Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը

Հուլիսի 30, 2021
Տարածաշրջան
Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն ավարտին հասցնելու և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրո Մանոյանը կարևորում է Կոնգրեսի 907-րդ բանաձևի վերականգնումը:

«Ինչ որ եղել է՝ օրենսդիր մարմնի մեծամասնության կողմից է արվել: Թե ինչ որոշում կընդունի Սպիտակ տունը՝ դա էլ ուրիշ հարց է: Պարզ է, որ սա հստակ ուղերձ է Ներկայացուցիչների պալատի կողմից: Բայց Վաշինգտոնում ուրիշ դերակատարներ էլ կան: Խոսքը ե՛ւ Սենատի, ե՛ւ Սպիտակ տան մասին է: Ճիշտ է՝ ե՛ւ երկու պալատի մեծամասնությունները, ե՛ւ նախագահը հիմա նույն [Դեմոկրատական] կուսակցությունից են, բայց անպայման ամեն ինչ ճիշտ նույն ձևով չեն տեսնում և ճիշտ նույն ձևով չեն անելու: Ուրեմն, աշխատանքները շարունակվելու են, որպեսզի այնպես լինի, որ բոլորն էլ հստակ պատգամ ուղարկեն Ադրբեջանին», – ասաց Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատուն:

Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը և Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Բայց առավելապես կարևոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը:

«Վերջին օրերին բազմահազար հայորդիներ դիմել են իրենց ներկայացուցիչներին՝ կոնգրեսականներին, որպեսզի քվեարկեն առաջարկված օրինագծի ընդունման օգտին», – նշել է դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ վերջնական որոշման համար անհրաժեշտ է, որ Փելոունի ուղղումը հաստատի նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը: Այլ խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է գնա Սենատ, որտեղ հաստատվելուց հետո Կոնգրեսի երկու պալատներն իրենց ընդունած տարբերակները պետք է համադրեն իրար հետ:

«Պալատներից յուրաքանչյուրը, նախ, իր տարբերակն է քվեարկում, հետո միացյալ հանձնախումբ կամ հանձնաժողով է ստեղծվում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացությունը՝ վերջնական, միացյալ տարբերակը, կրկին կգնա երկու պալատների հաստատման», – բացատրել է մեր զրուցակիցը:

Մանոյանը պարզաբանել է՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բավարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկում են միայն այն հատկացումների վերաբերյալ, որոնք նախատեսված են բյուջեով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանության դեպարտամենտի լիազորությունն է ԱՄՆ օրենսդրության 333-րդ հոդվածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ հատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:

Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ ասում է, որ եթե նաև հաջողվի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձևի վերագործարկմանը, ապա այլևս ոչ մի տեսակի ռազմական օժանդակություն չի գնա Ադրբեջան:

«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրավունք ունեն նաև բանաձևի տեսքով ընդհանուր բյուջեի փոփոխման վերաբերյալ առաջարկներ անել: Կա համապատասխան հանձնաժողով, որը որոշում է, թե որ առաջարկները որպես բարեփոխում պիտի ներկայացվեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում», – պարզաբանել է Կիրո Մանոյանը:

Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փելոունի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ Փելոունի ուղղումը վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը:

Կոնգրեսական Ֆրենկ Փելոունը իր ելույթում ասել է, որ առաջարկված ուղղման ընդունումը ցույց կտա, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է Բաքվի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես երբ այդ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:

Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության Աջակցության Ակտի» այսպես կոչված «907 հատվածը» (Section 907), որն ավելի շատ հայտնի է իբրև 907-րդ բանաձև, արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ բանաձևի շրջանցումը շարունակվել է իներցիայի ուժով:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից:

Արամ Սարգսյան

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԿիրո ՄանոյանԿոնգրեսՀՅԴ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist