Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Եթե Ալիեւը չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն՝ նրան պետք է պարտադրել այդ լուծումը․ ՄԻՊ

Հուլիսի 16, 2021
Տարածաշրջան
Եթե Ալիեւը չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն՝ նրան պետք է պարտադրել այդ լուծումը․ ՄԻՊ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարբեր առիթներով հայտարարությունները եւ ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետեւանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել եւ չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ եւ բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է:

Իմաստազուրկ եւ ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը, արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է: Իրողությունները պետք է ճշմարիտ ու արդարացի գնահատեն արտաքին այն բոլոր ուժերը, միջազգային այն բոլոր կառույցները, ովքեր հանդիսանում են խաղաղ մարդու պարզագույն` կյանքի իրավունքի պաշտպանն ու ջատագովը: Միջազգային հանրությունը պիտի վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել եւ անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիեւը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։ Այդ երեւույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։

Եթե Ալիեւը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։

Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության եւ առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը եւ զիջում ու պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ-ը:

Թեգեր: ԱրցախԳեղամ ՍտեփանյանԻլհամ Ալիեւ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի հարցով

ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի հարցով

Լավրովը հանդիպել է Աֆղանստանի նախագահի հետ

Լավրովը հանդիպել է Աֆղանստանի նախագահի հետ

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist