Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հորդորներին հետեւում են հստակ նպատակային գործողություններ

Քաղաքակիրթ աշխարհի մտրակի քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ

Հուլիսի 30, 2021
Տարածաշրջան
Հորդորներին հետեւում են հստակ նպատակային գործողություններ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
249
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ն պետական բարձր մակարդակով երկու կարեւոր գործողություններ կատարեց, որոնք ուղղված էին Ադրբեջանի դեմ: Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով կրճատվում է ավանդաբար Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Կոնգրեսականի ներկայացրած նախագծում ասվում է, որ «Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրերի միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Երկրորդ գործողությունն ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունն է, որով դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով բռնության աճի միտումը: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: ԱՄՆ-ն շեշտում է, որ միայն համապարփակ բանաձեւը, որը վերաբերում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջեւ, եւ Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

Այսպիսով, ԱՄՆ-ն պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի շուրթերով կրկնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ երկուշաբթի օրը Գեղարքունիքի սահմանամերձ հատված կատարած այցի ժամանակ հնչեցրած կոչը: Հիշեցնենք, որ դեսպանի այդ հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանը սահմանի այդ հատվածում լայնամասշտաբ ապակայունացման գնաց, որով ուղիղ բացասական պատասխան տվեց ԱՄՆ դեսպանին, հետեւաբար՝ նաեւ ԱՄՆ-ին: Մտածել, որ Ադրբեջանն ինքնուրույն է գնացել այդ քայլին, ճիշտ չէր լինի: Վերջինիս նման պատասխանի դրդել էր Թուրքիան, որին առարկայորեն չէր կարող մերժել պաշտոնական Բաքուն: Օրեցօր  ավելի տեսանելի է դառնում այն իրողությունը, որ 44-օրյա պատերազմի ելքն ապահովելու համար Ադրբեջանը Թուրքիային է հանձնել իր ճակատագիրը: Այս միտումն են փաստում ադրբեջանաթուրքական ամենամսյա զորավարժությունները եւ Արցախի օկուպացված ու հարակից տարածքներում տնտեսական (եւ ոչ միան տնտեսական) գործունեության ծավալման լայն հնարավորության ընձեռումը:

Ստացվում է, որ հակամարտությունը համապարփակ, քաղաքական բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափով լուծելու համանախագահ երկրների կոչին ադրբեջանաթուրքական զույգը պատասխանում է ռազմական սադրանքներով եւ մարդկային կորուստներ պատճառելով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպելով  ադրբեջանաթուրքական կոշտ հակադրության պատին, կոչերից բացի սկսել են դիմել հստակ նպատակային գործողությունների: Ֆրանսիան Հայաստանին առաջարկում է ռազմական աջակցություն, իսկ ԱՄՆ-ն սկսել է գործի դնել իր ունեցած գործիքակազմը՝ պատժիչ միջոցներ կիրառելով Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ: Պարզ է, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելն առայժմ նախազգուշական, պրոֆիլակտիկ  գործողություն է, որին կարող է հաջորդել պատժիչ ողջ գործիքակազմի կիրառումը: Մինսկի խմբի երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելուն զուգահեռ, ձեռնամուխ է եղել ՀՀ ԶՈւ բարեփոխումներին եւ նրա հետ համատեղ՝ ռազմական պաշտպանական համակարգերի ձեւավորմանը:

Քաղաքական բանակցություններից խուսափելու ադրբեջանաթուրքական քաղաքականությունը հեռանկար չունի թեկուզ այն պատճառով, որ չի տեղավորվում հակամարտությունները կարգավորելու՝ մինչ օրս գոյություն ունեցող եւ արդյունավետություն ապահովող քաղաքական ձեւաչափերում: Թյուրքական կողմը փորձում է ասել, որ արցախյան հիմնահարցը լուծել է ռազմական ագրեսիայի միջոցով, ինչը հակասում է միջազգային բոլոր գործող հումանիտար ու ռազմական նորմերին եւ չի կարող կարգավորում համարվել: Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են դուրս գալ համաշխարհային քաղաքակրթության գործող առաջադեմ նորմերի դեմ, ինչն արդեն իսկ դատապարտված է ձախողման: Վերջիններիս նման կեցվածքի շարունակությունը բերելու է քաղաքակիրթ աշխարհի օրինաչափ հակազդեցության: Խոշոր պետություններն արդեն սկսել են չեղարկել Թուրքիայի հպարտությունը համարվող բայրաքթարների պահեստամասերի մատակարարման ծրագրերը եւ կիրառել այլ տնտեսական պատժամիջոցներ: Այս գործընթացը խորանալու միտում ունի:

Թեգեր: ԱՄՆԵԱՀԿԼին Թրեյսիսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստանն ու իսլամական աշխարհը

Ռուսաստանն ու իսլամական աշխարհը

«Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն լքում է Կոնֆերենցիաների լիգան

«Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն լքում է Կոնֆերենցիաների լիգան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist