Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ՀԱՊԿ-ը կարող է դեր խաղալ ռազմական դիվանագիտության դաշտում. Իվան Կոնովալով

Հուլիսի 14, 2021
Տարածաշրջան
ՀԱՊԿ-ը կարող է դեր խաղալ ռազմական դիվանագիտության դաշտում. Իվան Կոնովալով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
65
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի կարծիքով՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանին վերջին երկու ամիսներին ձևավորված իրավիճակը բնութագրվում է իբրև «սահմանային կոնֆլիկտ» կամ «սահմանային թյուրիմացություն», որը չի հանգեցրել լայնածավալ ռազմական գործողությունների, խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իվան Կոնովալովը անդրադարձել է նաև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը և դրանից բխող անվտանգության նոր մարտահրավերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար: Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ը կարող է որոշակի դեր խաղալ այս հարցում, բայց այդ դերակատարումը պետք է դիտել ոչ թե ուղիղ ռազմական ուժի կիրառման իմաստով, այլ ռազմական դիվանագիտության դաշտում:

– Պարոն Կոնովալով, «Թալիբանի» զինյալները նորանոր տարածքներ են գրավում Աֆղանստանում այնտեղից Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման գործընթացը սկսելուց հետո: Նախ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ամերիկացիները որոշեցին հեռանալ Աֆղանստանից՝ երկիրը թողնելով ահաբեկչական խմբավորումներին, և երկրորդը՝ ի՞նչ դիրք պիտի գրավեն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով անկայունությունը ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանին:

– Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալը պայմանավորված է ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշմամբ, որտեղ եկել են այն եզրակացությանը, որ արդեն անիմաստ է Աֆղանստանում մնալը, քանի որ 20 տարի առաջ հայտարարված նպատակներից որևէ մեկը չի կատարվել: Այո, հաջողվեց ոչնչացնել Ուսամա բեն Լադենին, բայց դա էլ, իմիջիայլոց, Աֆղանստանում տեղի չունեցավ: Մնացած նպատակներին չհաջողվեց հասնել, և ամերիկյան զորքերի,ինչպես և նրանց դաշնակիցների՝ այնտեղ գտնվելը որևէ իմաստ չունի: Դրա մասին դեռ Թրամփն էր ասում, որ  պետք է հեռանալ Աֆղանստանից: Այժմ դա արդեն փաստ է. նրանք հեռանում են: Իսկ սա միանշանակ Միացյալ Նահանգների պարտությունն է, քանի որ այնպիսի իրավիճակ է ձևավորվում, որ ամերիկացիների հեռանալով Աֆղանստանում, բնականաբար, իշխանության վակուում է առաջանում, և այդ տարածքները զբաղեցնում են թալիբները: Բացի այդ՝ Աֆղանստանում գործում է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպությունը: Թեև «Թալիբանը» և «Իսլամական պետությունը» թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ: Ուստի ամերիկացիների հեռանալուց հետո իրավիճակը մոտավորապես հետևյալ տեսքը կունենա՝ այն տարածքները, որոնք առաջ վերահսկում էր այսպես կոչված «Հյուսիսային դաշինքը», ամենայն հավանականությամբ կմնան թալիբների վերահսկողության տակ, քանի որ էթնիկապես «Թալիբանը» ներկայացնում է փուշթուներին: Կրկին տեղի կունենա երկրի բաժանում, և եթե ամերիկացիները չաջակցեն ներկայիս իշխանություններին՝ թալիբները կվերցնեն Քաբուլը: Բայց հետո այնտեղով կանցնի, այսպես ասած, բաժանարար գիծը:

Այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնության գործողությունները տրամաբանական են: Ինչպես գիտեք՝ Ռուսաստան էր այցելել «Թալիբանի» պատվիրակությունը՝ պարզելու Ռուսաստանի մոտեցումները: Ռուսաստանն էլ իր հերթին ուզում է հասկանալ՝ ի՞նչ մոտեցումներ ունեն թալիբները: Նրանք հայտարարել են, թե չեն ուզում, որ Կենտրոնական Ասիայում ինչ-որ խնդիրներ լինեն, ինչը ամենակարևոր հարցն է մեզ համար:

Այդուհանդերձ, պետք է հիշել, որ Ռուսաստան եկած պատվիրակությունը ներկայացնում է թալիբների այն երեք հիմնական խմբավորումներից մեկը, որոնք իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն: Այդ պատվիրակությունը ներկայացնում էր թալիբների այն խմբավորումը, որի հենակայանը Կատարում է: Այնպես որ, նրանք էլ միասնական չեն, և Ռուսաստանը պետք է ուշադրությամբ մշտադիտարկի իրավիճակը և տեսնի՝ ի՞նչ տարաձայնություններ են առաջանում՝ դրանք օգտագործելով իր օգտին:

Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար, դրա համար էլ կիրառվում է դիվանագիտական մեթոդը: Բայց միաժամանակ մեր դիմաց գտնվողները հիշում են, որ Տաջիկստանում է տեղակայված մեր 201-րդ հզոր ռազմակայանը, իսկ Ղրղզստանում մեր գրոհային օդուժի ռազմակայանն է: Սա շատ ուժեղ փաստարկ է: Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազան երաշխավորն է այն բանի, որ շարունակում է մնալ գլխավոր խաղացողը և իրավիճակի բացասական զարգացման դեպքում ուղղակիորեն մասնակցելու է այդ իրավիճակի հանգուցալուծմանը, այդ թվում ուժային մեթոդով: Բոլոր պայմանավորվածություններն, անշուշտ, ուժի մեջ են: Իրադարձությունների զարգացման այլ տրամաբանություն պարզապես չի կարող լինել:

– Այսինքն՝ խոսքը ռուսաստանյա՞ն զորքերի մասին է, ոչ թե ՀԱՊԿ-ի միջամտության:

– Դուք գիտեք, որ իրադրությունը բավական բարդ է, և ՀԱՊԿ-ի անդամ պետություններն իրավունք ունեն իրենք որոշելու մասնակցել ինչ-որ գործընթացի, թե ոչ: Այլ խոսքով՝ նման որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են փոխհամաձայնության (կոնսենսուսի) սկզբունքով: Բայց, նախ, Տաջիկստանն ու Ռուսաստանը երկկողմ ձևաչափով պայմանագիր ունեն փոխադարձ օգնության մասին, և երկրորդը՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են մի շարք կենտրոնասիական պետություններ, որոնք նույնպես ծայրաստիճան անհանգստացած են այս իրավիճակով, և եթե վտանգ լինի՝ նրանք էլ անկասկած ռազմական օգնություն կտրամադրեն խնդրի լուծման համար: Նրանց համար նույնպես շատ կարևոր է օգնել Ռուսաստանին մարելու «հրդեհը»:

– Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այն մեկնաբանությունը, որ ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված սահմանային իրավիճակը ոչ թե ռազմական ագրեսիա է Հայաստանի դեմ, այլ «սահմանային միջադեպ»:

– Այս պարագայում իրավիճակն ակնհայտ է: Քանի դեռ իրավիճակը Հայաստանում, Անդրկովկասում բնութագրում են իբրև սահմանային կոնֆլիկտ, սահմանային թյուրիմացություն, որը չհանգեցրեց զենքի լայնամասշտաբ կիրառման, խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղո՞վ կանցնի «կարմիր գիծը»: Այսինքն՝ եթե իրավիճակը սկսի վտանգավոր բնույթ ստանալ՝ ՀԱՊԿ-ը, բնականաբար, կմիջամտի: Այստեղ, իհարկե, գլխավոր դերը Ռուսաստանինն է: Իսկ ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարումը այս հարցում պետք է դիտել ռազմական դիվանագիտության դաշտում, ոչ թե ուղիղ ռազմական ուժի գործադրման իմաստով:

Զրույցը վարեց Արամ Սարգսյանը

Թեգեր: ԱՄՆԱֆղանստանդիվանագետԹալիբանԻվան ԿոնովալովՀայաստանՀԱՊԿՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

Զախարովան պատասխանել է ռուսաց լեզվի մասին Զելենսկիի խոսքերին

Զախարովան պատասխանել է ռուսաց լեզվի մասին Զելենսկիի խոսքերին

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist