Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատերազմի օրերին «Արմենպրես»-ի լրահոսը իտալախոս լսարանին հասանելի դարձրած գործիչը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից

Հուլիսի 14, 2021
Տարածաշրջան
Պատերազմի օրերին «Արմենպրես»-ի լրահոսը իտալախոս լսարանին հասանելի դարձրած գործիչը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենպրես»-ի հետ համագործակցությամբ իրազեկման գործում մեծ ներդրում ունենալու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով իտալացի հասարակական գործիչ Մասիմիլիանո Ֆլորիանին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:  Պատերազմի օրերին իտալացի գործչի ջանքերով «Արմենպրես»-ի լրահոսից հսկայական ծավալի տեղեկություն հայտնվեց իտալական մամուլի էջերում:

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում՝ տնօրեն Արամ Անանյանի գլխավորությամբ: Արժևորելով արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Մասիմիլիանո Ֆլորիանիի կատարած աշխատանքը՝ Արամ Անանյանը նշեց, որ դա արվել է մասնագիտական բարձր որակներով:

«Պատերազմը ոչ միայն ռազմի, այլև տեղեկատվական դաշտում էր: Պատերազմի ժամանակ գործընկերներիցս մեկը հարց հնչեցրեց այն մասին, թե ինչու չունենք իտալերեն լրահոս: Կապվեցինք Մասիմիլիանոյի հետ, ով այդ բեռը ստանձնեց ու «Արմենպրես»-ի թիմի հետ մի շատ կարևոր գործ արվեց: Հսկայական ծավալի տեղեկություն հայտնվեց իտալական մամուլի էջերում: Մասիմիլիանոյի ջանքերի շնորհիվ մի շարք իտալական համայնքներում Արցախի անկախության ճանաչումը հասավ կարևոր հանգրվանի: Պատերազմից հետո մենք սգում ենք մեր կորուստները, բայց արժանավորներին պետք է պարգևը գտնի: Այդ արժանավորներից մեկը մեր բարեկամն է՝ մարդ, ով 44 օր մեր կողքին էր, մեզ հետ հավասար, անմնացորդ նվիրումով կատարեց ծանր աշխատանք: Դա արեց լրագրողի լավագույն որակներով, թարգմանչի բացառիկ ունակություններով, հանրային գործչի յուրահատուկ նվիրումով ու կարողություններով»,-ասաց Արամ Անանյանը:

Շնորհակալություն հայտնելով Արցախի նախագահին նման բարձր պարգևի համար՝ Մասիմիլիանո Ֆլորիանը նշեց, որ շատ ուրախ է նման գնահատանքի համար:

«Ես մեծ ուրախությամբ եմ աջակցել պատերազմի ընթացքում: Արդեն գրեթե հինգ տարի է բնակվում եմ Հայաստանում և ես ինձ հայ եմ զգում: Եթե իմ օգնության անհրաժեշտությունը լինի թե Արցախի ճանաչման, թե այլ հարցերում, ապա ես պատրաստ եմ շարունակել իմ ջանքերը»,-նշեց իտալացի գործիչը:

Մասիմիլիանո Ֆլորիանին տարիներ առաջ Իտալիայից տեղափոխվել է Հայաստան: Ամուսնացել է երևանաբնակ Մարիամ Զաքարյանի հետ, ու երկուսով տեղափոխվել են Գյումրի: Նա կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։ Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում նա մեծ ներդրում ունեցավ իտալական մամուլում իրազեկման ակտիվ աշխատանքներ կատարելու գործում: «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ պատերազմի օրերին կարևորագույն տեղեկությունները թարգմանվում էին իտալերեն

Թեգեր: ԱրմենպրեսԱրցախՄասիմիլիանո Ֆլորիանիպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՊԵԿ-ի հայտարարությունը՝ հաշվարկային փաստթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի խնդիրների վերաբերյալ

ՊԵԿ-ի հայտարարությունը՝ հաշվարկային փաստթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի խնդիրների վերաբերյալ

Պաքուի Մէջ Ամերիկեան Դեսպանատունը Մեկնաբանած Է Դեսպանի Շուշի Չայցելելու Քայլը

Պաքուի Մէջ Ամերիկեան Դեսպանատունը Մեկնաբանած Է Դեսպանի Շուշի Չայցելելու Քայլը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist