Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ուժը եւ ուժի սպառնալիքը չպետք է լուծումներ թելադրեն

Եթե բանակցություն, ապա ՀՀ տարածքից զորքերը դուրս բերելուց հետո

Հուլիսի 22, 2021
Տարածաշրջան
Ուժը եւ ուժի սպառնալիքը չպետք է լուծումներ թելադրեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կեղծ խաղաղասիրական քարոզի ֆոնին Ադրբեջանը շարունակում է ավելացնել ինչպես իր սպառազինությունները, այնպես էլ ակտիվորեն ներգրավվել ամենատարբեր զորավարժություններում։ Այս ամենին զուգահեռ մեծացնում է իր ռազմական ներկայությունն Արցախի օկուպացված շրջաններում։ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ օկուպացված Մարտունու շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի երկու նոր զորամասեր, որոնք կոչված են այդ տարածքում մարտական հերթապահություն եւ զորքերի ծառայություն կազմակերպելու, ինչպես նաեւ անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար։ Նշվում է, որ այլ տարածքներում եւս նոր զորամասերի շինարարությունն ընթացքի մեջ է։

Հայտնի է, որ Ադրբեջանը մասնակցելու է հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում անցկացվելիք «Agile Spirit 2021» միջազգային զորավարժություններին, որոնք Եվրոպայում ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի եւ վրացական զինված ուժերի վարժանքներ են։ Մասնակցելու են ավելի քան 2.5 հազար զինծառայողներ 15 երկրից (Վրաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Իտալիա, Ադրբեջան եւ այլն): Նշվում է, որ «Agile Spirit»-ը կոչված է բարձրացնելու Միացյալ Նահանգների, Վրաստանի, դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների պատրաստվածությունն ու ուժերի փոխգործակցությունը։ Ընդհանուր առմամբ, զորավարժությունները տեղի կունենան Վրաստանի հինգ վայրում:

Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացման հասցեատերը Հայաստանն է։ Թվում է՝ երբեմն թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից մոռացության է մատնվում, որ այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով դիրքավորվել են ՀՀ սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սեւ լճի, նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասերում։ Թեեւ մի շարք երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հունաստան, քննադատության են արժանացրել Ադրբեջանի քայլերը, սկզբնական շրջանում բանակցություններ էին վարվում Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար, սակայն այդ բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին, եւ մենք կարծես թե համակերպվել ենք մեր տարածքների հերթական օկուպացիային։

Ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն էր Երասխի հատվածում հուլիսի 14-ից սկսված եւ պարբերական բնույթ ունեցող այդ երկրի զինված ուժերի կրակոցները: Այս մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը: Հուլիսի 14-ի հրաձգության հետեւանքով զոհվել էր մեկ հայ զինծառայող: Մտահոգիչ է, որ այդ օրերին տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին, նշել էր, որ քննարկում իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի «վիճարկելի տարածքներից երկու կողմերի զինված ուժերը նահանջեն»։ Բնականորեն հարց է առաջանում, թե ինչ հիմքերով են Երասխը, Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերը դարձել «վիճարկելի»։ Եթե այդ եզրակացությունը հիմնված է ադրբեջանական ընդգծված հակահայկական, ապակառուցողական եւ իրականության հետ աղերսներ չունեցող հայտարարությունների եւ «փաստերի» վրա, ապա այստեղ մենք անելիք ունենք՝ ճշմարտությունը ներկայացնելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային։

Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ ՄԻՊ գրասենյակի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական զինծառայողները այս տարվա հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները: Մասնավորապես՝ գյուղի բնակիչներից մեկին, ով այդ օրը գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն եւ իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, մոտեցել են ադրբեջանական մի խումբ զինծառայողներ եւ զենքով սպառնացել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ: Դա հաստատվում է նաեւ այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ, եւ դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի ու առողջության, սեփականության ու հոգեկան անձեռնմխելիության եւ այլ կենսական իրավունքներ):

Նկատենք, որ բոլոր վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը ցանկանում է իր ապօրինի նպատակներին հասնել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում։ Մի հանգամանք, որը մերժվում է միջազգային իրավունքով։ Սրան ի պատասխան հայկական կողմը կարող է օգտագործել նույն այդ միջազգային իրավունքի լայն գործիքակազմը մեր պետության եւ բնակչության օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Կառուցողական դաշտ ապահովելու եւ արդյունավետ բանակցային գործընթացին վերադառնալու համար Ադրբեջանը պետք է առաջին հերթին դուրս բերի իր զինված ուժերը եւ զինտեխնիկան Հայաստանի սուվերեն տարածքից։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեղարքունիքի մարզԿութՍեւ լիճՍյունիքՎերին Շորժա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում

Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում

Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist