Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Շուշիից հրադադարի խախտումը՝ խուճապ տարածելու պարզունակ հնարք

Հուլիսի 15, 2021
Տարածաշրջան
Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի զինված ուժերն Արցախի շփման գծում հերթական անգամ խախտել են հրադադարը։ Այս անգամ կրակոցներ են արձակվել Շուշիում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանցիները դադարեցրել են կրակոցները միայն այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանության բանակը պատասխան միջոցներ է ձեռնարկել։

Արձանագրենք, որ հրադադարի խախտումն արվում է ՌԴ խաղաղապահ ուժերի դիտակետերի առկայության պայմաններում։ Այստեղ պետք է նկատենք, որ այս քայլն ուղղակիորեն ազդում է եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի վրա։ Շատ կարեւոր է, որ հայկական կողմը հետեւողականություն ցուցաբերի եւ ադրբեջանական կողմից պարզաբանումներ պահանջի։ Այդ հարցում առաջնային քայլեր պետք է անի տարածաշրջանում հրադադարի պահպանման առաքելություն ստանձնած ՌԴ-ն, քանի որ միջադեպն առաջին հերթին ուղղված է խաղաղապահ առաքելության դեմ։

Այն, որ հրադադարը խախտվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ, մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր երեւույթի մասին է խոսում։ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կրակոցները եղել են անկանոն եւ հիմնականում ուղղված են եղել դեպի երկինք։ Ռազմական գործին տիրապետող ցանկացած անհատ լավ  գիտի, որ դժվար է հստակ որոշել, թե կրակոցները իրո՞ք դեպի երկինք են ուղղված եղել, թե՞ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ։ Միջադեպն ունի մեկ այլ՝ առավել վտանգավոր նպատակ եւ հետեւանք։ Հրադադարի նման խախտումներով Ադրբեջանը, ըստ էության, վախի մթնոլորտ է ցանկանում սերմանել տեղի խաղաղ բնակիչների շրջանում։

Նման միջոցներով Ադրբեջանին դժվար հաջողվի վախեցնել Արցախի բնակչությանը, առավել եւս պաշտպանության բանակի զինծառայողներին, սակայն երեւույթն ինքը լուրջ դիտարկման եւ հետեւությունների առիթ է տալիս։ Եթե սրան գումարենք նաեւ այն փաստը, որ Արցախից ահազանգեր են հնչում, թե ստեփանակերտցիներն ինչ-որ մարդկանցից զանգեր են ստանում իրենց բնակարաններն ադրբեջանցիներին վաճառելու առաջարկով, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Ակնհայտ է, որ այս գործողությունները պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության դրսեւորում են։ Դա առաջին հերթին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հեռու է Արցախի ժողովրդի կողքին խաղաղ ապրելու ցանկությունից։ Բաքուն շարունակում է ագրեսիան Արցախի բնակիչների դեմ, այս անգամ պարզապես միջոցներն են մի փոքր այլ։ Այս իրողությունն ուղղակի հակադրվում է եռակողմ հայտարարության դրույթներին եւ փաստում է, որ խաղաղությամբ եւ հարեւանությամբ ապրելու Ադրբեջանի բարձրագույն իշխանության կոչերն իրականում չեն համընկնում Բաքվի իրական գործողությունների հետ։ Այս գործելաոճով Ադրբեջանը հետաձգում է տարածաշրջանում համագործակցության եւ հաղորդակցության միջոցների վերականգնման գործընթացը։

Միջնորդական առաքելություն ստանձնած ՌԴ-ն այդ առաքելության շրջանակներում պետք է որ շահագրգռված լինի նման միջադեպերը կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում վտանգվելու է տարածաշրջանի անվտանգությունը, իսկ համագործակցության մասին խոսելն ավելորդ է դառնում։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեղամ ՍտեփանյանՇուշի
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Որն է նավթի գների վերջին անկման պատճառը

Որն է նավթի գների վերջին անկման պատճառը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist