հարցերով նիստում ներկայացվել են Լիտվայի, Ավստրիայի եւ Ռումինիայի արտգործնախարարների Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցի արդյունքները: ԵՄ հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին փոխանցել էին տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում ակտիվ դերակատարության ԵՄ հանձնառությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ալիեւի ցուցաբերած կոշտ ընդունելությունից, եվրոպական այդ կառույցի անգործության եւ հակամարտությունը կարգավորելու անկարողության մեջ վերջինիս մեղադրանքների ֆոնին իր ակտիվության մասին է հայտարարում ԵՄ-ն: Չնայած այս դեպքում էլ պաշտոնական Բաքուն կրկնել է իր հին երգը արցախյան խնդրի կարգավորված լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հայտարարությունների ենթատեքստում կարմիր գծի պես ընդգծվում է արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության դրույթը:

ԵՄ-ի հետ երկխոսության մեջ Ադրբեջանն անհամեմատ ավելի մեղմ է, քանի որ օժանդակության ակնկալիքներ ունի: Անդրկովկասյան երեք երկրները ԵՄ Արեւելյան գործընկերության անդամներ են, որի խողովակներով մի շարք ֆինանսական, տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրվում: 44-օրյա պատերազմից հետո կրած ահռելի վնասները վերականգնելու նպատակով Ադրբեջանին միշտ էլ արտաքին օգնությունն անհրաժեշտ է լինելու, ինչից չի կարողանա հրաժարվել: ԵՄ-ն էլ, իր հերթին, ունեցած լծակներն օգտագործելու է Ադրբեջանին իրատեսական եւ կառուցողական դաշտ բերելու համար:

Դիտարկելով վերջին զարգացումները՝ ակնհայտ է դառնում, որ ԵՄ-ն մեծացնում է իր ազդեցությունը եւ աշխատեցնում ճնշման գործիքները: Որպես ճնշման միջոց կիրառվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ դեպի Շուշի  կազմակերպված դիվանագիտական այցին բոյկոտը: Սա օրինաչափ է, քանզի այս խոշոր եվրոպական միությունը մտադիր չէ կանգնեցնել իր հիմնական քաղաքական գիծը միայն այն պատճառով, որ Ադրբեջանը էյֆորիայի մեջ է 44-օրյա պատերազմից հետո եւ չի ցանկանում իջնել իրատեսական հարաբերությունների դաշտ: Իսկ սա նշանակում է անորոշ ու անկայուն վիճակ հին աշխարհամասի կարեւորագույն ծրագրերից մեկի՝ Եվրոպական հարեւանության մեկ ընդհանուր տարածաշրջան դիտարկվող անդրկովկասյան երեք երկրում: Եվրոպացուն դժվար կլինի ապացուցել, որ խաղաղապահների միջոցով հրադադարի ռեժիմը պահպանվող տարածաշրջանում խնդիր չունի, եւ էթնիկ հիմքի վրա ծագած հակամարտությունը հնարավոր է եղել կարգավորել պատերազմի միջոցով:

Սպասվում է, որ առաջիկայում Ադրբեջանի հանդեպ բլիթի եւ մտրակի քաղաքականության կիրառումը կտա ակնկալվող արդյունքները, եւ Ադրբեջանը կվերադառնա քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ, քանզի բանակցությունների բացակայությունն էլ ավելի կխորացնի հակամարտությունը: Առանց արցախյան հակամարտության պատճառ դարցած հիմնարար հարցերի քննարկման, հնարավոր չէ տարածաշրջանում փոխվստահության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորել: Հետեւաբար, եթե Ադրբեջանը տարածաշրջանում որեւէ տեղաշարժ է ակնկալում, ապա պետք է հրաժարվի իր ապակառուցողական կեցվածքից եւ իրավիճակը սթափ գնահատի:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵԱՀԿԵՄկարգավիճակՇուշի
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աֆղանստանում իրավիճակը բարդանում է

Աֆղանստանում իրավիճակը բարդանում է

Շուշիից՝ Վարոշա

Շուշիից՝ Վարոշա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist