Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military

Հուլիսի 27, 2021
Տարածաշրջան
Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
191
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում  Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը, արձանագրում է, որ ադրբեջանական իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինամթերքն ուղղվելու է հայերի դեմ, այլև այդ զենքի որոշ մասը վաճառում են երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ սև շուկայում:

Ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական  Bulgarian Military հարթակը «Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը» խորագրով անդրադարձել է Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար Արևմուտքի երկրների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ու թե որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով դրանք կարող են կիրառություն ստանալ:

«Շատ ապացույցներ են արդեն հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կողմից  սև շուկայում զենքի անօրինական շրջանառության փաստը: Օրինակ, Բաքուն 2017 թվականին, որպես կանոնավոր զորավարժությունների մաս, ցույց տվեց չեխական MLRS RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչը, համաձայն չեխ պաշտոնյաների հայտարարությունների, այդ երկիրը պարզապես չէր կարող ունենալ՝ հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության գործող օրենքները: Այդ ժամանակ Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղում այդ ռազմական համակարգերի հայտնվելու մասին, և այդուհանդերձ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց նման գործարքի անհնարինության մասին: Որպես արդյունք, ռազմական փորձագետները սկսեցին տեսակետներ հայտնել այն մասին, որ զինամթերքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով»,- գրում է Bulgarian Military-ն:

Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը զինամթերք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այդ երկրից զենքը փոխանցվել է Եմենի սաուդամետ ուժերին, Սիրիայի ջիհադիստներին, ինչպես նաև տեղափոխվել Մալի, Բուրկինո Ֆասո և Աֆղանստան:

Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև Ադրբեջանի ընդդիմադիր վերլուծաբանները: Համաձայն Timeturk գործակալության տվյալների՝ Ադրբեջանը ձևավորել է «Մահմութ» զինյալ  խմբավորումը, որը մասնակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններին: Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մեծ մասը նմանօրինակ խմբավորումների միջոցով, ոչ առանց թուրքական կողմի աջակցության, հայտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում ու այդպիսով տարածվում ողջ աշխարհում:

«Հետևաբար առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ԱՄՆ-ին անհրաժեշտ են նմանօրինակ օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Ամերիկացի պատմաբան, Antiwar վերլուծական կայքի խմբագիր Դանիել Լարիսոնը վստահ է, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի: Նա կոչ է արել Վաշինգտոնին սկսել մշակել իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել ՆԱՏՕ-ի զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին ռազմական աջակցության ցուցաբերումը  իրական վտանգ է Կովկասում իրադրության խաթարման տեսանկյունից:

Այսինքն, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը և հակազդել միջազգային ահաբեկչությանը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնելով ցանկացած ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- գրում է Bulgarian Military-ն:

Հարթակն անդրադարձել է նաև փաստին, որ Սիրիայում թուրքերի կողմից աջակցություն ստացող զինյալ խմբավորման անդամներն ադրբեջանական կողմից հայտնվել էին 2020 թվականի Արցախում ծավալված պատերազմական գործողությունների կենտրոնում: Վաշինգտոնում գործող CNA հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանի կարծիքով՝ օգտագործելով «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիացի զինյալներին Արցախում՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել նվազագույնի հասցնելու սեփական կորուստները: Իսկ Վաշինգտոնում գործող մեկ այլ կենտրոնի՝ Center of global policy-ի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, ով հարցաքննել է հակամարտությանը մասնակից մի քանի տասնյակ սիրիացիների, հաստատում է, որ նրանք արցախյան վերջին պատերազմում օգտագործվել են որպես «թնդանոթի միս»՝ մասնավորապես հարավային հատվածներում ռազմական գործողությունների ժամանակ:

«Կասկածից վեր է, որ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հետ մարտահրավեր են նետել համաշխարհային հանրությանը՝ բացահայտ շահագործելով ջիհադիստներին: Բաքուն հազիվ թե կարողանա մաքրել հեղինակությունն ահաբեկիչների հետ համագործակցության ստվերից, համագործակցություն, որի նպատակն էր գրավել Լեռնային Ղարաբաղը: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի գործընկերներն իրենց հերթին պետք է մտածեն, թե որքանով է նպատակահարմար հետագա ռազմական ու տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, հատկապես հունիսին ռազմական համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական համաձայնագրի կնքման ֆոնին, որը Բաքվի համար ընդլայնում է ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքերի հասանելիությունը: Ո՞վ իմանա՝ վաղն ում դեմ դրանք կարող են օգտագործվել»,- եզրափակել է հոդվածը Bulgarian Military-ն:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆզենքՋո Բայդենսեւ շուկա
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց նաև երկրորդ շրջանում

Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց նաև երկրորդ շրջանում

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • …Իսկ հապաղելու ժամանակ չկար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist