Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել

Օգոստոսի 6, 2021
Տարածաշրջան
Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ Աժ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 42-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 2-րդ մասերով «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկելու է հատուկ ընթացակարգով: Առաջարկվել է օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության ներկայացման համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ: Առաջարկվել է հարցի քննարկումը շարունակել ժամը 13:00-ին:

Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը: «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը: Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Քվեարկության արդյունքում՝ 27 կողմ ձայնով օրենքն ընդունվել է: Օրակարգի հաջորդ հարցը ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էր:Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը:

Արժանանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ 27 կողմ ձայնով խորհրդարանն օրենքն ընդունել է: ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Ա. Թովմասյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսնաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն:

Խորհրդարանը օրինագիծը միաձայն ընդունել է որպես օրենք: ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:Հանձնաժողովի նիստում հնչեցված առաջարկն ընդունվել և ներառվել է օրինագծում: Օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 27 կողմ քվեով այն ընդունվել է որպես օրենք: Այնուհետև նստաշրջանի աշխատանքները շարունակվել են ժամը 13:00-ին և 2-րդ ընթերցմամբ ներկայացվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը:

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովի նիստում <<Արդարություն>> խմբակցության կողմից եղել է առաջարկ՝ օրինագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հուլիսի 8-ը փոխարինել օգոստոսի 6-ով:

Առաջարկն ընդունվել է: Արժանանալով պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը՝ խորհրդարանը 27 կողմ ձայնով օրենքն ընդունել է:

Թեգեր: Ազգային ժողովԱրթուր ԹովմասյանԱրցախ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist