Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ցանկացած նախապայման պատասխան նախապայման է ենթադրում

Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում անկե՞ղծ է, արդյոք, Թուրքիան

Օգոստոսի 31, 2021
Տարածաշրջան
Ցանկացած նախապայման պատասխան նախապայման է ենթադրում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ շաբաթը հիշարժան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարություններով ու փոխարձագանքներով:

Անհրաժեշտ է արձանագրել, որ դրա նախաձեռնողը Էրդողանն էր: Վերջինս օգոստոսի 26-ին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ապա Թուրքիան համարժեք արձագանք կտա: «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»,- նկատի ունենալով տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակը՝ ասել էր Թուրքիայի նախագահը:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք»: Մեկ օր անց Էրդողանը օդանավում լրագրողներին հայտնեց, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը, սակայն, նախկինում արվածների նման կրկին աչքի զարնեց այնտեղ առկա նախապայմաններով: Վերջինիս հայտարարությունից, սակայն, պարզ չդարձավ, թե Հայաստանից ո՞ր երկրի տարածքային ամբողջականության հարգումն է ակնկալում՝ Թուրքիայի, թե Ադրբեջանի: Եթե Թուրքիան կրկին ցանկանում է նախապայմաններ առաջադրել հարաբերություններ հաստատելու համար, ապա Հայաստանի Հանրապետությունն շատ ավելի ծանրակշիռ եւ առաջնային նախապայմաններ կարող է առաջ քաշել՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից սկսած մինչեւ Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում գտնվելը եւ ժողովրդավարական հանրաքվեով ինքնորոշված եւ իր ճակատագիրը տնօրինող Արցախի Հանրապետության տարածքները ռազմական ագրեսիայի միջոցով օկուպացիան:

Հետեւաբար՝ նախապայմաններով հարաբերություններ հաստատելու առաջարկները չեն կարող հեռանկարներ ունենալ, քանի որ ցանկացած նախապայման ենթադրում է պատասխան նախապայման, իսկ եթե դրանք մոտ ապագայում ընդունելի չեն լինում կողմերի համար, ապա այդ երկխոսությունն անխուսափելիորեն գնալու է փակուղի:

Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության հարթակի ձեւավորմանը՝ նշելով, որ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, ապա տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։ Մի կողմ թողնենք, որ առնվազն մեկ պետություն՝ Վրաստանը, հրապարակային դեմ է արտահայտվել հարթակի գաղափարին՝ փաստելով ՌԴ-ի հետ ունեցած իր հարաբերությունները: Առողջ տրամաբանությունը եւ այդ առումով համաշխարհային հարուստ փորձը փաստում են, որ ցանկացած համագործակցության համար անհրաժեշտ են համապատասխան հանգստության նախադրյալներ, առավել եւս, երբ երկու տասնյակ հազարի հասնող զոհերով պատերազմի ավարտից դեռ մեկ տարի էլ չի անցել:

Իսկ տարածաշրջանում ոչ հանգիստ մթնոլորտի ձեւավորմանն առաջին հերթին խոչընդոտում է Ադրբեջանը, կարելի է ենթադրել, որ ոչ առանց ավագ «եղբոր»՝ Թուրքիայի համաձայնության: Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սահմանի երկու ուղղությամբ խախտել են սահմանը եւ չեն ցանկանում այնտեղից դուրս գալ: Ավելին՝ պարբերաբար սադրանքներ են իրականացնում Հայաստանի սահմաններին եւ Արցախի Հանրապետության շփման գծի առանձին հատվածներում, ինչը հանգեցնում է զոհերի ու վիրավորների: Այս իրավիճակում առնվազն տաօրինակ է հարաբերություններ հաստատելու մասին խոսելը: Միանշանակ է, որ համագործակցություն հաստատելու համար տարածաշրջանում դեռեւս չկա համապատասխան մթնոլորտ, ինչի պատճառը պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ ու սադրիչ գործողություններն են, որոնք ստացել եւ ստանալու են հայկական կողմի համարժեք եւ ոչ համարժեք  պատասխանը:

Այլ կերպ ասած՝ տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու մասին Թուրքիայի հայտարարության ու գործնական քայլերի միջեւ կան տեսանելի մեծ հակասություններ: Հետեւաբար՝ թյուրքական երկրների առաջնորդները խոսքերից բացի պետք է նաեւ գործով ցույց տան, որ իրոք տարածաշրջանային համագործակցության անկեղծ ձգտում ունեն, այլապես հասկանալի էլ չէ, թե ում համար են հնչում նման «կառուցողական» հայտարարությունները:

Թեգեր: ԹուրքիաՀայաստանՆիկոլ ՓաշինյանՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ

ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ

Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է

Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist