Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Դրան Ադրբեջանի վերադարձը ժամանակի խնդիր է միայն

Հուլիսի 22, 2021
Տարածաշրջան
Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդրի քննարկումն անխուսափելի է: Ինչքան էլ Իլհամ Ալիեւը հայտարարի, թե հակամարտությունն անցյալում է, միեւնույնն է, բոլորը հասկանում են, որ հիմնահարցի երկարաժամկետ եւ հիմնավոր կարգավորումը հնարավոր է միայն հակամարտության պատճառը վերացնելու դեպքում: Իսկ հակամարտությունը բռնկվել է այն ժամանակ, երբ Արցախի բնակիչները՝ այն ժամանակ դեռ իրավական ուժ ունեցող Խորհրդային Միության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, միութենական բոլոր հանրապետությունների նման հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու որոշում կայացրեցին: Այս հանգամանքի անտեսումը կնշանակի հիմնահարցի կոնսերվացում՝ շատ ավելի վտանգավոր հետեւանքներով:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երեւանում, ի թիվս լուծում պահանջող 4 հարցի, հայտարարեց նաեւ Արցախի կարգավիճակի մասին: Եվրոպայի ներկայացուցիչը կոչ արեց լուծման հասնել գերիների վերադարձի եւ ականապատման քարտեզների հարցում, ձեռնամուխ լինել սահմանազատմանը եւ քննարկումներ սկսել ճանապարհների վերաբացման շուրջ: Միշելը կարեւորեց նաեւ Արցախի կարգավիճակի քննարկման հարցը: Վերջինս կարգավիճակի հարցի մասին հայտարարեց նաեւ Ալիեւի հետ հանդիպումից հետո՝ շեշտելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, եւ Բրյուսելը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու հարցում:

Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ քննարկումներից  հրաժարվելն ուղիղ հարված է տեղի ժողովրդի իրավունքներին, իսկ վերջինս բազմիցս թե՛ գործով, թե՛ հայտարարություններով հայտնել է իր միանշանակ դիրքորոշումը: Օրերս այն հստակ ձեւակերպեց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը կկանգնի մինչեւ վերջ, բայց երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Բաբայանը նաեւ ընդգծեց, որ Արցախը կպահպանի իր սուվերենությունը եւ հանդես կգա որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ: Վերջինս նաեւ դրական էր գնահատել  Արցախի կարգավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Երեւանում եւ Բաքվում արած հայտարարությունը:

Արցախյան հակամարտության կարեւորագույն խնդրի կարգավորման գործընթացը տեղից շարժելու քայլեր է սկսում անել նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկիրը՝ Ռուսաստանը: Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քննարկվել են Արցախի խնդրի կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները»:

Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա: Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային,  այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Հետեւաբար, հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներում եռակողմ հայտարարությունը կարող է դիտվել միան հրադադարի եւ դրա վերահսկողության մեխանիզմների տեսանկյունից, բայց ոչ որպես քաղաքական համապարփակ կարգավորման միակ հիմք: Վերոնշյալ գործընթացները փաստում են, որ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացն աստիճանաբար տեղափոխվում է քաղաքական հարթություն, որին Ադրբեջանի վերադարձը ժամանակի խնդիր է միայն:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿկարգավիճակպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ՀՀ ներկրված մեքենաները երկրից պետք է դուրս բերվեն

ՀՀ ներկրված մեքենաները երկրից պետք է դուրս բերվեն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist