Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

Տրվել է զբոսաշրջային երթուղու վերաբացման մեկնարկը

Հուլիսի 24, 2021
Տարածաշրջան
Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
325
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի զբոսաշրջային քարտեզում հինավուրց Վանք բնակավայրը՝ Գանձասարի վանական համալիրով, պատմամշակութային շրջակա հուշարձաններով ու կուսական անտառներով, միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել եւ գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը: Վանքի զբոսաշրջային երթուղին հատկապես բանուկ դարձավ արցախյան առաջին ազատամարտից հետո, երբ հրադադարի պայմաններում վերականգնվեցին ենթակառուցվածքները, եւ ավերված գյուղը շունչ առավ: Ձորակը հիմնովին վերափոխվեց, եւ տեսարժան վայրը զբոսաշրջային համալիրի վերածվեց Արցախի նվիրյալ զավակ, մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի շնորհիվ: Առաջին հերթին վերակառուցվեց եւ ասֆալտապատվեց Գանձասար տանող ճանապարհը, տասնյակ տարիներ անց առաջին անգամ հիմնանորոգվեցին եկեղեցին ու վանական համալիրը, գյուղամերձ տարածքում կառուցվեցին հյուրանոցներ, կենցաղսպասարկման կետեր, ժամանակակից դպրոցի շենք եւ ենթաշրջանային հիվանդանոց, ճարտարապետական ուշագրավ լուծումներով շենք-շինություններ, հուշարձաններ, ռեստորաններ, բացօթյա համերգասրահ… Իսկ «Տիտանիկ» ռեստորանային համալիրի շահագործումից հետո զբոսաշրջիկների այցը դեպի Վանքի ձորակ եւ մասնավորապես նորոգ վանական համալիր ավելի հաճախակի դարձավ:

Ով թեկուզեւ մեկ անգամ հնարավորություն էր ունեցել լինելու հանգստի գոտում եւ հյուրընկալվելու, ձգտում էր արտերկրից ընտանիքով կամ մերձավոր բարեկամներով, ընկերներով այցելել զբոսաշրջային այդ պահանջված վայրը եւ վայելել հրաշք, անկրկնելի բնության ու հուշարձանների հմայքը: Ցավոք, 44-օրյա պատերազմի հետեւանքով, ի թիվս տնտեսության մյուս ճյուղերի, խիստ տուժեց եւ զբոսաշրջությունը, որը հատկապես վերջին տարիներին զգալի եկամուտներ էր ապահովում: Բնականաբար, կրճատվեց եւ օտարերկրացիների հոսքը Վանքի համալիր: Իսկ ամառային շրջանում խնդիրն անտեսելը եւ զբոսաշրջային երթուղին չվերականգնելն առնվազն անմտություն կլիներ ոլորտի պատասխանատուների համար:

Այս մտահոգությունը գիտակցելով էլ զբոսաշրջությունն աշխուժացնելու փորձ կարելի է դիտարկել Նարեկ եւ Գեւորգ Թորոսյանների ձեռնարկումը Վանքի ձորակում: Նրանց ուժերով լիովին վերանորոգվել եւ կահավորվել են հյուրանոցներն ու ռեստորանային համալիրը, եւ տրվել է զբոսաշրջային երթուղու վերաբացման մեկնարկը: Նարեկը տեղեկացնում է, որ նախկինում գործող հյուրանոցային տնտեսությունները (հյուրատներ) արդեն հյուրընկալում են Արցախ այցելած զբոսաշրջիկներին, եւ նրանց տրամադրության տակ է նորոգ «Տիտանիկը» իր ավանդական ճաշատեսակներով, արցախյան հայտնի թեյերով ու հյութերով: Իսկ Գեւորգը խոստանում է գեղատեսիլ բնության գրկում անմոռանալի, տպավորիչ ձիարշավներ եւ վրանային ճամբարներ կազմակերպել զբոսաշրջիկների համար:

Գաղտնիք չէ, որ Արցախում այցելուների ամենապահանջված վայրը մնում է Գանձասարի վանքը, ուր ամեն օր հարյուրավոր ուխտավորներ են բարձրանում՝ մոմ վառելու եւ աղոթք հնչեցնելու համար…                                                 

Թեգեր: ԱրցախԳանձասար վանական համալիրԶբոսաշրջություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կառավարչական հաջողության պայմանները

Կառավարչական հաջողության պայմանները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist