Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կարմիր Շուկայով՝ Մաճկալաշեն ու Ամարաս․ վանքի ներսում աղոթք է, դրսում՝ շինարարություն

Հուլիսի 29, 2021
Տարածաշրջան
Կարմիր Շուկայով՝ Մաճկալաշեն ու Ամարաս․ վանքի ներսում աղոթք է, դրսում՝ շինարարություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղ հասնելու համար պետք է անցնել Կարմիր Շուկայի տարածքով, այն ճանապարհով, որը շահագործում է նաև թշնամին։ Մաճկալաշենը սահմանամերձ է․ մինչև պատերազմը առաջնագծից գյուղը հեռու էր 35-40 կմ, հիմա ադրբեջանցիների դիտակետից հեռու է 1-1,5 կմ։ 110 տնտեսություն   ունեցող  գյուղը պատերազմում  11 զոհ է տվել։

Ցուցանակի վրա գրված է՝ Մարտունի, Հադրութ  Ֆիզուլի։ Պատերազմից առաջ սա ընդամենը ուղղություն ցույց տվող վահանակ էր, հիմա՝ պատմություն։ Գնում ենք Մարտունու շրջանի  Մաճկալաշեն  գյուղ։ Պետք է անցնենք Կարմիր շուկայով, այն  ճանապարհով, որը մեզ հետ  շահագործում  է նաև թշնամին։  Մի քանի անցակետ ենք անցնում։  Որոշ տեղերում  ռուս խաղաղապահները   հայերեն էին՝ ձեր անձնագիրը, ваш паспорт-ի փոխարեն։

Մաճկալաշենում զրուցակիցս Յուրիկ Ավանեսյանն է, թուրքի ձեռագրին  ծանոթ է   90 –ականներից։ Ասում է՝ ծանոթ է նաև «ոտնամաններին»։ Իմ զարմացած հայացքին արձագանքում է մի պատմությամբ՝ առաջին պատերազմի տարիներից։ Պատմում է՝ ամբողջ գիշեր ձյուն էր եկել։ Առավոտյան  նկատել են, որ բակի ձյան վրա թարմ ոտնահետքեր կան։ Ասում է՝  միանգամից կռահեցի, որ թուրքը ռազվեդկի է եկել մեր գյուղ։

«Եղբորս հետ մի տան մեջ էինք մնում։ Առավոտյան մեկ  էլ գոռում ա, թե  հրացանդ վերցրո՛ւ, ե՛կ։ Եկալ եմ տեսալ  նոր հետք։ Ասում եմ՝ էս մերոնցից չի, էս ամենաքիչը   41 համարի ոտքի տեղ ա  ու թազա սապոգի հետք։ Մտածում եմ՝ մեր բատալյոնում թազա բատինկա հագնող չկա։ Դաշնակցության բերածը արդեն մաշվել ա։ Իսկ ամենամեծ  հագնողն էլ  40  համար ա։ Ասեցի՝ չէ, սա ստեղից չի։ Պարզվում է՝ իրանք ուզում էին գյուղը գրավեին ու ռազվեդկա էին ուղարկել, դե, մենք էլ գյուղը պաշտպանեցինք։ Իսկ էդ մարդուն բռնցեինք, ու հո մի չափալախ չտվեցի»,–պատմում է Յուրիկ Ավանեսյանը։

44-օրյա պատերազմին Յուրիկ Ավանեսյանը չի մասնակցել, տարիքն արդեն մեծ է։ Բայց ունի իր բացատրությունը, թե ինչու պարտվեցինք։ Ասում է՝ անկազմակերպ էին, ամեն ինչ որոշված էր․

«Լավ աֆիցերին վռնդել ես, վատ աֆիցերին բերել ես։ Հիմա էլ ով որ տվել ա,  նրան պահում ես, ով որ չի տվել, նրան վռնդում ես։  Թուրքին ես լավ գիտեմ, չի կարա հա՛մ կռվի, հա՛մ ճանապարհ պատրաստի, հա՛մ էլ գա Շուշին վերցնի։ Ես ընտեղից ոտքով եկալ եմ, անանցանելի ճանապարհ ա։  Քեզ 3 հատ սնարյադ չի՞ եղալ, որ խփես։ Եղալ  ա։ Չե՛ս արել․․ Ղարաբաղցու ասած շինած սարքած պետությունը  ծախալ  ես»։

Պատերազմից հետո մաճկալաշենցիների 90 տոկոսը վերադարձել է գյուղ։ Թվում է՝ ապրում են կյանքի բնականոն ընթացքով։ Զրուցակիցս, սակայն, ասում է՝ բոլորը գեդարի են։ Հետո բացատրում է օտար բառի իմաստը․

«Դա ադրբեջաներեն բառ է։ Այն նվագն է, որի տակ հարսին հանում են հոր տնից։  Բայց ես չեմ գնալու իմ գյուղից։ Մինչև վերջ մնալու եմ  ու էստեղ պիտի մեռնիմ»։

Գնում եմ Մաճկալաշենի գյուղապետարան։ Գյուղապետ Լեռնիկ Ալեքսանյանը  Մոնթեի զինակից ընկերն է․

«Մենք զինակիցներ էինք, առանց մեզ մարտի չէին մտնում։ Միշտ իրար հետ էինք»։

Լեռնիկ Ալեքսանյանն  ասում է, որ այս պատերազմում  Մոնթեի պակասը շատ  էր զգացվում։ Կարոտով հետ է գնում ու վստահեցնում՝ Մոնթեն լիներ, կռիվն ուրիշ ելք կունենար․

«Սկզբնական օրերին ոգևորվածությունը շատ մեծ էր։ Ես 20 տարի   զինվորական եմ եղել, չէի ուզում ասել, բայց կասեմ։ Անկազմակերպվածությունից, անօդաչու թռչող սարքերից, թշնամու հրետանու ճշգրիտ հրետակոծությունից մեր ոգին կոտրվեց, զինվորները մատնվեցին խուճապի, ու այդպես՝ մինչև վերջ»։

Լեռնիկ Ալեքսանյանը պատերազմում վիրավորվել է։ Դեռ  լիովին չի  ապաքինվել, բայց ուզում է անել ամեն ինչ, որ գյուղը դառնա առաջվանը՝ որքան հնարավոր է։  

Մինչև պատերազմը Մաճկալաշենն առաջնագծից հեռու էր  35-40 կմ, հիմա գյուղի ու առաջնագծի միջև հազիվ 1-1,5 կմ է։ Վարելահողերի ու արոտավայերի մեծ մասը մնացել է թշնամու  վերահսկողության տակ։ Գյուղացիներից շատերը անասունները վաճառել են, պահելու հնարավորություն չկա։ Կա անորոշություն վաղվա հանդեպ։ Ասում են՝  մեզ հույս տալով ապրում-աշխատում ենք։

Գյուղապետի ուղեկցությամբ գնում եմ «Ամարաս»  վանական համալիր։ Բակում ակտիվ շինարարություն է․ «Լույս» հիմնադրամի միջոցներով համալիրը վերանորոգվում  է։ Հետդարձին գյուղապետը ցույց է տալիս թշնամու դիտակետերը։ Բայց ասում է՝ վանք գնալը վտանգավոր չէ, օրվա ցանկացած ժամի կարող ենք գալ, աղոթել։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ

Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան

Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist