Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վաշինգտոնը եւ Փարիզը մեծացնում են ճնշումները Բաքվի վրա

Ադրբեջանը կընտրի՞ քաղաքակիրթ աշխարհին հարիր ճանապարհը, թե՞...

Հուլիսի 28, 2021
Տարածաշրջան
Վաշինգտոնը եւ Փարիզը մեծացնում են ճնշումները Բաքվի վրա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
321
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու օրվա տարբերությամբ՝ հուլիսի 23-ին եւ 26-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները հայտարարեցին արցախյան հակամարտության երկարաժամկետ եւ հիմնարար քաղաքական լուծման անհրաժեշտության մասին: Դեսպաններն առաջնային համարեցին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արագ վերականգնման անհրաժեշտությունը: Հայտարարությունների էական առանձնահատկությունն այն է, որ վերջիններս իրենց խոսքով, ըստ էության, հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններն ուղղակիորեն պայմանավորեցին Արցախի կարգավիճակի լուծված չլինելու հետ:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ այցի ժամանակ վերահաստատել էր ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում: Դեսպանը նաեւ շեշտել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին՝ արցախյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն էլ ընդգծել էր, որ Արցախի հարցը լուծված չէ։ «Ուստի կողմնակից ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի եւ տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- նշել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Այսպիսով՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան իրենց դեսպանների միջոցով հայտարարում են, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, եւ սահմանների դեմարկացիան կարող է իրականացվել միայն հիմնահարցի հիմնարար լուծման շրջանակներում, միայն միջազգայնորեն ճանաչված Մինսկի խմբի ձեւաչափում: Այլ կերպ ասած՝ վերջիններս կտրուկ ժխտում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պարբերաբար արտահայտվող այն կարծիքը, թե արցախյան հարցը լուծված է, եւ պետք է քայլեր անել տարածաշրջանում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ն էլ հիմնականում հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղապահի դիրքերից, սակայն ակնհայտ է, որ որպես համանախագահող երրորդ երկիր՝ կողմնակից է նաեւ այդ միջազգային հարթակում խնդրի երկարաժամկետ եւ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելուն:

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նման հայտարարություններ են անում՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի հրահրած սադրանքներին: Նրանք փաստացի ակնարկում են, որ ուժի կիրառմամբ ՀՀ-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման եւ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվի: Սահմանային միջադեպերի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաեւ ՌԴ-ն՝ իր ԱԳՆ խոսնակի շուրթերով: Ռուսաստանը նաեւ պատրաստակամություն էր հայտնել տրամադրել քարտեզներ սահմանների դեմարկացիան իրականացնելու համար՝ դրանով, ըստ էության, փաստելով, որ սահմանների հարցը չի կապում ընդհանուր «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ:

Վերեւում շարադրված գործընթացները փաստում են, որ մեծանում են միջազգային ճնշումները պաշտոնական Բաքվի վրա: Համառելու դեպքում վերջինս շատ արագ  կհայտնվի քաղաքակիրթ աշխարհից մեկուսացվածի կարգավիճակում՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Ադրբեջանի՝ ուժի դիրքերից շարունակաբար գործելու տարբերակին եւս պատասխան հնչեցվեց՝ ռազմական ոլորտում համագործակցության պատրաստակամության մասին Ֆրանսիայի դեսպանի հայտարարության միջոցով: Հետեւաբար՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է: Կընդունի՞ Ալիեւը քաղաքակիրթ աշխարհի առաջարկները, թե՞ կընտրի Սադամ Հուսեյնի, Քադաֆիի, Հոսնի Մուբարաքի ճակատագիրը…

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրցախԵԱՀԿկարգավիճակսահմանՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անկարան Ուզբեկստանի ու Թուրքմենստանի «մեծ եղբայրը» չէ

Անկարան Ուզբեկստանի ու Թուրքմենստանի «մեծ եղբայրը» չէ

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով 2 կողմից էլ կան կորուստներ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist